Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշը ներողություն է խնդրել հայ ազգից` առավել վաղ Խոջալուի դեպքերի հետ կապված ադրբեջանական կեղծիքին սատարող հայտարարություն կատարելու համար։ Նա նաև պաշտոնապես չեղարկել է իր հռչակագիրը։
Հաղորդում է «1լուրեր»- ը: «Ցшվոք սրտի, հռչակագիրն ընդունվել էր՝ առանց ընթացակարգին բնորոշ ուսումնասիրության։ Ամերիկահայ հшմայնքի ղեկավարների հետ զրույցից պարզ եղավ, որ այն ցավոտ էր շատ շատերի համար։ Եվ ես վճռեցի չեղարկել այն»,- նշել է Ուոլշը։ Քաղաքապետը նաև դրվատանքի խոսքեր է հնչեցրել հայերի մասին՝ շեշտելով մեր հայրենակիցների մեծ ներդրումը Բոստոնի զարգացման հարցում:
Նա առանձնահատուկ նշել է Հայկական ժառանգության պուրակի մասին, որը համայնքը հիմնել է քաղաքի սրտում։ Ուոլշը նաև հիշել է, որ 2015 թվականին մասնակցել էր Հայոց ցեղաuպшնության հիշատակի հարյուրերրորդ տարելիցի միջոցառումներին ու ընդգծել, որ մեծ կարևորություն է տալիս հայ համայնքի և Հայաստանի հետ հարաբերություններին։
Աղբյուր՝yerevan-times.com