Ռոման հաղթեց Ա Սերիայի առաջին խաղում, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ
Կիրակի օրը Հռոմում կայացած հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով ՝ հօգուտ ժոզե Մոուրինյուի թիմի:28-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ Աբրահամի փոխանցումից հետո։ 60-րդ րոպեին Նիկոլա Միլենկովիչը խփեց պատասխան գոլը: 4 րոպե անց Աբրահամի փոխանցումից հետո Վերետուտը հաշիվը դարձրեց 2:1, իսկ հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ ֆրանսիացին իր երկրորդ գոլը խփեց այս խաղում:Այսպիսով, «Ռոման»Իտալական Ա Սերիայի 1-ին տուրում հաղթեց «Ֆիորենտինային»:
Այսպիսով, Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Ա Սերիայում 5-րդ անընդմեջ խաղում: Հռոմեացիների վերջին կիսապաշտպանը, ում դա հաջողվել էր անել (2012-ի նոյեմբերին) Էրիկ Լամելան էր. նա աչքի էր ընկել 6 խաղ անընդմեջ: