ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այս պատերազմը մշուշոտ է դարձնում «3+3»-ի ճակատագիրը․ Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումը «կբացի՞ Ռուսաստանի աչքերը»

Ռուսաստանի կողմից ընդդեմ Ուկրաինայի սանձազերծած պատերազմը անկասկած անդրադարձել է ունենալու ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ արցախյան հարցի հետագա կարգավորման ու մեզ առնչվող տարբեր այլ հարցերի վրա։

Մի կողմից ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որը կարելի է դիտարկել այն միակ ձևաչափը, որտեղ արևմուտքն ու Ռուսաստանը մինչ այս պահը՝ չնայած առկա բազմաթիվ տարաձայնությունների այլ հարցերի շուրջ, անխոչընդոտ համագործակցել են։ Արդյոք հնարավոր կլինի այդ համագործակցությունը պահպանել նաև ապագայում, երբ այսչափ խորը անհամաձայնություն կա հավաքական արևմուտքի ու Ռուսաստանի միջև և այդ երկրի նկատմամբ սահմանվում են նախադեպը չունեցող պատժամիջոցներ։

Հետաքրքրական է, որ  Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի ֆոնին ոչ ոք չի հիշատակում 3+3 ձևաչափը։ Ձևաչափի հերթական նիստը այդպես էլ տեղի չունեցավ և թե այն ինչ ճակատագիր կունենա առաջիկայում՝  դառնում է մշուշոտ։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝  անկասկած է, որ ռուս-ուկրաինական պատերազմը խառնել է  խաղաքարտերը աշխարհի ամենատարբեր կետերում․«Ինչ վերաբերում է «3+3»-ին, ապա միանշանակ է, որ այս ձևաչափի ճակատագիրը խիստ մշուշոտ է։ շատ բան  կախված է նրանից, թե ինչպես կզարգանան ռուս-թուրքական հարաբերությունները այս պատերազմի ֆոնին։Ինչպես գիտեք Թուրքիան պատերազմի հարցում ունի հստակ դիրքորոշում ու դա չի կարող գոհացնել Ռուսաստանին։ Իհարկե կան որոշակի հակասություններ, բայց դրանք ես վերջնական չէի համարի։Եթե այդ հարաբերությունները որոշակիորեն հայտնվեն փակուղում, բնականաբար «3+3»-ն էլ անեհռանակարային կդառնա, որովհետև հենց այդ երկու պետություններն էին ձևաչափի նախաձեռնողը։ Ի դեպ՝ դեռ հայտնի չէ, թե Ադրբեջանն այս հարցում ինչպես կդիրքավորվի, նա համարվում է Թուրքիայի փոքր եղբայր պետությունը և հազիվ թե հակառակ կարծիքն ունենա»,-ընդգծեց նա։

Քեշիշյանը միևնույն ժամանակ առանձնացրեց հակամարտության վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը՝ այն համարելով ոչ այնքան խիստ․«Վրաստանը չմիացավ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների, նույնիսկ օդային սահմանափակումներ չառաջացրեց, դիրքորոշում հայտնեց՝ ելնելով իր շահերից և երևի թե համարելով, որ այս պահին չպետք է թեժացնեն հարաբերությունները Ռուսաստանի հետ։Այնուամենայնիվ համարում եմ, որ այս պատերազմը երկար չի ձգվի և մոտ ապագայում հանգուցալուծում կգտնվի։ Նկատենք նաև, որ շատ կարևոր է գազի հարցը։ Եվրոպան համարում է, որ ԱՄՆ-ից կամ Ճապոնիայից գազ հասցնելը բավականին բարդ պրոցես է, թեպետ այդ առումով խոստում տալիս են։ Ուստի Եվրոպան տեսնում ենք, որ ի տարբերություն ԱՄՆ-ի ավելի դանդաղկոտ է պատժամիջոցների սահմանման հարցում։  Եվ  այս ամենը հաշվի առնելով ենթադրում եմ, որ  այնուամենայնիվ կողմերը «լեզու կգտնեն»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ ռուսական ռուբլու արժեզրկումը մեծ ազդեցություն կունենա տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում․«Տնտեսության օրենքները մի փոքր այլ են ու մի երկրով չեն սահմանափակվում, տարածվում են տարբեր երկրների վրա՝ ոչ միայն տարածաշրջանի։ Բնականաբար այս իրավիճակն էլ աննկատ չի մնա ու շատ երկրներ կտուժեն»։

Ըստ Քեշիշիյանի Ուկրաինայի դեմ պատերազմի հարցում Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումները Ռուսաստանին նոր իրողության առաջ են կանգնեցնում․«Ռուսաստանն արդեն բաց աչքերով կնայի հարցերին, իր այսպես կոչված դաշնակիցներին։ Մեզ համար այս մեկ հարցում կարող է դրական զարգացում լինել։ Հույս ունենանք, որ այդպես էլ կլինի։Բայց ամեն բան կախված է նրանից, թե ինչքան շուտ կավարտվի այս ռազմական հատուկ գործողությունը»։

Մեկնաբանը նաև համարում է, որ լուրջ մտահոգություններ կան նաև Իրանում․«Մանավանդ Ռուսաստանի լարվածությունը ԱՄՆ-ի ու Եվրոպայի հարաբերություններում թուլացնում է Ռուսաստանի դիրքերը միջուկային համաձայնագրի վերաբերյալ բանակցություններում՝ 5+1-ում։ Բնական է, որ սրանով թուլանում է նաև իրանական կողմի դիրքը։ Ուստի միանշանակ է, որ Թեհրանին ձեռնտու է, որ բանակցությունները որքան հնարավոր է շուտ  դրական արդյունք տան ու կոնֆլիկտը դադարի»։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: