ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանահայ Բիզնես Ֆորում

»: Բիզնես Ֆորումի նպատակն է համախմբել ու մոբիլիզացնել իրանահայ համայնքի պրոֆեսիոնալ ու հմուտ գործարարներին, և իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք մինչ այժմ անտեսվել են մեր Համայնքի ազգային իշխանությունների կողմից։

2021 թվականին Թեհրանում հիմնադրվեց Հայ Մշակութային Հասարակական Ֆորումը, որի  առանցքային ու գլխավոր նպատակներից մեկը համայնքի տնտեսական զարգացումն էր: Այդ ուղղությամբ, տնտեսության ու բիզնեսի ոլորտում կեանքի կոչվեց մի նոր կառույց, մի նոր մարմին՝ «Իրանահայ Բիզնես Ֆորումը»: Բիզնես Ֆորումի նպատակն է  համախմբել ու մոբիլիզացնել իրանահայ համայնքի պրոֆեսիոնալ ու հմուտ գործարարներին, և իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք մինչ այժմ անտեսվել են մեր Համայնքի ազգային իշխանությունների կողմից։

Հայ մշակութային հասարակական ֆորումը այս նախաձեռնությամբ մտադիր է ապահովել համայնքի գործարարների ներկայությունը Իրանի ու տարածաշրջանի տնտեսական կեանքում՝ համախմբելով բոլոր կարող ուժերին՝ մի նոր էջ բացել իրանահայ համայնքի պատմության մեջ: Բիզնես Ֆորումի շնորհիվ հայ գործարարների առջև կբացվեն նոր ուղիներ՝ ներկայանալու Իրանի տնտեսական՝ թե՛ պետական և թե՛ սեփական-մասնավոր ոլորտներում: Մյուս կողմից Ֆորումը հարկ եղած դեպքում, հնարավորինս պահպանելու-պաշտպանելու է հայ գործարարների իրավունքներն ու շահերը երկրի համապատասխան պաշտոնական շրջանակներում:

Այսպիսով Բիզնես Ֆորումի գլխավոր նպատակներն են՝ 

  • Համախմբել իրանահայ գործարարներին,
  • Կյանքի կոչել մասնագիտական հանձնաժողովներ,
  • Կազմակերպել և ստեղծել հնարավորություն՝ մասնակցելու Իրանում, Հայաստանում և այլ երկրներում կայացող ցուցահանդեսներին,
  • Հիմնադրել կոոպերատիվ ընկերություն՝ ներդրում կատարելով օգնելու մեր համայնքի անապահով ու չքավոր խավերին,
  • Պայմանավորվել ներքին և արտասահմանյան բանկերի հետ՝ ֆինանսապես աջակցելու մեր գործարարաներին,
  • Կապ հաստատել Իրանի և Հայաստանի տնտեսական, պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ:

Բիզնես Ֆորումը իր վերոնշյալ ծրագրերն իրականություն դարձնելու գործում մենակ չէ, և արդեն իսկ իր շուրջն է հավաքել մեծ թվով մասնագետ ու հայրենասեր անձանց, այնուամենայնիվ դա բավարար չէ. Գործը մեծ է և բոլորիս միասնական աշխատանքն է պահանջում: Ուրեմն ի գործ:

Ձեռք-ձեռքի տված կերտենք հզոր համայնք. Թող հաջողությունը ուղեկից լինի բոլորիս:

https://instagram.com/hay_eco


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: