ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ո՞նց անենք, որ Հայաստանում թղթավարությունը պակասի, գործը շատանա․․․

Հասկանու՞մ եք, չէ, որ բազմաթիվ ռուսական բիզնեսներ, թիմեր եւ պարզապես անհատներ կփորձեն տեղափոխվել այլ երկրներ։ Որտեղ իրենց համար ավելի կոմֆորտային կլինի։

Ու լավ մասնագետների ներհոսքից միայն կշահեն այն երկրները, որտեղ դա կլինի։ Հայաստանը դրա համար լիքը նախադրյալներ ունի։ Բայց նաեւ լիքը բարդություններ։ Ու բերեմ կոնկրետ մի բարդություն, որի հետ հենց էսօր եմ շփվել։ Ու նաեւ մի քանի ամիս առաջ։ Էլ չասեմ, որ լիքը ընկերներիս հետ նույն խնդիրը կա։ Խոսքը գնում է արտասահմանյան անձնագիր ունեցողներին Հայաստանում աշխատանքի օրինական տեղավորելու մասին։ Օրինակ, կա մի հիանալի մասնագետ ՏՏ ոլորտի ու հիանալի մարդ։ Ով ռումինացի է։ Բայց ուզում է Հայաստանում ապրել ու աշխատել։ Բայց, ինքը դիպլոմ ստացել ա Լոնդոնում։ ՈՒ հիմա իրենից ուզում են ապոստիլով հաստատված դիպլոմ։ Ու ինքը պետք ա գնա Լոնդոն, որ հաստատի դիպլոմը։ Մեկ ուրիշ դեպք։ Մարդ թողել է աշխատանքը շատ մեծ․ իսկապես շատ մեծ միջազգային ՏՏ ընկերությունում, ու եկել ա Հայաստան, քանի որ երկիրը դուրը եկել ա։ Բայց ինքն էլ Մոլդովայում ա ծնվել, ինքն էլ սովետի տարիներին, բայց գրանցված ա Ուկրաինայում, իսկ ապրել ա Մոսկվայում։ Ու հիմա մի այլ ձեւի թղթավարության ու քաշքշուկների մեջ ա։ Է չասեմ, որ էդ ամենից հետո էլ ինչ-որ պոլիկլինիկայից անալիզներ են ուզում։ Ու լիքը սենց պատմություններ պատմեմ։ Տպավորություն է, որ մենք մի այլ ձեւ թալիբներից փախչող փախստականների տակ մնացած, ինքն էլ մի այլ ձեւ աճող բնաչություն ունեցող երկիր ենք, մի այլ ձեւ մասնագետներ ունեցող բոլոր ոլորտներում, որ արհեստական խոչընդոտներ ենք ստեղծում, որ լավ մասնագետները հանգրծ չգան երկիր, հանկարծ չօգնեն ՏՏ եւ այլ ոլորտները զարգանան Վահան Քերոբյան, ո՞նց անենք, որ թղթավարությունը պակասի, գործը շատանա։ Արեւն էլ շողա։

Սամվել Մարտիրոսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: