ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՅԴ-ն, անշուշտ, խանգարում է ֆրանսահայ համայնքին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը

-Տիկին Գործունյան, Դուք վերջերս այցելել էիք Հայաստան երկար դադարից հետո։ Հիմա խոսվում է Հայաստանը սփյուռքացնելու մասին, որ առանց սփյուռքի տարբեր համայնքների ներգրավման անհնար է Հայաստանը ոտքի կանգնի։ Ի՞նչ եք Դուք կարծում։

-Ես գտնում եմ, որ Սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի զարգացմանն անհրաժեշտություն է, և շատ լավ կլինի, որ Սփյուռքը մասնակցի, բայց հարկավոր է իմանալ՝ ինչ կերպ: Եթե նորից փող ուղարկելով պետք է օգնի, չեմ կարծում նման ձևով Սփյուռքի դերակատարությունը կարող է լուրջ ու արդյունավետ լինել։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ամբողջ սփյուռքը տարբեր երկրների հայ համայնքները մասնակցեն Հայաստանի զարգացմանը, որ ավելի լավ պետություն դառնանք։

Ես պատերազմից հետո շատ մտահոգ էի գալիս Հայաստան, գալուցս հետո Եռաբլուր գնացի, և ինձ մի քանի օր էր անհրաժեշտ ուշքի գալու համար։ Վերջին տասը տարվա մեջ առաջին անգամ էի գալիս Հայաստան, և մի շարք փոփոխություններ տեսա դեպի լավը: Ես պտտվեցի ամբողջ Հայաստանով, տեսա ճանապարհաշինությունը, գյուղատնտեսությունը լավացել է, գյուղացիները միջոցներ ունեն, ջերմոցային տնտեսությունն էր զարգացել, արևային կայանները շատ լավ էին: Ես տեսա բաներ, որոնք տասը տարի առաջ ընդհանրապես չէի տեսել։ Երևանում հարյուրավոր սրճարաններ, ռեստորաններ տեսա, և եթե այդքան տեղեր ժողովուրդն այցելում է, նշանակում է՝ տնտեսությունը լավացել է։ Երբ համեմատում եմ տասը տարի առաջվա Հայաստանը և հիմիկվա Հայաստանը, ամեն բան փոխվել է։

-Ինչ մասնակցություն պետք է ունենա սփյուռքը։ Ֆրանսիան բավականին ջանք է գործադրում, ֆրասահայ համայնքը ինչպիսի՞ դերակատարում կարող է ունենալ։

-Նախևառաջ ֆրանսահայ համայնքում մարդիկ իրար կողք-կողքի պետք է նստեն և աշխատեն: Համայնքը պատռակտված է, կա նոր համայնք, հին համայնք, որը բոլորովին այլ ձևով է մտածում։ Անշուշտ հները ավելի շատ ներկայացվածություն ունեն երկրի կառավարության  մեջ, բայց նոր եկած երիտասարդներն ավելի մեծ հնարավորություն ունեն, շատ ավելի մոտ են Հայաստանին, հին համայնքը ինձ համար մեռած է անցյալի մեջ։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Տեսաք, թե պատերազմի ժամանակ ինչքան ցույցեր եղան համայնքում, և բոլորը նոր եկած երիտասարդ հայերն էին, որոնք էլ կազմակերպեցին այդ ցույցերը։ Դրա համար իմ անձնական կարծիքով՝  նոր երիտասարդությունն է, որ պետք է կարողանա օգնել Հայաստան պետությանը զարգացնելուն և բարելավելուն: Հին համայնքը անցյալում է, մեռած է ու բոլորովին անտարբեր։ Ես նոր եկող գաղութի վրա եմ հույսս դնում, բայց պետք է Դաշնակցությունը, հին կուսակցությունները, որ փարթիներ են կազմակերպում, թողնեն, որ երիտասարդները գան աշխատեն: Իրականում իրենք պատրաստ են գործելու,  նրանց պետք է օգնել, ոչ թե խանգարել: Ծերերը սակայն չեն թողնում նրանց աշխատել։

-Ֆրանսիայի կառավարության ջանքերը Հայաստանի հետ աշխատելու ինչպե՞ս եք գնահատում։

-Իրականությունը չգիտեմ: Մակրոնն ասում է, որ ուզում է օգնել Հայաստանին, բայց տեսնենք քաղաքական գետնի վրա ինչ կարողություն կա։ Մակրոնը այցելելու է Հայաստան, պետք է տեսնենք՝ ինչ այց է, ինչպես է այն կարևորվելու, ինչ իրականություն է ցույց տալու: Մինչև հիմա խոսքեր են հնչել, արդյոք այդ խոսքերը կկարողանա կատարել: Քիչ մնաց, սպասենք տեսնենք։

-Համայնքի կուսակցական կառույցներն ի՞նչ դերակատարություն կարող են ունենալ։

-Եթե Դաշնակցությունը դեմ է Փաշինյանին, ինչպե՞ս է հնարավոր, որ համայնքը միասնական լինի: ՀՅԴ-ն, անշուշտ խանգարում է համայնքում: Ամբողջ համայնքը պետք է միասնական լինի, իսկ ՀՅԴ-ն հակաիշխանական է: Մենք հրեաների պես պետք է լինենք, ուր էլ լինենք, օգնենք մեր երկրին, բայց ցավոք, այդպես չէ:

21 Օգոստոս, 2021 21:40

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: