ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը տակտիկական քայլ է անում, իշխանությունը չի գնա Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման

Պաշտոնական Երևանն այս հայտարարությանը դեռ չի արձագանքել, Բաքվի առաջարկները չի մեկնաբանել։

Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե Բաքուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ է ներկայացրել Երևանին և հիմա սպասում է պատասխանի. «Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,- ասել է Ջեյհուն Բայրամովը թուրքական «Անադոլու» գործակալությանը։

Բայրամովը առաջարկների բովանդակությունը չի գաղտնազերծել, բայց հայտնել է որոշ մանրամասներ։ Ըստ այդմ, խոսքը մեկ էջանոց փաստաթղթի մասին է, որը բաղկացած է հինգ կետից․«Դրանք բոլորը միջազգային հարաբերությունների սկզբունքներ են, արտասովոր ձևակերպումներ չկան»,- ասել է նա, հավելելով, թե «փաստաթուղթը վերջերս է ներկայացվել»։ Թե ում միջոցով և կոնկրետ երբ՝ Ադրբեջանի արտգործնախարարը չի ասել, փոխարենը նշել է, որ սա առաջարկների նոր փաթեթ է, քանի որ նախորդին «Հայաստանը չէր արձագանքել»․«Նախագահ Ալիևը մեկ տարի առաջ հայտարարեց, թե Ադրբեջանը պատրաստ է խաղաղության, սակայն Հայաստանից մեր առաջարկին ոչ մի արձագանք չեղավ։ Որպես բարի կամքի դրսևորում՝ ադրբեջանական կողմը վերջերս նոր առաջարկ ներկայացրեց: Դա համապարփակ փաստաթուղթ է… Մենք հայկական կողմին ներկայացրել ենք մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք, ըստ էության, ներառում են նաև Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը»,-ընդգծել է Բայրամովը։

Թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից բացի այդ սկզբունքները էլ ինչ հարցերի են առնչվում, Բայրամովը չի ասել։ Սակայն նշել է, թե «Հայաստանի պատասխանը պարզ կլինի շուտով», ինչից հետո Բաքուն կձեռնարկի «համապատասխան քայլեր»։

Պաշտոնական Երևանն այս հայտարարությանը դեռ չի արձագանքել, Բաքվի առաջարկները չի մեկնաբանել։ Բայրամովի հարցազրույցից ժամեր առաջ, սակայն, Արտգործնախարարությունը հայտարարել էր, թե Երևանը առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու համար։Արտգործնախարարության խոսնակը, մասնավորապես, հայտնել էր՝ քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը պետք է նախորդի բանակցային գործընթաց, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի ԵԱՀԿ միջնորդներին Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: «Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում», – հայտարարել էր Վահան Հունանյանը։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը կարծում է, որ նման պայմանագրի ստորագրումը քիչ հավանական է և դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով․«Նախևառաջ ես չեմ կարծում, թե ՀՀ իշխանությունները պատրաստ են և կգնան այդպիսի պայմանագրի ստորագրման, որովհետև ադրբեջանական կողմը՝որպես  նման պայմանագրի ստորագրման նախապայման, առաջ է քաշում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցը և առհասարակ Ղարաբաղի հարցի փակումը։  Իմ կարծիքով՝ ՀՀ իշխանությունները դրան չեն գնա»,- «Առաջին լրատվական» -ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Վարդանյանի՝ հայկական կողմի նախաձեռնողականությունն այս հարցում ավելի շատ տակտիկական հնարք է․«Եվ հայկական կողմը կա՛մ ժամանակ է ձգձգում, կա՛մ էլ այլ նկատառումներից ելնելով է նման հայտարարություն արել։ Բայց  չեմ կարծում, թե հայկական կողմը կգնա այդպիսի քայլերի»,-նկատեց մեր զրուցակիցը։

Հաջորդ հանգամանքն, ըստ Վարդանյանի, այն է, որ Ռուսաստանին դուր չի գա Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցումը․«Ռուսաստանին պետք չէ, որ այս կոնֆլիկտը լուծվի։ Նրան ձեռնտու է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը մնա չլուծված, որպեսզի երկու կողմերի վրա ճնշման լծակներ ունենա։ Եթե  իրենք հասկանան, որ նման բան է տեղի ունենալու՝ ամեն ձևով կփորձեն դա խափանել։ Կարծում եմ՝ հայկական կողմից ավելի շատ տակտիկական քայլ էր, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Ալիևը մի քանի անգամ հայտարարել է, որ իրենք առաջարկել են  ՀՀ իշխանություններին կնքել  խաղաղության պայմանագիր, բայց  Հայաստանը մերժել է կամ նշել, որ այս պահին պատրաստ չէ»։

Ինչ վերաբերում է Բաքվի կողմից այժմ ներկայացված առաջարկներին, որոնք դեռ գաղտանզերծված չեն, բայց ըստ այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ միջազգային հարաբերությունների սկզբունքներ են և արտասովոր ձևակերպումներ չկան, Վարդանյանը նշեց․«Եթե իրենց պայմաններով լինի այդ  խաղաղության համաձայնագիրը, ապա բնականաբար շատ ուրախ կլինեն ու կհամաձայնեն այն կնքել։ Իրենց պայմաններն այն է, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացվի, ինչի մասին իրենք բազմիցս նշել են։ Եթե այդ պայմանները հայկական կողմւ բավարարի, ապա իրենք էլ շատ մեծ սիրով կհամաձայնեն, ինչու՞ ոչ։ Բայց ես չեմ կարծում, որ ՀՀ իշխանությունները գնան այդ քայլին» ։

Դիտարկմանը, թե փաստորեն Ադրբեջանն առաջարկում է մի բան, որին ինքն էլ գիտի, որ հայկական կողմը չի համաձայնի, քաղաքագետն ընդգծեց․«Միգուցե մտածում են՝ Հայաստանի կհամաձայնի, չեմ կարող ասել, թե  ինչ են մտածում»:

Եզրափակելով Արմեն Վարդանյանը նաև կարծիք հայտնեց, որ մեր հասարակությունը պատրաստ չէ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: