ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հետխորհրդային մյուս պետությունների ճակատագիրը կախված է ուկրաինացիների համառ դիմադրությունից․ Ալեքսեյ Կաժարսկի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պրահայի Կարլովի համալսարանի գիտաշխատող, միջազգայնագետ Ալեքսեյ Կաժարսկին

-Պարոն Կաժարսկի, Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմն անկասկած հետևանքներ կունենա հետխորհրդային մյուս երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Շատերի կարծիքով այս օրերին Ուկրաինայում որոշվում է հետխորհրդային մյուս երկրների ճակատագիրը։ Որո՞նք են հնարավոր հետևանքները:

Պետք է հասկանալ, որ Ռուսաստանի կողմից հետխորհրդային երկրների դեմ ռազմական ուժի կիրառումը երեկ չի սկսվել։ Ինչպես քաջատեղյակ են հայ ընթերցողները, Մոսկվան օգտագործում է այսպես կոչված. սառեցված հակամարտությունները՝ որպես իր ազդեցության գործիք։  2014-ին Ուկրաինայում նման հակամարտություն ստեղծեց «զրոյից»։ Բայց այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, այլևս զուտ հիբրիդային գործողություն չէ մեկ տարածաշրջանում, այլ  անթաքույց ագրեսիա մի ամբողջ պետության դեմ։ 39 թվականին Լեհաստանի վրա Հիտլերի հարձակման հետ անալոգները միանգամայն տեղին են։ Եթե ​​Պուտինին հաջողվեր արագ, մի քանի օրում, օկուպացնել Ուկրաինան և գրավել Կիևը, ապա ինձ համար մռայլ լույսի ներքո կդիտվեր մյուս հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Բալթյան երկրների ճակատագիրը։ Բարեբախտաբար, «բլից-կրիգը» ձախողվեց։ Հիմա այլ պետությունների ճակատագիրը իսկապես կարող է կախված լինել նրանից, թե որքան համառությամբ են դիմադրում ուկրաինացիները։

-Արդյո՞ք Ռուսաստանը կտուժի սահմանված պատժամիջոցներից, սա բավարա՞ր է այսօրվա իրողություններում ագրեսորին պատասխանատվության ենթարկելու համատեքստում։

Պատժամիջոցների կիրառման գործընթացը դեռ ավարտված չէ, ամենասարսափելի պատժի՝ նավթի էմբարգոյի մասին, դեռ խոսք չի գնում։ Բայց իրադարձություններն արագ են զարգանում. մի քանի օր առաջ ԵՄ մի քանի երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, պատրաստ չէին Ռուսաստանին անջատել SWIFT-ից, այժմ կոնսենսուս է գտնվել։ Ռուսական ղեկավարությանն իր արածի համար  իրապես պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է իշխող ռեժիմի փլուզումը պատժամիջոցների միջոցով ՝ հետագայում հայտնի անձանց  միջազգային տրիբունալ տեղափոխմամբ։ Դա կարող է անել միայն ռուս ժողովուրդն ինքը, քանի որ ռազմական պարտությունն ու Ռուսաստանի օկուպացիան իրականանալի սցենար չէ։

f

-Հայաստանն, օրինակ, ի տարբերություն Ռուսաստանի մյուս դաշնակցի՝ Բելառուսի, դեռևս չեզոք է։ Ի՞նչ եք կարծում, նա կկարողանա՞ այս չեզոքությունը պահպանել մինչև վերջ։

-Որքան գիտեմ, մինչ այժմ Պուտինը ոչ թե հայկական զորքերի, այլ ավելի շուտ քաղաքական աջակցության կարիք ուներ (օրինակ, Ուկրաինայի արևելքում անջատողական փսևդո պետությունների ճանաչումը): Բայց ներկայիս պայմաններում, երբ Կիևի համար պայքար է ընթանում, այս հարցի գինը բարձր չէ։ Եթե ​​Ռուսաստանը ռազմական պարտություն կրի, ապա չեմ բացառում, որ կարող է ինչ-որ կերպ փորձել Հայաստանին ներքաշել այս պատերազմի մեջ։ Չնայած որքան հասկանում եմ, հայկական բանակն այժմ լավագույն վիճակում չէ։

 Նախկինում ԱՄՆ-ը չէր կարողանում համոզել ԵՄ անդամներին, որ Ուկրաինան և Վրաստանը պետք է անդամակցեն ՆԱՏՕ-ին։ Այս պատերազմը կարծես թե ապահովեց ԵՄ եվրոպական համախմբումը։ Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է հավանական  նման  հնարավորությունը այս իրավիճակում։

– Այո՛, Ուկրաինայի վրա բացահայտ հարձակումն իսկական ցնցում էր։ Գերմանիան համաձայնել է մահաբեր զենք փոխանցել Ուկրաինային, ինչից հրաժարվել է մինչ պատերազմը։ Մեր աչքի առաջ եվրոպական երկրներում գիտակցության փոփոխություն է. Արդյոք դա կհանգեցնի ՆԱՏՕ-ին անդամակցելուն, կախված կլինի նրանից, թե ինչպես կավարտվի այս պատերազմը, թե արդյոք Ուկրաինային կհաջողվի պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը։ Ի վերջո, հնարավոր են տարբեր սցենարներ, այդ թվում նաև Կրեմլի ռեժիմի անկումը, որին հաջորդեց ԵՄ/ՆԱՏՕ և հետխորհրդային տարածքի միջև հարաբերությունների ողջ համակարգի վերաֆորմատավորումը։ Առայժմ նախաձեռնությունը Լեհաստանից է, որ հրատապ կերպով, Ուկրաինային ընդունեն Եվրամիություն։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: