ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայերի ներկայությունը և դերակատարումը Իրանում

Հայ-իրանական առնչությունները հազարամյակների խորքից են գալիս: Պարսիկները մեզ ամենամոտ ցեղակից ազգն են: Հնում մեծ է եղել հայերի ազդեցությունը պարսիկների վրա: Նրանք մինչև երրորդ դարը՝ զրադաշտության ընդունումը, դավանում էին հայոց աստվածներին՝ Արամազդին, Անահիտին, Միհրին… Վաղնջական շրջանում Իրանի տարածքում ձևավորվել էր Էլամի թագավորությունը, որի հետ հայերը բարեկամական հարաբերություններ ունեին:

Էլամի թագավորության կործանումից հետո ձևավորվեց Մարաստանի հզոր թագավորությունը: Մ.թ.ա. VI դարում պատերազմ ծագեց հայոց արքա Տիգրան Երվանդյանի և Մարաստանի արքա Աժդահակի միջև: Հայոց արքան ջախջախեց Աժդահակի զորքը և նրան տապալեց մենամարտում: Օգտվելով առիթից՝ Մարաստանի դեմ ապստամբեց Պարսք երկրի կառավարիչ Կյուրոսը և կործանված մարական աշխարհակալության փլատակների վրա ստեղծեց Աքեմենյան Պարսկաստանի հզոր պետությունը: Հայերն ու պարսիկները դարձան դաշնակիցներ: Աքեմենյանների օրոք ողջ Արևելքում ձևավորվել էր համաարիական մեծ աշխարհակալություն, որտեղ պարսիկներից հետո երկրորդ բարձն ու դիրքը պատկանում էր հայոց Երվանդունի արքաներին: Այս տերության տնտեսական շատ լծակներ գտնվում էին հայերի ձեռքին: Հույն պատմիչ Քսենոֆոնի հավաստմամբ՝ հայ վաճառականներն անարգել առևտուր էին անում մինչև Հնդկաստան և պարսից արքաների համար կատարում էին ուղեկցողի, թարգմանչական և դիվանագիտական առաքելություններ: Մ.թ.ա.522 թ. Հայաստանն ապստամբեց Դարեհ Առաջինի գերիշխանության դեմ:

Երկարատև ծանր պատերազմից հետո միայն պարսիկները կարողացան հաստատել իրենց գերիշխանությունը: Բայց Հայաստանը պահպանեց իր ներքին լիակատար անկախությունը: Այդ շրջանում հայ-պարսկական հարաբերություններն ավելի շատ դաշնակցային էին, քան՝ վասալի և գերագահի հարաբերություններ: Մ.թ.ա.331 թ. հայկական բանակը պարսկական զորքերի կազմում մասնակցեց Գավգամելայի ճակատամարտին: Ինչպես նշում են պատմիչները, մակեդոնական բանակի առաջին հարվածներից հետո պարսկական զորքը խուճապահար փախուստի դիմեց: Միայն հայկական 48000 ոց զինուժը մինչև վերջ դիմադրեց մակեդոնացիներին ու արժանապատիվ նահանջեց մթնշաղին: Պարսկական տերությունը կործանվեց, իսկ Հայաստանը վերագտավ իր լիակատար անկախությունը: Մ.թ.ա.247 թ. Պարսկաստանի տարածքում հաստատվեց Պարթև Արշակունիների թագավորությունը: Նրանց կրտսեր ճյուղը հաստատվեց հայոց գահին 52 թ.՝ հիմք դնելով հայ Արշակունիների թագավորությանը: Հայերը և պարթև Արշակունիները ոչ միայն խաղաղ դրկիցներ էին, այլև՝ բարեկամներ, դաշնակիցներ՝ միշտ միասին էին դիմագրավում հռոմեական զավթիչներին: 224 թ. Իրանում պարթև Արշակունիների դեմ ապստամբեց պարսիկ Արտաշիր Պապական իշխանը, հաղթեց, կործանեց պարթևական պետությունն ու հիմք դրեց պարսիկ Սասանյան թագավորությանը: Սասանյաններն արդեն զրադաշտական էին: Սկիզբ առավ երկարատև հայպարսկական պատերազմը, որն ավարտվեց հայոց Խոսրով արքայի սպանությամբ և Հայաստանի գրավմամբ: Հետագայում Հայաստանն ազատագրվեց:301 թ. Հայաստանը որպես պետական կրոն ընդունեց քրիստոնեությունը: Դա ավելի սրեց հայ-պարսկական հարաբերությունները, քանզի հայոց քաղաքական կյանքում էական դեր ստանձնած եկեղեցին հայոց քաղաքական կողմնորոշումը շարունակ թեքում էր դեպի Հռոմ: Եվ եկեղեցին հանդիսացավ այն հիմնական ուժը, որ ոչ միայն փչացրեց հայպարսկական հարաբերությունները, այլև դեպի կործանում տարավ հայոց պետականությունը:387 թ Պարսկաստանն ու Հռոմը միմյանց միջև բաժանեցին Հայաստանը: Եթե բարեկամ ձևացող դավանակից Հռոմն անմիջապես վերացրեց Հայոց թագավորական իշխանությունը Արևմտյան Հայաստանում, պարսիկներն այն պահեցին: Ավելին, երբ 405 թ. Մեսրոպ Մաշտոցը վերականգնեց հայոց գրային համակարգը, պարսից արքունիքը ոչ միայն չխոչընդոտեց, այլև խրախուսեց Հայաստանում ազգային զարթոնքը: Պարսիկներին ձեռնտու էր զորեղ Հայաստանի գոյությունը, որպես ապավեն Արևելքում Հռոմի ոտնձգությունների դեմ: 428 թ. հայ իշխանների խնդրանքով պարսից արքունիքը վերացրեց հայոց Արշակունիների թագավորությունը: Հայաստանը դարձավ Սասանյան Պարսկաստանի մարզերից մեկը: V-VI դարերում հայերը պարսիկների դեմ մի քանի ապստամբություն բարձրացրին: Սակայն պարսկական տիրապետությունը պահպանվեց մինչև արաբների կողմից Իրանի նվաճումն ու Սասանյանների թագավորության կործանումը: Իրանը երկար ժամանակ զուրկ էր անկախությունից: Մինչև XVI դարը Իրանի և Հայաստանի տարածքը ասպատակում էին մերթ սելջուկները, մերթ մոնղոլները, Լենկ-Թեմուրի հորդաները, Միջին Ասիայից թափանցած ակ-կոյունլու և կարա-կոյունլու թուրքմենական ցեղերը, որոնք տարածաշրջանում էապես փոխեցին ազգագրական պատկերը: Միայն 1502 թ. պարսիկներն ազգային պետություն ստեղծեցին՝ Սեֆյան Իրանը, ինչը, պետք է խոստովանել, փրկություն դարձավ նաև հայության համար: Հզորացած Պարսկաստանը փակեց Միջին Ասիայից դեպի Արևմուտք թափանցող թյուրքական ցեղախմբերի մուտքը, ինչը սպառնալիք էր Հայկական լեռնաշխարհի բնիկ բնակչության համար: 1604 թ. հայոց Մելիքսեդեկ կաթողիկոսը համոզեց պարսից շահ Աբաս Առաջինին, որ կազմակերպի հայերի գաղթը դեպի Իրան: Հայոց կաթողիկոսն այս գաղթից ուներ իր նեղ անձնական շահերը: Այդ մասին անթաքույց գրում է դեպքերի ականատես պատմիչ Առաքել Դավրիժեցին: Իսկ Իրանի շահը ցանկանում էր հայ բնակչության հաշվին ոտքի կանգնեցնել Իրանի տնտեսությունը: Արարատյան երկրից շուրջ 300 հազար հայ բռնի տեղափոխվում է Պարսկաստան: Ձևավորվում է Նոր Ջուղա հայաքաղաքը: Հայերը իսկապես մեծ ներդրում ունեցան պարսկական տերության տնտեսական և մշակութային կյանքում: Հայերի ձեռքում կենտրոնացավ միջազգային առևտրի զգալի մասը: Շահ Աբասը պարսկական մետաքսը միջազգային շուկա արտահանելու մենաշնորհը տվեց հայերին: Նոր Ջուղայի առևտրական կապիտալն այդ ժամանակներում հավասարը չուներ տարածաշրջանում: Պետք է նշել, որ Նոր Ջուղան XVII-XIX դարերում ամենամեծ հայաքաղաքն էր և հայ մշակութային, գիտական մտքի ամենամեծ կենտրոնը, որ հետագայում աստիճանաբար իր տեղը զիջեց Թիֆլիսին: 1638 թ. Նոր Ջուղայում բացվեց Մերձավոր Արևելքի առաջին տպարանը: 1881 թ. մեր հայրենակիցների ջանքերով Իրանում հիմնվում է առաջին թատերասրահը: Կինոյի ասպարեզում առաջին իրանցի կին դերասանուհին Ասյա Գաստանյանն էր, որ նկարահանվել է «Հաջի աղան կինոյի դերասան» ֆիլմում: Գաստանյանը նկարահանվել է նաև «Աբի Ռաբի» ֆիլմում, որի սցենարիստն էր Ավանես Օգանյանցը՝ պարսկական կինոյի առաջատարներից մեկը: 1804-1812 և 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմներում Պարսկաստանը պարտություն կրեց և ռուսական կառավարությունը Հյուսիսարևելյան Հայաստանը բռնակցեց Ռուսական կայսրությանը: Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի աջակցությամբ կազմակերպվեց պարսկահայերի գաղթը դեպի ռուսական տիրակալության տակ գտնվող Հայաստան:

Պարսկահայոց ծաղկուն ու զարթոնք ապրող համայնքը հայտնվեց կործանման եզրին: Հայերը՝ որպես Իրանի քաղաքացի, միշտ ակտիվ ներգրավված են եղել երկրի քաղաքական, մշակութային կյանքում: 1980-1988 թթ. պարսկաիրաքյան պատերազմին շուրջ 20 հազար հայ մասնակցեց, հարյուրավոր հայեր զոհվեցին Իրանի անկախության համար: Այսօր Իրանում բնակվում է մոտ 150 հազար հայ: Իրանի սահմանադրությամբ հայերին տրված են մշակութային և կրոնական ինքնավարության լայն իրավունքներ։ Իրանական Մեջլիսում պարտադիր երկու տեղը պատկանում է հայերին, իսկ մեկական տեղ՝ հրեաներին, զրադաշտականներին և ասորիներին։ Սպահանում այսօր 20 հայկական եկեղեցի կա, որոնցից 13ը գործող են։ Թեհրանում 8 գործող եկեղեցի կա։ Հայկական եկեղեցիները պետական հոգածության տակ են: Երկրում շուրջ 45 հայկական դպրոց կա, որոնցից ավելի քան 15ը Թեհրանում են։ Իրանում գործում են հայկական մշակութային ընկերություններ, որոնցից խոշորագույնը Թեհրանի «Արարատ» միությունն է, տպագրվում են բազում հայկական թերթեր: Հնագույնը դաշնակցության «Ալիք» թերթն է, որ սկսել է տպագրվել XX դարի սկզբից: Իսկ բարեկամ ու հզոր հարավային հարևանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ այսօր բարիդրացիական հարաբերություններ ունենալու և սերտ տնտեսական համագործակցության կարևորության մասին խոսելն ինքնին ավելորդ է:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: