ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանահայ հայտնի կինոքննադատ, թարգմանիչ և գրող Ռոբերտ Սաֆարյան

Իրանահայ կինոքննադատ, թարգմանիչ և գրող Ռոբերտ Սաֆարյանը ծնվել է 1954թ. Թեհրանում: Սաֆարյանը միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո սովորել է հեռուստատեսության և կինոյի բարձրագույն դպրոցում և ավարտել ռեժիսուրայի բաժինը, ինչպես նաև Փայամե Նուր համալսարանի պարսից լեզվի և գրականության ճյուղը: Սաֆարյանը հիմնականում գրում է ֆիլմի մասին:

Նա Թարգմանում է անգլերենից պարսկերեն: Նրա թարգմանություններն էլ հիմնականում վերաբերում են ֆիլմի ու ֆիլմքննադատության ոլորտին: Իհարկե Սաֆարյանը նաև անգլերենից թարգմանել է Սաքի անունով հեղինակի գրչին պատկանող կարճ պատմվածքների ժողովածու և արվեստի մասին մի գիրք:

Ռոբերտ Սաֆարյանը կինոքննադատության ոլորտում անգլերենից պարսկերեն է թարգմանել Քրիստիան Մեցի «Նշանագիտությունը կինոյում», Ռոբին Վուդի «Հումանիզմը կինոքննադատության մեջ», Դեյվիդ Բորդվելի և Քրիստիան Թոմփսոնի «Կինոյի պատմությունը» աշխատությունները: «Նշանագիտությունը կինոյում» գիրքը ինչպես Սաֆարյանն է ասում գրվել է ֆրանսերենով, սակայն նա պարսկերեն է թարգմանել սույն գրքի անգլերեն թարգմանությունը, որն ըստ Սաֆարյանի շատ կարևոր ստեղծագործություն է կինոյի տեսաբանության ոլորտում: Կինոյի ոլորտում նրա թարգմանած երկրորդ գիրքն անգլիացի հայտնի ֆիլմքննադատ Ռաբին Վուդի գրչին պատկանող քննադատությունների հավաքածու է, որը Սաֆարյանն  անվանել է «Հումանիզմը կինոքննադատության մեջ»։ Սաֆարյանի երրորդ խոշոր թարգմանությունը Դեյվիդ Բորդվելի ու Քրիստիան Թոփմսոնի գրչին պատկանող «Կինոյի պատմությունը» ստեղծագործությունն է: Կինոյի պատմության մասին գրված այս գիրքը անդրադառնում է կինոյի բոլոր ժանրերին այդ թվում նաև վավերագրական ու անիմացիոն ֆիլմերին: Այս գրքի բացն իսկապես նկատվել է պարսկերենով կինոյի պատմության մասին առկա գրքերի շարքում: Իհարկե Ռոբերտ Սաֆարյանը հեղինակել ու թարգմանել է բազմաթիվ գրքեր և հոդվածներ, որոնց կանդրադառնանք մանրամասնորեն:

Ռոբերտ Սաֆարյանի գրչին են պատկանում հետևյալ գրքերը: «Երկու մշակույթի բնակիչը», «Սանայի պողոտայի երկհարկանի տունը», «Այս կինոռեժիսոր, բանաստեղծ, նկարիչ, տիկնիկագործ, վավերագրող և լեգենդների հեղինակ», ««Հայացք»-ի խմբագրի գրառումները», «Պատկեր, կինո, համայնք», «Աբբաս Քիառոստամիի Կինոն», «Հարցազրույցը վավերագրական ֆիլմում» և այլն:

Ռոբերտ Սաֆարյանը նույնպես թարգմանել է բազմաթիվ գրքեր, որոնցից երեքին անդրադարձանք հաղորդման սկզբում: Նրա թարգմանած մյուս գրքերից կարող ենք հիշել Շարլ Բոդլերի «Ժամանակակից կյանքի նկարիչ», Ռաջեր Քրիթենդենի «Ֆիլմի և վիդեոյի խմբագրում», Դեյվիդ Բորդվելի «Ազոն և կինոյի պոետիկան», Ուիլիամ Ռադնի Ալենի «Հարցազրույցներ Քոեն եղբայրների հետ», Քինո-Ագորայի «Հեղինակի կյանքը» և այլն:

Նա գրել է բազմաթիվ քննադատական հոդվածներ, որոնք արժանացել են կինոյի մասնագետների և ընթերցողների ուշադրությանը, որոնցից կարող ենք հիշել՝ «Արթնացիր Արեզու» ֆիլմի համար գրած «Կյանք և .... մահեր, սարսափ և անապահովություն» հոդվածը, «Նադիրի բաժանումը Սիմինից» ֆիլմի համար՝ «Սցենարիստական մի քանի տեխնիկայի գաղափարական քաշի մասին», «Չահարշանբե սուրի» ֆիլմի համար գրված՝ «Գաղտնի պահեր», «Էլիի մասին» ֆիլմի՝ «Ինչի՞ մասին է խոսում «Էլիի մասին» ֆիլմը», «Պար փոշու մեջ» ֆիլմի՝ «Այս ռոմանտիկ տղամարդիկ», «Գեղեցիկ քաղաք» ֆիլմի մասին՝ «Անհավատալի և լավատես», դարձյալ «Գեղեցիկ քաղաք» ֆիլմի մասին «Երկխոսություն գրելու թուլությունները», «Անգիծ թուղթ» ֆիլմի մասին գրված «Պատճառահետևանքային իրադարձությունների շղթա ժամանակի և տարածության մեջ», «Կամֆորի հոտ, հասմիկի բույր» ֆիլմի մասին՝ «Վատ օր. լավ էպիզոդ», «Տուն ջրի վրա» ֆիլմի համար՝ «Իդեալական մաքուր կնոջ բացակայության դեպքում», դարձյալ «Տուն ջրի վրա» ֆիլմի համար՝ «Հայացք Ռեզա Սեփիդբախտի կերպարի մշակմանը «Տուն ջրի վրա» ֆիլմում», «Թեհրան Թեհրան» ֆիլմի համար գրված՝ «Ծանոթության օրերի երջանկությունը և գագաթնակետի տանջանքը», «Մայրիկի հյուրը» ֆիլմի համար գրված՝ ««Մայրիկի հյուրը» ֆիլմի սցենարի քննադատությունը», «Նարնջագույն հագնող» ֆիլմի համար գրված՝ «Արդյոք «Նարնջագույն հագնողը» Դարիուշ Մեհրջուի ֆիլմն է», «Տասը» ֆիլմի համար գրված «Աբբաս Քիառոստամիի «Տասը» ֆիլմի քննադատությունը» և այլ քննադատական հոդվածներ:

Ռոբերտ Սաֆարյանի նկարած ֆիլմերն են՝ «Երկու գաղթի մեջտեղում» վավերագրական ֆիլմը 1392թ.՝ Ազատ Մաթյանի կյանքի ու Նոր Ջուղայի հայ համայնքի մասին, «Զրույց հեղափոխության հետ» 1389թ., Թեհրան-Հյուսիս 1388թ., որն Իրանի հյուսիսային շրջանների զբոսաշրջության մասին ֆիլմ է, «Ուղևորներ Կասպից ծովի ափին» 1388թ., Աբանի 14-ը կրակի օր 1387թ., որը խոսում է 1357թ. աբան ամսի 14-ի դեպքերի մասին, «Թեհրանը նկարներում» 1387թ., որը Թեհրանի պատկերն է պատմական տարբեր ժամանակաշրջաններում, «Զույգ վեց» 1386թ., որը վավերագրական ֆիլմ է Մասուդ Քիմիայիի ու Ահմադ Միր Էհսանի համատեղ ռեժիսորության մասին և 1385թ. «Սաֆարյան. Ինվերսիայի ֆիլմեր» ֆիլմը որը խոսում է Թեհրանի օդի աղտոտվածության մասին:

Ռոբերտ Սաֆարյանի մյուս աշխատանքներից են 1379-1381թթ. անդամակցություն Քիշի վավերագրական փառատոնի տարբեր ժամանակաշրջանների ընտրական կոմիտեի և ժյուրիի անձնակազմի, 1380-1382թթ. «Ֆիլմի վերլուծության» դասավանդում Սպահանի Սուրա բարձրագույն ուսումնական հաստատությունում, «Ֆիլմ ռեպորտաժ» կինոամսագրի խմբագրական խորհրդի անդամ՝ մինչև հրատարակության ավարտը, 1380-1388թթ. «Հանդես գրականության և արվեստի» պարբերաթերթի խմբագրական կազմի անդամակցություն:

երկրի մամուլում գրել և թարգմանել է գեղարվեստական ​​և վավերագրական կինոյի մասին տասնյակ ակնարկներ և հոդվածներ,  մասնակցել է ռադիոյի և հեռուստատեսային հաղորդումների՝ որպես կինոքննադատ և վավերագրական կինոյի փորձագետ, եղել է «Վավերագրական Սուրհանդակ»՝ պարսկերենով վավերագրական կինոյի առաջին մասնագիտացված կայքի երկու հիմնադիրներից և օպերատորներից մեկը, 1386-1394թթ. եղել է Հայերեն-պարսկերեն «Հոյս» երկշաբաթաթերթի խմբագիրը, եղել է «Վինեշ» գրքի ծանոթացման և քննադատության կայքի գլխավոր խմբագիրը:

Որպես ժյուրիի  և ընտրության կոմիտեի անդամ Սաֆարյանը մասնակցել է տարբեր փառատոների այդ թվում Քիշի վավերագրական ֆիլմերի երկրորդ փառատոն 1379թ., Թեհրանի 20-րդ միջազգային կինոփառատոն 1382թ., Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի 21-րդ փառատոն 1383թ. և 35-րդ Ֆաջր կինոփառատոն 1395թ.:

 

Պատտրաստեց՝ Նորիկ Ղարաբեգյանը


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: