ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թեհրանի «Փարսիան» մեծ հյուրանոցի դահլիճում կայացավ «Իրանահայ համայնքը՝ ներկան և ապագան» խորագրով շքեղ երկրորդ խորհրդաժողովը

Թեհրանի «Ս.Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոն>>-ի և <<Հայ Մշակութային Հասարակական Ֆորում>>-ի նախաձեռնությամբ 2022 թվականի մարտի 11-ին, առավոտյան ժամը 10-ին, Թեհրանի «Փարսիան» մեծ հյուրանոցի <<Զառին>> դահլիճում կայացավ՝ «Իրանահայ համայնքը՝ ներկան և ապագան» խորագրով երկրորդ խորհրդաժողովը:

Խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց իրանահայ համայնքին վերաբերող մի շարք հրատապ հարցեր և համայնքում գոյություն ունեցող հասարակական, կրթական, մշակութային, ազգային-հասարակական, լրատվական և կառույցային առկա խնդիրների լուծման ուղղությամբ ներկայացվող առաջարկներ ու տեսակետներ։

Թեհրանի <<Մարիամ Բարեգործական Կենտրոն>>-ի և <<Հայ Մշակութային Հասարակական Ֆորում>>-ի նախաձառնությամբ կազմակերպված «Իրանահայ համայնքը՝ ներկան և ապագան»  երկրորդ խորհրդաժողովին հրավիրված էին՝ Արժանապատիվ Տեր Հակոբ Քահանա Քեշիշյանը,  թեհրանահայ համայնքի  ազգային-հասարակական գործիչներ, ղեկավար մարմիններ, մտավորականներ, համալսարանների դասախոսներ, բիզինեսմեններ, գործարարներ,  մարզիկներ և արվեստագետներ։

Խորհրդաժողոի բացմանը հնչեց Իրանի Իսլամական հանրապետության պետական հիմնը և «Ս.Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոն>>-ի և <<Հայ Մշակութային Հասարակական Ֆորում>>-ի հիմներգը և բացման խոսքով հանդես եկավ Սիփան Մկրտումյանը։

Օրվա առիթով՝ բանախոսությամբ հանդես եկան Թեհրանի համալսարանի դասախոսներ՝ Դոկտ․ Էմիլիա Ներսիսյանը և Տկն․ Քարմեն  Ազարյանը։

 

Այնուհետև «Ս.Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոն>>-ի և <<Հայ Մշակութային Հասարակական Ֆորում>>-ի հիմնադիր և գլխավոր տնորեն Պրն․ Հենրիկ Տեր Ղուկասյանի ձեռամբ տեղի ունեցավ  գնահատագրերի ու հուշամեդալների պարգևադրում Իրանի պաշտպանության, գիտական և մարզական ոլորտներում իրենց  մատուցած ծառայությունների և   փայլուն հաջողությունների հասնելու համար հետևյալ անձանց․

Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի հայ զինծարայող նահատակ՝ Ալֆրեդ Գաբրի հայր՝ Վահան Գաբրին։

 

Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի հայ զինծարայող  նահատակ՝ Ռազմիկ Խաչատրյան մայր՝ Սիրանուշ Խաչատրյանին։

 

Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի հայ զինծարայող  նահատակ՝ Վարդան Աղախանյանի մայր՝ Վարդուշ Աղախանյանին։

 

Թեհրանի «Ալլամե Թաբաթաբայի» համասլարանում, որպես տնօրինության ու հաշվապահության դասախոս՝ Դոկտ. Ռաֆիկ Բաղումյանին, իր արձանագրած մասնագիտական նվաճումների համար:

Թեհրանի Համալսարանի հասարակագիտական ֆակուլտետի ավագ դասախոս, ազգագրագետ դոկտոր Էմիլիա Ներսիսյանին, արձանագրած գիտահետազոտական նվաճումների կապակցությամբ:

Բանասիրական գիտությունների դոկտոր Պրն. Անդրանիկ Սիմոնյանին, իրանահայ ազգային-հասարակական և մշակութային-կրթական ոլորտում ներդրած մեծ ավանդի համար:

Իրանի Իսլ. Ազատ համալսարանի Հայոց լեզվի և գրականության վաստակավոր դասախոս Տկն. Քարմեն Ազարյանին, իրանահայ մշակութային-կրթական ոլորտում ներդրած մեծ ավանդի համար:

Դոկտ. Ֆիզիկոս Պրն. Արիս Շահբազյանին, ֆիզիկայի ոլորտում արձանագրած նվաճումների և գինեսյան ռեկորդակիր ճանաչվելու համար:

Բասկետբոլի վաստակավոր մարզիկ և մարզիչ Տկն. Այլին Մելիքյանին, այդ մարզաճյուղում երկրի մաշտաբով արձանագրած փայլուն հաջողությունների և ձեռքբերումների  համար:

Արցախյան 44-օրյա պատերազմի հայ կամավոր զինվորի աջակցույան խմբիհիմնադիր-ղեկավար բարերար Պրն․ Վարուժ Բարոյանին, զոհված հայ զինծառայողների ընտանիքներին և վիրավորված զինվորներին աջակցույուն ցուցաբերելու համար։   

Այնուհետև ելույթով հանդես եկավ <<Ս.Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոն>>-ի և <<Հայ Մշակութային Հասարակական Ֆորում>>-ի հիմնադիր Ճրտգ․ Հենրիկ Տեր Ղուկասյանը, որը մանրակրկիտ բացատրություն փոխանցեց զույգ կառույցների դրվածքի, նպատակների ու հետագա գործունեության վերաբերյալ։

Ընդմիջումից հետո ՍՄԱԿ-ի և ՀՄՀՖ-ի վարչության անդամ Պրն․Զարիկ Ավոյանը ներկաներին հաղորդեց ֆորումի ծրագիր հայեցակարգը։ Իսկ զույգ կառույցներին կից <<Հայազդ>> լրատվական կայքի վերաբերյալ բացատրություն հաղորդեց կայքի պատասխանատու-խմբագիր Պրն․ Սահակ Շահմուրադյանը։

Խորհրդաժողովի հաջորդ բաժնում տեղի ունեցավ քննարկում, մտքերի փոխանակում և առաջարկների ներկայացում համայնքի առկա հարցերի շուրջ։

 

Տեղի սահմանափակ լինելու պատճառով չհաջողվեց վայելել համայնքում բոլոր հասարակական-ազգային գործիչ ուժերի ներկայութիւնը, սակայն կհաստատվի ամուր կապեր բոլորի հետ և ֆորումը կփորձի բոլոր ուժերի ներգրավվածությունը ապահովել համայնքային մարդկային և նյութական ռէսուրսները օգտագործել մեր  համայնքի ազգային-մշակութային և հասարակական ու կրթական կյանքը առավել ակտիվացնելու նպատակով։

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: