ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանահայ աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյան

Ռուբեն Գալիչյանը ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում 1938թ, հայ ներգաղթյալների ընտանիքում, որոնք 1915 թվականին Մեծ Եղեռնի ժամանակ հեռացել են Վանից անցնելով տարբեր երկրներով եկել հաստատվել են Իրանում։ Սովորել է Թեհրանի հանրակրթական դպրոցում:

Պատմական տարբեր ժամանակաշրջաններում տարբեր փոփոխություններ են տեղի ունեցել: Փոփոխության է ենթարկվել երկրների բնակչության կառուցվածքը, և տարբեր պատերազմների ընթացքում փոխվել են երկրների սահմանները: Իհարկե, որ դա ցանկալի երևույթ չէ ցանկացած ժողովրդի ու պետության համար, բայց փաստը մնում է փաստ,որ դա տեղի է ունեցել: Հաճախ ավելի ուժեղները անտեսելով ու հաշվի չառնելով միջազգային կոնվենցիաները բռնություններ գործադրելով թույլերի նկատմամբ օկուպացրել են վերջինների տարածքները և խախտել նրանց տարածքային ամբողջականությունը և վերջում սկսել են կեղծել պատմությունը: Սակայն պատմությունը միշտ հարուստ է եղել փաստերով ու ապացույցներով, որոնց ամենահզոր մարմնավորողը քարտեզներն են ու քարտեզագրության գիտությունը և ինչու չէ նաև արվեստը: Քարտեզները գալիս են դարերի խորքից ու իրենց մեջ պահպանում են այնպիսի փաստեր ու ճշմարտություններ, որոնց հերքել հնարավոր չէ:

Ռուբեն Գալիչյանը ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում 1938թ, հայ ներգաղթյալների ընտանիքում, որոնք 1915 թվականին Մեծ Եղեռնի ժամանակ հեռացել են Վանից անցնելով տարբեր երկրներով եկել հաստատվել են Իրանում։ Սովորել է Թեհրանի հանրակրթական դպրոցում: Հետագայում նա ստացել  է կրթաթոշակ և ուսումը շարունակել Բրիտանիայում՝ Բիրմինգհեմի Ասթոն համալսարանում՝ որպես էլեկտրոտեխնիկայի ճարտարագետ, որն ավարտել է 1963 թվականին։

Ռուբեն Գալիչյանը աշխարհագրությամբ և քարտեզագրությամբ հետաքրքրվել է դեռևս դպրոցական տարիներին, սակայն այդ ոլորտում իր գիտական ուսումնասիրությունները սկսել է 1970-ական թվականներից։ 1976 թվականին Գալիչյանը արդեն ուներ իր քարտեզների առաջին հավաքածուն, որը 2013 թվականին նվիրեց Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին։ Գալիչյանների ընտանիքը 1981թ. տեղափոխվել է Լոնդոն, որտեղ Ռուբենը հնարավորություն է ունեցել ուսումնասիրել տարբեր քարտեզագրական նյութեր։

Ռուբեն Գալիչյանը գրել է բազմաթիվ գրքեր Կովկասի պատմության ու քարտեզագրության մասին։ Քարտեզագրական գրքերի և հոդվածների ողջ հավաքածուն նա նվիրել է Երևանի Մատենադարանին։

Գալիչյանի առաջին գիրքը Հայաստանի պատմական քարտեզների ժառանգության վերաբերյալ է, որ տպագրվել է 2004թ. Լնդոնում  «Tauris»  հրատարակչության կողմից: Այն պարունակում է աշխարհի և Հայաստանի 2600 տարվա տարբեր քարտեզների հավաքածու, որը դարձավ իր տեսակի բեսթսելլեր, իսկ հաջորդ տարի՝ 2005-ին Հայաստանում լույս տեսավ գրքի ընդլայնված տարբերակը ռուսերեն և հայերեն լեզուներով «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» վերտառությամբ։

2014 թվականին նա վերանայել և կրճատել է իր ամենահաջողված աշխատանքը՝ «Հայաստանի պատմական քարտեզները»: 2015 թվականին նրա այս առաջին քարտեզագրական գործի լրամշակված վերահրատարակումը լույս է տեսել երեք լեզուներով՝ հայերեն-ռուսերեն-անգլերեն։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո լույս տեսած շքեղ և մեծ հատորում, ինչպես նաև ավելի փոքր հատոր՝ «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրական գրառումների միջոցով» որը նախատեսված է որպես 51 քարտեզների վահանակների շրջիկ ցուցահանդես, պատկերում են Հայաստանը իր պատմության տարբեր ժամանակաշրջաններում։

Գալիչյանի առաջին գրքի՝ «Հայաստանի պատմական քարտեզները» երկու հրատարակություններին հաջորդել է նրա երրորդ գիրքը՝ «Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում», որ Երևանում հրատակել է Printinfo Art Books-ը, իսկ Լոնդոնում՝ Կոմիտաս ինստիտուտը, 2007թ.։ Սույն աշխատությունը արդյունք է Միջնադարյան Եվրոպայի և Անդրկովկասի իսլամական քարտեզների ուսումնասիրության։ Գիրքը ընթերցողներին տրամադրում է այս տարածաշրջանի վերաբերյալ հիմնական պատմական և աշխարհագրական տեղեկություններ։

Գիրքը պարունակում է 82 միջնադարյան և 26 մանրամասն քարտեզներ, որոնք կազմում են աշխարհի քարտեզագրական ժառանգության մեծ մասը, սկսած դրանց հեղինակների և դրանց աղբյուրների վերաբերյալ կենսագրական տեղեկատվությունից, մինչև լրացված քարտեզի ամբողջ բովանդակության քարտեզագրական-աշխարհագրական վերլուծությունը, հատկապես ուշադրություն հրավիրելով, թե ինչպես են ներկայացված Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը այս քարտեզների վրա։

Աշխարհագրագետ-քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի չորրորդ՝ 2009-ին անգլերենով գրված «Հորինված պատմություն. Ադրբեջան և Հայաստան կեղծիքներ և փաստեր» գիրքը փաստագրում է Հայաստանի և հայերի բնիկ տոհմաբանությունը և մշակույթը դարերի ընթացքում, որը «բոլորովին մանուկ»՝ 1918 թվականին ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը կեղծում է, վիճարկում և յուրացնում։ Գրքի հայերեն ու ռուսերեն թարգմանությունները հրատարակվել են Հայաստանում 2010 թվականին։ Անգլերեն երկրորդ հրատարակությունը լույս է տեսել 2010 թվականին։

«Պատմությունների բախում Հարավային Կովկասում. Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի քարտեզների վերանայում» գիրքը բացահայտում է Ադրբեջանի պատմական և մշակութային խեղաթյուրումները՝ ներկայացնելով տարբեր փաստաթղթերի միջոցով բացահայտված ճշմարտությունը։ Հարկ է նշել որ 2013 թվականին հրատարակվել է գրքի ռուսերեն թարգմանությունը և ապա 2015-ին հայերեն թարգմանությունը։

Գալիչյանը քարտեզագրության և այս ոլորտին առնչվող այլ նյութերի հետ կապված բազմաթիվ հոդվածների հեղինակ է, որոնք հրատարակվել են հանրահայտ քարտեզագիտական ամսագրերում, ինչպիսիք են՝ «Imago Mundi»-ն և «The IMCoS Journal»-ը։ Ռուբեն Գալիչյանը դասախոսություններով հանդես է եկել շատ երկրներում այդ թվում՝  Հայաստանում, Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իրանում, այլ երկրների տարբեր համալսարաններում ինչպես Օքսֆորդի, Քեմբրիջի, Երևանի և այլ համալսարաններում և Բոստոն, Պրովիդենս, Սան Ֆրանցիսկո, Փարիզ, Թեհրան, Լոս Անջելես, Կահիրե և այլ քաղաքների համալսարաններում։ Նրա աշխատությունները փաստաթղթերով առկա են համացանցում։

Ռուբե Գալիչյանն ամուսնացած է։ Նրա կինը՝ Մարիետը որակավորված հոգեբան է, որն ունի երկար տարիների աշխատանքային փորձ՝ Լոնդոնի ամուսնությունների առաջնորդման կենտրոնում։ 1994 թվականից նա վերապատրաստել է բազմաթիվ հոգեբանների Հայաստանում, որտեղ ներկայումս ակտիվորեն զբաղվում է մասնագետների թերապիայի, խորհրդատվության և վերապատրաստման հարցերով։

Ռուբեն Գալիչյանը եղել է  Բրիտանիայում Հայաստանի առաջին հյուպատոսը։

Ռուբեն Գալիչյանը կնոջ՝ Մարիետի հետ միասին մասնակցում է Հայաստանում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերի։

Ռուբեն Գալիչյանը բրիտանական «Օգնություն Հայաստանին» (Aid Armenia) բարեգործական կազմակերպության նախագահն է: Այդ բարեգործական կազմակերպության աշխատանքներից  է Վանաձորի մանկական հիվանդանոցի կառուցումը և կահավորումը։ Ռուբեն և Մարիետ Գալիչյանները «Հայաստանի բարեկամներ» կազմակերպության հոգաբարձուներ են, որոնք ներգրավված են անապահով ընտանիքների կրթության, առողջության և աղքատության վերացման ծրագրերի մեջ։ Նրանք ի հիշատակ իրենց նկարիչ և դիզայներ որդու՝ Լևոնի (1965-2004) նաև հիմնադրել են Արմավիրի Միասնիկյան գյուղի «Լևոն Գալիչյան արվեստի ստուդիան», որտեղ գյուղի դպրոցականները հնարավորություն ունեն սովորել տարբեր արհեստներ և արվեստներ։

Ռուբեն Գալիչյանը 2008 թվականի նոյեմբերին ստացել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Պատվավոր Դոկտորի կոչում։

2009 թվականին արժանացել է «Վազգեն Ա» մշակութային նվաճումների մեդալի։

2013 թվականին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով՝ հայկական ժառանգության պահպանման և Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունների բարելավման գործում ունեցած նվաճումների համար։

Կազմեց՝ Նորիկ Ղարաբեգյանը

parstoday.com/hy


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: