Ամիր Աբդոլլահյան. Թեհրան-Երևան վաղեմի հարաբերություններն ընդլայնվում են
Ի պատասխան Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձին, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը, հենվելով ժողովրդի կամքի և իսլամական վեհ արժեքների վրա, միշտ ձգտել է զարգացնել հարաբերություններն աշխարհի բոլոր երկրների, հատկապես հարևան երկրների հետ»։
Ամիր Աբդոլլահիանը հստակեցրել է. «Փոխադարձ ջանքերով և տարբեր ոլորտներում Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ծրագրերի իրագործմամբ, երկու ժողովուրդների հարաբերություններն էլ ավելի կընդլայնվեն հանուն տարածաշրջանային մակարդակում կայունության ու անվտանգության ամրապնդման»։
parstoday.com/hy