Ամիր Աբդոլլահյան. Վիեննայում համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է որ Արևմուտքն իրատես լինի
Չորեքշաբթի օրն իր չինացի գործընկեր Վան Յիի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Վիեննայի բանակցություններում արձանագրված առաջընթացին, Ամիր Աբդոլլահյանը նշել է տարաձայնության առարկա հարցերի կարգավորման և Իրանի ազգային շահերն այդ թվում՝ տնտեսական շահը պաշտպանելու անհրաժեշտությունը:
Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Խնդիրը լուծելու նպատակով, Իրանը ներկայացրել է մի շարք նախաձեռնություններ և հիմա, համաձայնության համար անհրաժեշտ է Արևնմուտքի քաղաքական որոշումը և իրատեսությունը»:
Նա հավելել է, որ ԻԻՀ նախագահը համապատասխան հրահանգներ է տվել՝ Իրան-Չիանստան համագործակցության 25-ամյա ծրագրի իրականացման ուղղությամբ տեխմնիկական բանակցություններ սկսելու վերաբերյալ:
Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին, անդրադառնալով Թեհրանի և Պեկինի համագործակցության համապարփակ ծրագրին, ընդգծել է ծրագրի իրագործման նպատակով երկու երկրների պաշտոնյաների միջև երկխոսության և խորհրդակցության անհրաժեշտությունը:
Անդրադառնալով վիեննայի բանակցություններում երկու երկրների սերտ հարաբերություններին, Չիանաստանի ԱԳ նախարարը հավելել է. «Պեկինը հասկանում և աջակցում է իրանական կողմի ողջամիտ պահանջներին»։
Նա հույս է հայտնել, որ պահպանելով առաջընթացի միտումը և կողմերի համագործակցությամբ, Վիեննայում հնարավոր կլինի հասնել լավ համաձայնության:
Աղբյուր՝ parstoday.com