Հայաստանի հավաքականը մասնակցել է Ստամբուլում անցկացվող աթլետիկայի Բալկանյան երկրների առաջնությանը։
Կապանցի հայ մարզիկ, եռացատկի մասնագետ Լեւոն Աղասյանը նվաճել է ոսկե մեդալը՝ ապահովելով 16 մետր 26 սմ արդյունքը։
Գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը արծաթե մեդալ է նվաճել 1500 մ վազքում։ Նա տարածությունը հաղթահարել է 3,46 րոպեում։
Թիմը Թուրքիա է մեկնել նորանշանակ գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ։
Աղբյուր՝ armradio.am