ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի միակ մտահոգությունը միջանցքն է: Իրանցի վերլուծաբաններն ասում են՝ որ դա Իրանի համար աշխարհքաղաքական մեծ աղետ կլինի

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը

Տիկին Բեգիջանյան, ՌԴ ԱԳՆ հայտարարում է, որ ՌԴ-ն աջակցում է 3+3 ձեւաչափի անհրաժեշտության մասին, որի մեջ ներառված են Հարավային Կովկասի երեք երկրները, Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը: մենք գիտենք, որ Մոսկվայում Իրանի ԱԳ նախարարի հետ եւս այս հարցը քննարկվել է: Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը:

 

3+3-ը նոր գաղափար չէ, տարիների պատմություն ունի։ Ընդ որում, Թուրքիան դրա տակ մի բան էր հասկանում, Իրանը մեկ ուրիշ տարբերակ էր առաջ քաշում: Սա, ըստ էության, Իրանի առաջարկած տարբերակն է: Թուրքիան ասում էր, որ այս ձեաչափի մի կողմում Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանն են, մյուս կողմում Հայաստանը, Վրաստանն ու Իրանը: Իսկ Իրանն առաջարկում էր մի կողմում լինեն Հարավային Կովկասի երեք երկրները, մյուս երեքը՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը: Հիմա Ռուսաստանը հենց այս երկրորդ տարբերակն է առաջարկում, այսինքն Իրանի առաջարկածը: Պատերազմից անմիջապես առաջ այս տարբերակը Իրանն առաջարկել էր: Հիմա, փաստորեն, Վրաստանը այս տարբերակին բացասական պատասխան է տվել: Եթե Իրանը կողմ է, դա նշանակում է, որ Սյունիքով միջանցքի հարցը օրակարգում չի լինի: Եթե լինի, ուրեմն Իրանը դրան դեմ կլինի եւ դա չի ստացվի: Այդ առումով դա դրական է, բայց մնացած առումներով ես չեմ կարող ասել: Իրանի միակ մտահոգությունը միջանցքն է: Իրանցի վերլուծաբաններն ասում են՝ Աստված մի արասցե, նման բան լինի, որովհետեւ դա Իրանի համար աշխարհքաղաքական մեծ աղետ է: Նրանք նույնիսկ ասում են՝ դա նույնիսկ ավելի մեծ աղետ է, քան Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերը, որը նրանք համարում են իրենց պատմության խայտառակությունը: Ու եթե Իրանը համաձայնի 3+3-ին, նշանակում է միջանցք չի լինելու:

 
 
 

Այսինքն կարծում եք՝ Իրանը երաշխիքնե՞ր է ստացել, որ միջանցք չի լինելու, որ համաձայնի 3+3-ին:

Ոչ մեկը ոչինչ չի ասել, բայց ընդհանուր զարգացումներից դա երեւում է: Այն, որ Իրանն այդ թեմայով այլեւս մտահոգություններ չի հայտնում, դա արդեն իչ-որ բանի մասին խոսում է: Իրան-Ադրբեջան լարվածությունը թեեւ թուլացել է, բայց բոլոր դեպքերում, մամուլի մակարդակով պայքարը գնում է, մեկը մյուսին մեղադրելով, անգամ Թալիշստանի ակտիվիստներն են բավական աշխուժացել:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: