ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Starmus-ի և երկիրը 100 տարով առաջ գցելու բանաձևը

Հայաստանում առաջին անգամ անցկացվող գիտական փառատոնը՝ Starmus-ն աշխարհում երկու անգամ լավագույնը ճանաչված գիտական փառատոն է։

Հայաստանում առաջին անգամ անցկացվող գիտական փառատոնը՝ Starmus-ն աշխարհում երկու անգամ լավագույնը ճանաչված գիտական փառատոն է։ Ռոքն ու աստղագիտությունը միավորող փառատոնը բանաձև է չեզոքացնելու հասարակության ու գիտության միջև եղած անջրպետը։ Թեև այն սկսվել է որպես աստղագիտության փառատոն, սակայն այժմ փառատոնի 80 տոկոսը գիտության այլ ճյուղերինն է։ Այս տարի փառատոնը կրելու է «50 տարի Մարսի վրա» խորագիրը։ Ըստ Starmus-ի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի՝ մարդկության առջև դրված բարդ խնդիրները որքան էլ տիեզերքին են առնչվում,  նախ և առաջ նպաստում են երկրագնդի քաղաքակրթության զարգացմանը։ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի ժամանակ զրույցել ենք  Starmus-ի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի հետ։

Starmus-ի բանաձևը

Մենք հրավիրում ենք աստղագնացների, որոնք տիեզերքում են եղել։ Օրինակ երեխաները դա շատ են սիրում։ Հրավիրում ենք շատ հայտնի երաժիշտների մանավանդ ռոք աշխարհից, որոնք հանրահայտ են և հարգում են գիտությունը, ուզում են գիտնականների հետ համագործակցել, խոսել գիտության մասին և իրենց տեսահոլովակներում ներկայացնել գիտությունը։ Մենք երաժիշտներ ենք գտնում, որոնք կօգնեն մեզ գիտական հաղորդակցության հարցում։ Նոբելյան մրցանակակիրների ենք հրավիրում, որոնցից բոլորը չէ, որ լավ դասախոսություն են կարդում, բայց նրանք էլ շատ մեծ ուշադրություն են գրավում մեդիայում․ լրատվամիջոցները սիրում են Նոբելյան մրցանակակիրների հետ հարցազրույցներ անել։ Փորձում ենք բոլոր բաղադրիչները պահպանել, որ ներկա լինեն ինչպես բարձրակարգ գիտնականներ, միջազգային ինստիտուտների տնօրեններ, այնպես էլ՝ ոչ այնքան հայտնի, սակայն գիտության վերաբերյալ արտակարգ դասախոսություններ կարդացող գիտնականներ։ Դրանք իրար հետ այնքան էլ կապված չեն, միջին գիտնականը կարող է հազար անգամ ավելի լավ դասախոսություն կարդալ, քան աշխարհի լավագույն գիտնականները։ Դա ուղղակի տաղանդ է։  

Առաջ գցել երկիրը 100 տարով

Հատկապես Հայաստանի նման փոքր երկրի համար գիտելիքն առաջնային է, որովհետև տնտեսությունը նոր գիտելիքն է շարժում։ Հիմա, փառք Աստծո, մենք այնպիսի դարում ենք ապրում, որ մարդիկ գիտելիքով, նոր հայտնագործությունով կարող են ամբողջ երկիրը հարյուր տարի առաջ  գցել։ Այսօր հաճախ է խոսվում արհեստական բանկանության մասին, մեկը կարող է արհեստական բանկանության վրա հիմնված այնպիսի ծրագրեր, տեխնոլոգիաներ մշակել, որ միանգամից թռիչք լինի աշխարհում։ Եվ դա միայն մարդու գաղափարի, գիտելիքի միջոցով։ Մարդիկ կարող են դա Հայաստանում անել, և դրա համար պետք չեն հսկայական գործարաններ, միայն գիտելիքով հնարավոր է անել։ Մենք այն դարում ենք ապրում, որ կարող ես շատ լավ գիտելիքներով ու գաղափարներով այնքան բան անել, որ ոչ ոքի մտքով չի անցնի։

Հավասար հնարավորություններ՝ բոլորի համար

Խորհրդային միության փորձը ցույց տվեց, որ ընդհանուր գիտությունը պետք է հանրայանացնել, որովհետև երբեք չգիտես՝  հանճարը որտեղից կգա։ Խորհրդային միության ժամանակ գյուղերից էին գալիս, դառնում՝ ակադեմիկոսներ, հանճարներ։ Ընդհանրապես բոլորին հնարավորություն տալն ամենաճիշտ բանն էր այն ժամանակ։ Եթե հետաքրքրություն ունեն՝ բոլորն էլ պետք է գիտնական դառնալու հնարավորություն ունենան։ Գիտությունը պետք է ամենադեմոկրատական ինստիտուտը լինի, որովհետև  բոլորը չէ, որ հնարավորություններ ունեն։ Հիմա, օրինակ, անընդհատ ծրագրավորման դասընթացներ են սովորեցնում, դա շատ լավ է, բայց շատ կենտրոնացում եղավ հենց ծրագրավորման վրա, կարծես մյուս բնագավառները սկսեցին մոռացվել։  Չմոռանանք, որ դրանք ևս պետք է առաջ քաշել, մասնավորապես, բնագիտական ճյուղերը։ Երկրին առաջին կարգի ինժեներներ են պետք։ Գիտությունն ու տեխնոլոգիաներն ամենակարևոր են, առանց որի չեմ պատկերացնում փոքր ազգերի ապագան։

Եթե մտածում եք՝ գիտությունը պետք չէ, ուրեմն․․․

Միշտ մարդկանց ասում եմ, եթե մտածում եք, որ գիտությունը պետք չէ, ուրեմն բոլորդ հենց հիմա անջատեք Ձեր հեռախոսները  և էլ կյանքում չմիացնեք։ Եթե դուք գիտություն չեք ընդունում, կարծում եք, որ քովիդից սկսած այն ամենն, ինչ գիտությունից է գալիս սուտ է՝ հենց հիմա ոչ Ձեր հեռախոսները միացրեք, ոչ Ձեր մեքենաները վարեք, ոչ էլ հեռուստացույց դիտեք, որովհետև այն ամենն, ինչ Դուք այսօր ունեք գիտությունն է տվել։ 

Ի՞նչ կարող է անել մեդիան

Ոչ կառավարությունը, ոչ էլ մենք չենք կարող այնքան բան անել, որքան մեդիան է ի զորու։ Քանի որ մեդիան հաճախ է «խոսում», շատ ավելի կարևոր՝ պիկ ժամերին, երբ մարդիկ ավելի շատ են լսում։ Մեդիան կարող է հաղորդումներ սկսել գիտության վերջին նորությունների մասին, հարցազրույցներ անել հայտնի գիտնականների հետ, բայց այնպիսի գիտնականների, որոնք լավ են խոսում։ Եթե գիտնականը վատ է խոսում՝ ավելի լավ է չխոսի, որովհետև այդպիսով շատ է վնասում թե գիտական հաղորդակցությանը, թե գիտությանը։ Պետք է «ճիշտ» ընտրեք՝ ում հետ եք հարցազրույցներ վարում, որ ոչ միայն պրոֆեսիոնալ մասնագետ լինի, այլև շատ լավ խոսել իմանա։ «Գիտեք՝ մենք այնքան բարձր ենք, դուք՝ այնքան ցածր, որ ինչ խոսեմ՝ միևնույն է չեք հասկանա», մարդկանց չպետք է գիտությունն այսկերպ ներկայացնել։ Այդ կեցվածքը գիտնակականների մի մասի մեջ կա, այդպիսի մարդկանց հետ չպետք է խոսել։ 

Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: