Թուրքական լիրան վերջին երեք տարում կտրուկ արժեզրկվել է
«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, լիրայի արժեզրկումը, շարունակվող գնաճը և գործազրկությունը հասել են վերջին երեք տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակին։ Թուրքիայի ազգային արժույթն այս տարի արժեզրկվել է 23 տոկոսով։
Այս երկրում գնաճը մոտենում է 20 տոկոսին, և սա ամենաբարձր մակարդակն է եվրոպական երկրների միջև։ Այս տեմպերով Թուրքիան աշխարհի այն 10 երկրներից մեկն է, որն արձանագրում է գնաճի ամենաբարձր ցուցանիշը։
Մյուս կողմից նվազել է ժողովրդի գնողունակությունը, իսկ կապիտալի արտահոսքը սրել է Թուրքիայի տնտեսական խնդիրները։ Տնտեսական այս բաղադրիչներն ազդել են թուրք ժողովրդի սննդի վրա և առաջացրել հասարակության դժգոհությունը: Բնակարանների գների բարձրացումը ևս մեկ խնդիր է, որից տառապում են Թուրքիայի ժողովուրդը: