ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի վերադարձը նավթի միջազգային շուկաներ կարող է լրացնել Արևմուտքի պահանջները էներգետիկայի ոլորտում

Իրանը բանակցող կողմերին գործնական նախաձեռնություններ առաջարկելով, ցույց է տվել իր լրջությունը բանակցությունների հաջող ավարտի համար և կոչ է անում 4+1 խմբին արդյունավետորեն վերացնել պատժամիջոցներն ու երաշխիքներ ներկայացնել՝ ԱՄՆ-ի կողմից համաձայնության հնարավոր խախտումը կանխելու համար․

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել Իրանին արագ քայլեր ձեռնարկել և համաձայնության գալ միջուկային գործարքը վերականգնելու հարցում,«Մենք ցանկանում ենք, որ Վիեննայում համաձայնություն ձեռք բերվի», – հայտարարել է Գերմանիայի առաջնորդը՝ հավելելով, որ հիմա որոշում կայացնելու ժամանակն է, այլևս չպետք է և չի կարող հետաձգվել:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ միջուկային գործարքը միակողմանի խզելուց և նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո Թեհրանն ու 2015 թվականի համաձայնագիրը ստորագրած գերտերությունները փորձում են վերակենդանացնել պայմանավորվածությունները։Արևմուտքը հույս ունի փաստաթղթի շնորհիվ հասնել Իրանի միջուկային նկրտումների զգալի կրճատման։ Անցած տարվանից Ավստրիայի մայրաքաղաքում բանակցությունների մի քանի փուլ է տեղի ունեցել նոր համաձայնությունների հարցով, առայժմ, սակայն, ապարդյուն։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը կարծում է, որ Իրանի միջուկային հարցի շուրջ Վիեննայի բանակցությունների զգայուն փուլում և  փետրվարի 25-ից ի վեր Ռուսաստանի կողից Ուկրաինայի դեմ սանձազերծված անօրինական ներխուժման ֆոնին, որը հանգել է միջազգային հանրության  և Արևմտյան մեծ տերությունների ու ՄԱԿ-ի կողմից Ռուսաստանի համակողմանի և ընդլայնված պատժամիջոցների կիրառմանն ու Ռուսաստանի ագրեսիայի դատապարտմանն ու Մոսկվայի միջազգային մեկուսացմանը, նաև հաշվի առնելով Ռուսաստանի հավանական մարգիլացմանը նավթի ու գազի, միջազգային շուկայից, ՀԳՀԾ-ի և Իրանի պատժամիջոցների չեղարկման հարցը, Արևմուտքի համար այսուհետ առավել նշանակություն կարող է ստանալ, քանի որ Իրանի վերադարձը նավթի շուկաները կարող է լրացնել Արևմուտքի պահանջները էներգետիկայի ոլորտում, ինչը վերջին 10 տարվա ընթացքում կախվածության զգալի աճ է արձանագրել Ռուսաստանի նավթի ու հատկապես գազի արտահանումները դեպի Եվրոպա՝ մասնավորապես  Գերմանիա. «Այն պայմաններում, երբ Իրանի կառավարությունը երկդիմի դիրքորոշում է ընդունել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության և զարգացումների վերաբերյալ և այն հանգամանքներում երբ Վիեննայում ընթանում են ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները, որոնք երբեմն բանակցող կողմերի դիվանագիտական շրջանակների կողմից դրական ազդանշաններ են դրսևորվում բանակցությունների հաջող ընթացքի և հավանական համաձայնության հասնելու մասին, մարտի 2-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել Իրանին արագ քայլեր ձեռնարկել և համաձայնության գալ միջուկային գործարքը վերականգնելու հարցում: Սա թերևս առաջին անգամ է, որ Գերմանիայի բարձրագույն մի պաշտոնյա հստակ մոտեցում է ընդունել և կոչով հանդես է եկել իրանական կողմին ՀԳՀԾ-ի շուրջ Վիեննայում համաձայնություն ձեռք բերելու հարցի վերաբերյալ։ Սա նշանակում է որ Ուկրաինայի դեպքերը և Ռուսաստանի բազմակողմանի և բազմաշերտ տնտեսական ու ֆինանսական և էներգետիկ ոլորտում պատժամիջոցների կիրառումն ու նավթի ու գազի գների բարձրացումը ստվեր է նետել նաև Վիեննայի բանակցությունների վրա, և քանի որ այդ բանակցություններում Իրանը առանձին հաշիվ է բացել իր մյուս վստահելի գործընկերներ  Ռուսաստանի և Չինաստանի աջակցության վրա, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի դեմ սահմանված կոշտ պատժամիջոցները կարող են ազդել նաև Եվրոպայի էներգետիկ պահանջարկի և նավթի ու գազի շուկայի վրա, և նկատի առնելով նաև Իրանի մեկուսացումը այդ շուկայում անելանելի և բարդ իրավիճակ է ստեղծվել Եվրոպական երկրների և հատկապես Գերմանիայի համար, որը իր գազի մոտ 40 տոկոսը ներկրում է Ռուսաստանից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Շահմուրադյանի՝ ակնհայտ է, որ այժմ Թեհրանը ՀԳՀԾ-ի շուրջ Վիեննայի բանակցություններում փորձում է գերտերությունների հետ համաձայնության գալ Միջուկային գործարքի վերակենդանացման և պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ, իսկ վերջին հանգամանքը վերին աստիճանի կարևոր է Իրանի համար դուրս գալու տնտեսական ծանր պայմաններից և հնարավորություն ունենալ նավթ վաճառել միջազգային շուկաներում․ «Այժմ նման առիթ է ստեղծվել Իրանի համար սպառնալիքը հնարավորության վերածելու և Արևմուտքի հետ համաձայնության գալով մուտք գործել նավթի ու գազի միջազգային շուկաները։ Անկասկած Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կոչը պարունակում է նման ուղերձ իրանցի դիվանագետների համար որ այժմ պահը հասունացել է ՀԳՀԾ-ի շուրջ փոխադարձ շահերի հիման վրա համաձայնության գալու համար>>։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը ակնհայտ է համարում, որ Իրանը բանակցող կողմերին գործնական նախաձեռնություններ առաջարկելով, ցույց է տվել իր լրջությունը բանակցությունների հաջող ավարտի համար և կոչ է անում 4+1 խմբին արդյունավետորեն վերացնել պատժամիջոցներն ու երաշխիքներ ներկայացնել՝ ԱՄՆ-ի կողմից համաձայնության հնարավոր խախտումը  կանխելու համար․«Իսկ մյուս կողմից ԱՄՆ-ի պաշտոնյաները և Նախագահ Ջո Բայդենը անուղղակիորեն և երկիմաստ ուղերձներով փորձել են Իրանին հասկացնել, որ Վաշինգտոնը դեմ չե ՀԳՀԾ վերադառնալու Իրանի ցանկության և աստիճանաբար չեղարկել Իրանի դեմ սահմանված որոշ պատժամիջոցները, որոնք չեն հակասում ՀԳՀԾ-ի ընդհանուր համաձայնության կետերին։  Անցած տարվանից Ավստրիայի մայրաքաղաքում բանակցությունների մի քանի փուլ է տեղի ունեցել նոր համաձայնությունների հարցով, առայժմ, սակայն, ապարդյուն բայց Ուկրաինայի դեպքերը և Ռուսաստանի մեկուսացումն ու Մոսկվայի դեմ կիրառած խիստ պատժամիջոցները մի գուցե ազդեցություն  կարող է ունենալ ՀԳՀԾ-ի հետագա ճակատագիրը ճիշտ որոշելու հարցում»,-նկատեց նա։

Համենայնդեպս, Շահմուրադյանի դիտարկմամբ, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ հրահրված անօրինական պատերազմը  կարող է միայն Կիևի գրավումով և Ուկրաինայի կառավարության տապալումով ու ռուսական դրածո իշխանության գալով չվերջանալ․ «Եվ  անկասկած հետագայում Ռուսաստանի ագրեսոր բանակը ավելի կխորանա Ուկրաինայի պատերազմի ճահճի մեջ: Մոսկվան ներքաշվելու է քայքայման և մեծածախս պատերազմի մեջ, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությունն ու վստահությունը կասկածի տակ են դրվելու: Միաժամանակ, Ռուսաստանին թուլացնելու և մեկուսացնելու նոր հնարավորություն է ստեղծվել, որը Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի ռազմավարական նպատակներից է, իսկ ամեն ինչ կախված է Ուկրաինայի ժողովրդի դիմադրությունից  և Արևմուտքի կողմից նրանց ցուցաբերած աջակցությունից>>։

ՀԳՀԾ-ի շուրջ Վիեննայի բանակցությունները  կենտրոնացած են Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման վրա: Կողմերը նշում են, որ բանակցությունները հասել են զգայուն փուլ, և անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը քաղաքական որոշում կայացնի՝  դրանց հետագա  վիճակը պարզելու համար։ Իսկ 4+1 խմբի բոլոր անդամները կողմ են արագորեն լուծել բոլոր հարցերը և հասնել համապարփակ և փոխշահավետ համաձայնության․«Ավելին ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյան հայտարարել է, որ Վիեննայի բանակցություններում համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի բանակցության արևմտյան կողմերը իրատես լինեն և կայացնեն քաղաքական որոշումներ:Ակնկալվում է, որ ընդունելով անհրաժեշտ քաղաքական որոշումներ և հաշվի առնելով Իրանի և Արևմուտքի պահանջները, Միացյալ Նահանգները և եվրոպական կողմերը կկատարեն իրենց հանձնառությունը Վիեննայի բանակցություններն արդյունավետ դարձնելու  ուղղությամբ: Ամիր Աբդոլլահյանը  նշել է, որ խնդիրը լուծելու նպատակով, Իրանը ներկայացրել է մի շարք նախաձեռնություններ և հիմա, համաձայնության համար անհրաժեշտ է Արևմուտքի քաղաքական որոշումը և իրատեսությունը»,-եզրափակեց իրանահայ մեկնաբանը։

 

1in.am 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: