ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մի քարի պատմութիւն

Վեցիկ վարդպետի խաչքարը

Շահէն Յովսէփեան

Վեցիկ վարդպետը 13-րդ դարի ճարտարապետ է: Նա կառուցել է Կեռաչիսի վանքի Կաթողիկէ եկեղեցին, իշխան Վասակ Խաղբակեանի հրամանով, որը Կեչառիս վանքի ամենաշքեղ եկեղեցին է: Կոթողի կառուցումը տեւել է 1203-1214 թթ., որի աւրտից յետոյ մահացել է Վեցիկը, երիտասարադ տարիքում:

Նրան թաղել են նոյն վանքի Ս.Գրիգոր եկեղեցու արեւելեան պատի մօտ: Նրա յիշատակին իր երեք աւագ եղբայրները Յովհաննէսի գլխաւորութեամբ, որը եղել է Նոր Վարագաւանքի վանահայրը, գերեզմանին տեղադրել են վիմագիր խաչքար:

Սոյն խաչքարը տեղադրւած է Վեցիկ վարդպետի գերեզմանի արեւելեան մասում անմիջապէս գերեզմանին կից: Գերեզմանաքարը տափակ մի քար է, որի վրայ կայ շղթայաձեւ զարդաքանդակ: Վեցիկին պիտի համարել բախտաւոր այն ճարտարապետներից, որի գերեզմանը յայտնի է, որովհետեւ բացի մի քանիսից, ոչ մի ճարտարապետի գերեզմանի վայրի մասին տեղեկութիւն չկայ: Իսկ Կեչառիսի վանքում գտնւելով Խաղբակեանների տոհմական դամբարանը, Վեցիկին թաղելով այնտեղ եւ նրա գերեզմանին տեղադրելով յուշարձան-կոթող, բացատրւում է նրա մեծ յարգանքը Խաղբակեան տոհմի մօտ:

Խաչքարը ունի երկաստիճան պատւանդան: Ցածի պատւանդանը երկու մասինց է,  տակի մասը երկաստիճան է իսկ վերեւի մասի արեւմտեան ճակատում կան որմնասիւներով եւ որմնակամարներով երեք խորաններ: Վերեւի պատւանդանը առանց զարդաքանդակների է եւ նրա վրայ կայ երեք տողերից բաղկացած վիմագիր արձանագրութիւն, որը ներկայացնում է Վեցիկ վարդպետին, ըստ հետեւեալի ... + ԶՎԵՑԻԿ ՎԱՐԴՊ|ԵՏ ՅԱՂԱՒԹՍ ՅԻՇԵՍ | ՋԻՔ Ի ՔՈ ԱՂԱՉԵՄՔ:

Խաչքարը լինելով 13-րդ դարւայ, որը եղել է խաչքարների կերտման ոսկեդարը, համարեայ համեստ բայց գեղեցիկ խաչքար է, որի քիւը եզակի է, այն ունենալով սլաքաձեւ կամար: Խաչքարի թիկունքում կայ 15 տողերից բաղկացած ընդարձակ վիմագիր ըստ հետեւեալի ... ՅԻՇԵՍԶԻՔ ՅԱՂԱՒԹՍ | ԶԾԱՌԱՅՆ ԱՅ ԶՎԵՑԻԿ | ՔԱՐԳՈՐԾ ՈՐ ՇԻՆԵԱՑ ԶՆ|ՈՐ ԵԿԵՂԵՑԻՍ ԵՒ Ի ԿԱՏԱՐՄԱՆ | ՍՈՐԻՆ ԻՆՔՆ ԿԱՏԱՐԵԱՑ ԶԿԵՆ|ՑԱՂՍ ԵՒ ՓՈԽԵՑԱՒ ԱՌ ՔՍ | ԿԻՍԱՒՐԵԱՅ ԱՒՈՒՐԲՔ ԵՒ ԵՍ | ՅՈՎԱՆՆԷՍ ԵՒ ԵՂԲԱՐՔՍ ԻՄ | ՀԱՐԱԶԱՏ ՍՈՐԻՆ ԿԱՆԿՆԵ|ՑԱՔ ԶՍՈՒՐԲ ՆՇԱՆՍ ՔԻ Ի Վ|ԵՐԱ ՀԱՆԿՍՏԱՐԱՆԻ ՍՈՐԻՆ ԱՌ | Ի ԲԱՐԵԽԱՒՍՈՒԹԻ ՍՄԱ ԵՒ Մ|ԵԶ ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՒԱՏԱ|ՑԵԼՈՑ ԵՒ ՅԻՇՈՂԱՑՆ Զ|ՍԱ:


Վիմագիր արձանագրութիւնը վկայում է, որ եկեղեցու ճարտարապետը եղել է Վեցիկը, իսկ վիմագրում ասելով ԿԻՍԱՒՐԵԱՅ ԱՒՈՒՐԲՔ, որը նշանակում է կէս կեանքը աւարտած, ապացուցում է, որ նա երիտասարդ տարիքում է մահացել, որը ըստ Ս.Բարխուրդարեանի հաշւարկման 35-40 տարեկան հասակում է մահացել: Վիմագրում նաեւ յիշատակւած է իր աւագ եղբոր Յովհաննէսի անունը, որը պատրաստէլ է կամ պատրաստել տւել սոյն խաչքարը:

Վիմագրութեան մէջ յիշատակւած է ԶՆՈՐ ԵԿԵՂԵՑԻՍ, որը նշանակում է կառուցւած եկեղեցիների մէջ ամենանորը: Վանքում կառուցւած եկեղեցիների թւականները, ըստ նրանց կառուցման վիմագրեր արձանագրութիւնները նկատի առնելով, Կաթողիկէ եկեղեցին ամենանորն է, այսպիսով վիմագիրը վկայում է, թէ այն կառուցւել է Վեցիկ վարդպետի միջոցով:

            Նկատի առնելով, որ Վեցիկը ունեցել է իրենից աւագ երեք եղբայրներ (Պետրոս, Յովհաննէս եւ Ազարիա) եւ հաւանաբար երկու քոյրեր, ուստի պարզւում է նրան Վեցիկ, այսինքն վեցերոդ, անւանելու պատճառը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: