ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նկարչուհի Նաիրա Թումանյանն առաջին անգամ հայրենիքում ցուցադրել է իր կտավները

Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի մարտի 5-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը իր հիմնադիր Հենրիկ Իգիթյանի ծննդյան օրը արվեստասեր հանրությանը նոր անուններ է ներկայացնում:

Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի մարտի 5-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը իր հիմնադիր Հենրիկ Իգիթյանի ծննդյան օրը արվեստասեր հանրությանը նոր անուններ է ներկայացնում: Այս տարի թանգարանը հանրության լայն շրջանակի համար բացահայտել է նկարչուհի Նաիրա Թումանյանին՝  ցուցադրելով հեղինակի  40 կտավ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացմանը Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը նշել է, որ մարտի 5-ին Հենրիկ Իգիթյանը կդառնար 90 տարեկան:

 
 

Անդրադառնալով Նաիրա Թումանյանին՝ նա շեշտել է, որ նկարչուհին նոր անուն է իրենց թանգարանում, սակայն ոչ հասարակության համար: «Մենք շատ ուրախ ենք, որ այսօր կարող ենք ներկայացնել նկարչուհու ստեղծագործությունները, որոնցում արտացոլված են նրա բնավորությունն ու էությունը: Իր աշխատանքներում նա ներկայացրել է իրեն: Լինելով շատ նուրբ ու մեղմ, գեղեցիկ՝ Նաիրան ստեղծել է այդ հրաշալի գործերը, որոնցից կարելի է մեծ բավականություն ստանալ և նորություն գտնել: Երբ Նաիրային ավելի լավ ես ճանաչում,  հասկանում ես, թե ինչ ուժեղ կին է  նա: Հանճարեղ մարդու կողքին լինելը, հավատացեք՝ այնքան էլ հեշտ չէ: Նկարչուհին իր բոլոր հույզերն արտահայտել է իր կտավներում»,-պատմել է Ավետիսյանը:

Նաիրա Թումանյանն էլ  ցուցահանդեսի բացումը նման նշանավոր օրը իր համար մեծ պատիվ է համարել: «Ես շատ զգացված եմ, որ իմ ստեղծագործությունների ցուցահանդեսով այսօր տոնում ենք Հենրիկ Իգիթյանի տարեդարձը, մարդու, որը Հայաստանի ամենաականավոր արվեստագետներից մեկն էր: Նա հերոս էր, քանի որ ամբողջ կյանքում  պայքարել է  հայ մշակույթի, արվեստի ու գեղագիտության համար»,-ասել է նա:

Թումանյանն ընդգծել է՝ քանի դեռ մարդիկ շարունակում են այցելել տարբեր մշակութային միջոցառումների, արվեստը շարունակում է ապրել: Նա շնորհակալություն է հայտնել ցուցադրության կազմակերպիչներին, հյուրերին և իր ամուսնուն՝ օպերային երգիչ, ՀՀ ժողովրդկան արտիստ Բարսեղ Թումանյանին, որը  նրան ոգեշնչել է ստեղծագործել:

Տաղանդավոր մարդու հետ միությունը Նաիրա Թումանյանին հնարավորություն է տվել բացահայատելու  իր թաքնված  գեղագիտական ունակությունները և  կտավների միջոցով արտահայտելու սեփական հույզերն ու ապրումները:

Նաիրա Թումանյանն ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Մասնագիտության տեսաբան Նաիրա Թումանյանը իրեն նվիրել է դիզայնին ու նկարչությանը: Նկարչուհու աշխատանքները ցուցադրվել են Աստանայի օպերային թատրոնում, Ղազախստանի Հանրապետոթյան ազգային թանգարանում, Ղազախստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություններում, բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներում (Գերմանիա, Ավստրիա, ԱՄՆ) և փառատոններում:

2017 թվականին նա «Հանդիպում» անհատական ցուցադրությունն է ներկայացրել  «ARTROOM-21» ժամանակակից արվեստի թանգարանում, նույն տարում Էքսպո-2017 համաշխարհային ցուցահանդեսում, որն անցկացվել է Աստանայում, «Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ» ցուցադրությանը ներառվել են նաև Նաիրա Թումանյանի աշխատանքները:

Նկարչուհին Դիզայներների եվրասիական միության անդամ է, Վենետիկի բիենալեի մասնակից, բազմաթիվ հեռուստանախագծերի սցենարների հեղինակ:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: