ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երևանում Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված պուրակի նախագիծը վերջնական պատրաստ կլինի մայիսին

Երևանի Բուսաբանական այգու տարածքում Արցախյան պատերազմների ընթացքում զոհվածների հիշատակին նվիրված պուրակի նախագիծը վերջնական պատրաստ կլինի մայիսին:

Երևանի Բուսաբանական այգու տարածքում Արցախյան պատերազմների ընթացքում զոհվածների հիշատակին նվիրված պուրակի նախագիծը վերջնական պատրաստ կլինի մայիսին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Երևան նախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանը:

«Ծրագիրը նախագծային փուլում է: Նախագծով նախատեսվում է հետևյալը: Բուսաբանական այգու բարձր հատվածում՝ բլրի վրա, լինելու է հուշակոթող: Հիմա մենք աշխատում ենք այդ վայրի՝ հուշահարթակի ու շրջակա տարածքի բարեկարգման ուղղությամբ: Նախատեսվում է վերակառուցել բուսաբանական այգում գտնվող հուշահարթակի տարածքը: Այնտեղ արդեն կան հատակագծային լուծումներ, սակայն վերջնական արդյունքում լինելու է այնպես, որ ծառուղիները, որոնք կապված են բլրին, ոլորապտույտներով բարձրանան գագաթ: Հուշահարթակի հետ կապված աշխատանքների ավարտից հետո կանցկացվի նախագծային մրցույթ արդեն բուն հուշակաթողի նախագծման համար: Մենք նախնական բոլոր աշխատանքները կանենք հարթակի հետ կապված, որ մնա հուշակոթողի մրցույթի իրականացումը»,-ասաց Սիրեկան Օհանյանը:

 
 

«Երևան նախագիծ» ՓԲԸ-ի տնօրենը տեղեկացրեց, որ կլինի խմելու, ոռոգման ջրի ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտություն: Ամբողջ այգու տարածքը պետք է ապահովվի ոռոգման համակարգով: Դրա համար աշխատանք է տարվում նոր ոռոգման ջրագծի կառուցման նախագծի ուղղությամբ: Այն կապահովի անհրաժեշտ ջրի մատակարարումը:

Նախատեսվում է նոր մուտք Ծարավ Աղբյուրի փողոցի կողմից: Կկառուցվի մոտ 200 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի: Մուտքի մոտ կլինի այցելուների սպասարկման տաղավար: Պուրակի այն հատվածում, որտեղ թեքությունը շատ չէ, կնախատեսվի հեծանվային ուղի: Ծառուղիները լուսավորվելու են գեղեցիկ լուսավորությամբ, կլինեն համապատասխան նստարաններ, աղբամաններ: Այսինքն՝ բոլոր հնարավոր ենթակառուցվածքները պուրակի հետ կապված կլինեն: Տեղում գոյություն ունի աստիճանաձև բուլվար, որը կվերականգնվի ծաղկային ձևավորումներով:

Պուրակի նախագծային ընդհանուր տարածքը 30 հա է: Թե որքան ծառ կտնկվի, Սիրեկան Օհանյանը դժվարացավ պատասխանել: Նրա խոսքով, այժմ հստակեցնում են այն հատվածները, որտեղ կարվեն սանիտարական էտումներ: Այնուհետև այգու տնօրինության կողմից կներկայացվեն ծառատեսակների առաջարկներ: Սիրեկան Օհանյանը նշեց, որ այգու կանաչապատ հատվածներն այնպես չէ, որ բավարար վիճակում են, հետևաբար կանաչապատումը, ծառերի տնկումը ամբողջական պետք է դիտարկել:

«Այս տարի ամբողջ ծրագրի նախագծային ժամկետը մայիսին կավարտվի: Տրամաբանական է, որ դրանից հետո մրցույթ կհայտարարվի շինարարության համար: Վերջնական արդյունքում ունենալու ենք ժամանակակից լուծումներով հուշապուրակ, ապրելու այգի, որի բովանդակությունը լինելու է հետևյալը՝ կյանքը շարունակվում է, ոչ ոք չի մոռացվում: Կյանքով լեցուն պուրակ ենք ունենալու»,-հավելեց Սիրեկան Օհանյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Երեւանի բուսաբանական այգում հիմնադրվելու է Կյանքի պուրակ, որտեղ Արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, իսկ պուրակի կուլմինացիան կլինի Կենաց ծառը:  «Դա չի լինելու հուշակոթող, դա լինելու է կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները, երիտասարդները ժամանակ են անցկացնելու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու, և այդ պուրակը լինելու է նրա մասին, որ ահա այդ բոլոր մարդկանց, այս բոլոր մարդկանց՝ Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զոհվել նրանք: Եվ Հայաստանի ապրելը, Արցախի ապրելը, խաղաղ ու զարգացող հայոց պետականությունը պիտի դառնա այն հաղթանակը, որ նրանք կերտեցին»,-նշել է վարչապետը:

Աննա Գզիրյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: