ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ընդգծել է մաքուր էներգիայի զարգացման անհրաժեշտությունը

Ծառատունկի օրվա կապակցությամբ երկու պտղատու ծառերի տնկիներ տնկելուց հետո, ԻԻՀ առաջնորդն ընդգծել է մաքուր էներգիայի զարգացման անհրաժեշտությունը։

 

Այաթոլլահ Խամենեին կիրակի օրն  ընդգծելով  մաքուր էներգիայի զարգացման անհրաժեշտությունն ասել է.- «Պետք է լուրջ վերաբերվել ոչ հանածո էներգիայի, ներառյալ՝ միջուկային  էներգիայի զարգացմանը, որի օգտագործումն աշխարհում   և մեր տարածաշրջանի երկրներում ավելանում է: Նաև պետք է զարգացնել  քամու և արևային էներգիան»:

Ծառատունկը համարելով լիովին կրոնական և հեղափոխական շարժում, Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Իհարկե, ծառերի պահպանումը շատ կարևոր է»:

Կենդանի բույսը համարելով հոգու խաղաղություն, մարդու մարմնի պահապան և մարդկության համար աստվածատուր ու բազմակողմանի սննդի աղբյուր, ԻԻՀ մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Այդ պատճառով անտառների ու շրջակա միջավայրի ու բուսական ծածկույթի ոչնչացումը նշանակում է ազգային շահերի ոչնչացում, իսկ շինարարության նպատակով անտառների մի մասի  ոչնչացումը, բացառությամբ արտակարգ դեպքերի, անշուշտ  վնասում է ժողովրդին»:

Այաթոլլահ Խամենեին այս հարցը համարել է երկրի հիմնարար խնդիրներից մեկը, ասելով.«Շրջակա միջավայրի պահպանության համար պետք է՝ պաշտպանել ժողովուրդների կենսական նշանակության  երկու մեծ հարստությունը համարվող ջուրն ու  հողը, չվատնել դրանք, և իշխանությունները պետք է  ականջալուր լինեն այս ոլորտի մասնագետների խորհուրդներին»։

Մառտի 6-ին ծառատունկի օրվա առիթով, սրբազան պաշտպանության, սրբավայրերի, հրշեջ ծառայության և առողջապահության ոլորտի նահատակների հարազատների և ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչների ուղեկցությամբ, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, Թեհրանի արևելյան հատվածում գտնվող Ղուչաք թաղամասում տնկել է նուշի տնկի:

Ծառատնկության արարողությանը զուգահեռ Թեհրան քաղաքի շրջակայքում կանաչ գոտու ստեղծման շրջանակում 1250 հեկտար տարածքում սկսվել է անտառապատման  նախագծի  շահագործումը:

parstoday.com/hy


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: