ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայերի նկատմամբ էթնիկ բռնությունները կկրկնվեն, եթե ... Աննա Աստվածատուրյան Թերքոթի հոդվածը հունական օրաթերթում

Հունական հեղինակավոր Efimerida ton Syntakton օրաթերթում լույս է տեսել հայտնի ամերիկահայ հասարակական գործիչ գրող, ակտիվիստ, 1988 թվականի փետրվարի 27-29, ԽՍՀ Ադրբեջանում հակահայկականության և ջարդերի ականատես Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Հայերի նկատմամբ էթնիկ բռնությունները կկրկնվեն, եթե ...» վերնագրով հոդվածը:

Հունական հեղինակավոր Efimerida ton Syntakton օրաթերթում լույս է տեսել հայտնի ամերիկահայ հասարակական գործիչ գրող, ակտիվիստ, 1988 թվականի փետրվարի 27-29, ԽՍՀ Ադրբեջանում հակահայկականության և ջարդերի ականատես Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Հայերի նկատմամբ էթնիկ բռնությունները կկրկնվեն, եթե ...» վերնագրով հոդվածը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, հոդվածում ականատեսը նկարագրում է թե ինչպես երեք տասնամյակ առաջ Ադրբեջանի ԽՍՀ տարածքում` Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Ադրբեջանի սովետական իշխանությունների ծրագրմամբ իրականացվեցին հայ բնակչության ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավորները` բռնի տեղահանվեցին:

Հոդվածը ներկայացնում է նաև ներկա փուլում Ադրբեջանի հակահայ քաղաքականության հնարավոր հետևանքները հայ ժողովրդի համար։

 
 

Հոդվածը ստորև ներկայացնում ենք դեսպանության հայերեն թարգմանությամբ։

 

«Հայերի նկատմամբ էթնիկ բռնությունները կկրկնվեն, եթե ...»

Դժվար է հավատալ, որ անցել է 34 տարի այն օրվանից, երբ իմ ու Ադրբեջանում ծնված հարյուր հազարավոր հայերի կյանքը շեղվեց իր հունից` ցրվելով հազարավոր տարբեր ուղղություններով։

1988 թվականի փետրվարի 27-ին և մի քանի օր շարունակ իմ հայրենիքում՝ այն ժամանակվա Խորհրդային Ադրբեջանում, տեղի ունեցան այն իրադարձությունները, որոնք ավելի ուշ պետք է պատմության մեջ արձանագրվեին որպես «Սումգայիթի ջարդեր»:

Այդ ջարդերն ուղղված էին Ադրբեջանի ծովափնյա Սումգայիթ քաղաքի փոքրամասնություն հանդիսացող հայկական բնակչության դեմ: Ադրբեջանցիների գազազած ամբոխը դուրս էր եկել փողոց՝ ներխուժելով այդ խաղաղ քաղաքի հայկական ծագում ունեցող բնակիչների տները։ Այդ ամբոխը հարձակվում էր հայերի վրա և սպանում նրանց՝ ինչպես փողոցներում, այնպես էլ իրենց տներում, իսկ ոստիկանությունը չէր միջամտում` ընդունելով դիտորդի կարգավիճակ,թույլ տալով իրադարձությունների զարգացումը, իսկ բուժանձնակազմը հրաժարվում էր օգնություն ցուցաբերել տուժածներին։

Այս իրադարձությունը Խորհրդային Միության ավարտի սկիզբն էր։ Իմ մանկության ավարտն էր: Իրադարձությունների սկիզբը դրվեց ազատագրական շարժումով, որը սկսվել էր հայերի պապենական հողում` Լեռնային Ղարաբաղում, կամ ինչպես հայերն են անվանում այն՝ Արցախում։ 1920-ական թվականներին Իոսիֆ Ստալինը այս պատմական հայկական շրջանը հանձնեց Ադրբեջանին՝ նպատակ ունենալով տարածաշրջանում մշտական լարվածության օջախ ստեղծել՝ հետևելով իր «Բաժանիր որ տիրես» քաղաքականությանը։ 1988-ի սկզբին Լեռնային Ղարաբաղը պահանջեց վերամիավորվել Հայաստանի հետ՝ ձգտելով իրականացնելու ինքնորոշման իր իրավունքը հանրաքվեով` խորհրդային սահմանադրության համաձայն:

Ադրբեջանի կառավարությունը դա չհանդուրժեց։ Լեռնային Ղարաբաղի հայերի հետ խաղաղ բանակցելու փոխարեն, որոնք կազմում էին բնակչության գրեթե 99%-ը, Ադրբեջանի կառավարությունը զինված հարձակում իրականացրեց՝ ծագումով հայ, Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող խաղաղ բնակչության վրա` ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ երկրի ներսում: Քարոզչական մեքենան` դիմելով հմուտ շահարկումների, հնարքների հասարակ ադրբեջանցի քաղաքացուն՝ իր անմեղ հայ հարևանների նկատմամբ, զայրույթ և ատելություն էր ներարկում: Կառավարության կողմից ձևավորված այս ատելությանը՝ Սումգայիթի ջարդերից անմիջապես հետո, ավելի շատ հայեր զոհ գնացին և Կիրովաբադ քաղաքում 1988 թվականի նոյեմբերին տեղի ունեցան ջարդեր:

Ի վերջո, ամիսներ տևած անկարգություններից հետո, 1990 թվականի հունվարին բռնությունն իր գագաթնակետին հասավ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ ես ծնվել և մեծացել եմ: Բաքուն մի քաղաք էր, որը հպարտանում էր իր հանդուրժողականությամբ, իր բազմամշակութայնությամբ, իր բազմազգությամբ ու իր խաղաղասիրությամբ:

Այդ սարսափելի հունվար ամսվա մի ամբողջ շաբաթ Բաքվի հայ համայնքի անդամներն ենթարկվեցին բռնությունների, խոշտանգվեցին և սպանվեցին։ Հղի կանայք ենթարկվեցին ոտնձգությունների, իսկ փոքրիկ աղջիկներին իրենց ծնողների աչքի առջև բռնաբարեցին: Ադրբեջանցիները դաջում էին քրիստոնեական խաչերը նրանց մեջքին: Տարեց տղամարդիկ և կանայք թալանվեցին ու այրվեցին: Այդ բռնի ավազակախմբերը շրջում էին տնետուն՝ հարձակվելով միայն հայերի վրա, կարծես ինչ-որ մեկը նրանց ուղղորդում էր այդ նպատակով։ Եվ, իրոք, ինչ-որ մեկը նրանց հստակ ուղղորդել է. այդ ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի կառավարության կողմից։

Բաքուն դադարել էր մեր տունը լինելուց: Բաքուն մի տեղ էր դարձել, որտեղից մենք պետք է հեռանայինք` ինչպես և հարյուր հազարավոր Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող հայեր` երջանկության զգացմունքներ ապրելով, որ մենք ողջ ենք: Ոմանք հեռացան կապտած, ծեծված, առանց որևէ իր իրենց հետ վերցնելու, կեսգիշերին իրենց գիշերանոցները հագած նավեր նստեցին` շարժվելով դեպի անհայտություն։ Մյուսները` հրատապ հեռացան դեպի հեռավոր վայրեր՝ թողնելով իրենց տները և սիրելի անձանց։ Մենք կորցրեցինք մեր կյանքը, մեր անվտանգությունը, մեր ունեցվածքը, մեր տները։ Բաքվում գտնվող տատիկիս և պապիկիս գերեզմաններն այլևս գոյություն չունեն, քանի որ ավիրվել են, ինչպես որ ավիրել են Բաքվի ու երկրում մնացած բոլոր հայկական գերեզմանոցները։ Հայկական եկեղեցին, որն ես սիրում էի այցելել մանկության տարիներին և շատ թանկ էր ինձ համար, հրկիզվեց:

Արցախում առաջին պատերազմն ավարտվեց 1994 թվականին` զինադադարով: Թեև զինադադարից հետո արցախահայությունը ձեռք բերեց լիակատար վերահսկողություն իր սահմանների նկատմամբ, սեփական բանակի և կենսունակ տնտեսության հետ մեկտեղ ձեռք բերեց ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարություն և սեփական Սահմանադրություն, երեք տասնամյակ մեկուսացված էր` առանց միջազգային ճանաչման ու արգելափակված` մարդասիրական օգնությունից և մարդկության կողմից իրենց հասանելիք մարդու իրավունքներից։ Եվ դրանով նրանց տառապանքը չավարտվեց։ Արցախի վրա 2020 թվականի Ադրբեջանի հարձակումն առաջին պլան մղեց հայատյացությունը, հայերի նկատմամբ ազգամիջյան ատելությունը, ինչպես նաև իրադարձությունների ընթացքին հետևողների անտարբերությունը։ Աշխարհը հետևում էր և ոչինչ չարեց: Հայերը անցանկալի էին իրենց իսկ սեփական հողի վրա և գրեթե բնաջնջվեցին։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում անմեղ հայերի նկատմամբ ուղղված ատելության հռետորաբանությունն եռապատկվել էր, հատկապես վերջին պատերազմից հետո: Ադրբեջանի կառավարությունն ամեն օր իր քաղաքացիներին սնում է հակահայկական քարոզչությամբ։ Ադրբեջանցի երեխաների մի ամբողջ սերունդ կա, որոնց պետական դպրոցներում սովորեցնում են, որ հայերը հրեշներ են: Ինչպե՞ս կարելի է ապրել հայերի նկատմամբ այդքան նախապաշարմունքներ ունեցող և բռնի հարևանի հետ, մի երկրի հետ, որն իրեն շռայլորեն ներկայացնում է` որպես հանդուրժողականության փարոս և բազմամշակութայնության մոդել՝ միաժամանակ F-16-ով ու անօդաչու զինված թռչող սարքերով ռմբակոծում է հայկական եկեղեցիներն ու անչափահաս հայ փոքրիկներին:

Չգիտեմ: Պատկերացում չունեմ: Այնուամենայնիվ, եթե ես ինչ-որ բան սովորեցի իմ ընտանիքի պատմությունից, որը հակահայկական բռնությունների երեք դեպքերի ականատես է եղել` Հայոց ցեղասպանության, 1918 թվականի Բաքվի և Խորհրդային Միության վերջին տարիների ջարդերի, այն է, որ մենք պետք է ակնկալենք և պատրաստ լինենք, որ հայերի նկատմամբ էթնիկ բռնությունները նորից կկրկնվեն։

Այսօր հարգանքի տուրք եմ մատուցում Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: Խոնարհաբար գլուխ եմ խոնարհում 2020 թվականի Արցախյան պատերազմի հայրենիքի պաշտպանների առջև: Այս բոլոր մահերն ավելորդ էին։ Խոնարհվում եմ Ադրբեջանի հայ փախստականների և նրանց կողմից անցած փորձությունների առջև:

Ձեզ չեն մոռացել և ձեր ցավը և տառապանքն իզուր չէր։ Մի ամբողջ երեխաների սերունդ է ամեն օր ծնվում է Արցախում։ Այդ երեխաները շարունակում են ապրել իրենց հայրենիքում, թեկուզ ավելի փոքր և քայքայված: Ես երբեք չեմ դադարի աշխատել նրանց անկախության, խաղաղության ու ապագայի համար։

 

Աննա Աստվածատուրյան Թերքոթ «Ոչ մի տեղ, աքսորի պատմություն»

“Nowhere, a Story of Exile,” գրքի հեղինակ,

իրավապաշտպան, բարերար, ինչպես նաև

«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հիմնադիր


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: