ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պարսկական խրատանիներն իրանցիների գործնական իմաստությունն է

Հիջրեթի առաջին դարերում պարսկերենից շատ ստեղծագործություններ թարգմանվեցին արաբերեն, որն իսլամական մշակույթի և քաղաքակրթության վրա զարմանալի ազդեցություն թողնելու բերումով հիշում են, որպես «թարգմանչական շարժում»:

<

Չնայած պարսկերեն թարգմանությունների մեծ մասն արվել է թարգմանչական շարժման առաջին դարում, կան որոշ ապացույցներ, որ այս միտումը շարունակվել է առնվազն մինչև հիջրեթի երրորդ դարի վերջը: Օրինակ, Աբու ալ-Աբբաս Մուհամմադ իբն Մարզբան ալ-Բաղդադին, ըստ պատմական վկայությունների, արաբերեն է թարգմանել ավելի քան հիսուն պարսկերեն գիրք:

Իբն Նադիմի հեղինակած «Ալ-Ֆիհրիստ» գրքում, որը ներառում է գրեթե ամբողջ թարգմանական շարժումը, նշված են գիտության ոլորտում  թարգմանված 632 գրքերի և աշխատությունների  անունները: Այս աշխատանքների երեք հիմնական ուղղություններն են՝ բժշկությունը (170 աշխատություն), մաթեմատիկան և աստղագիտությունը (131 աշխատություն), փիլիսոփայություն և  տրամաբանություն (118 աշխատություն):

Այս հակիրճ պատկերը ցույց է տալիս գիտության տարածումն իսլամական աշխարհում: Հեղինակային աշխատանքների բովանդակության ուսումնասիրությունը ցույց է տալիս  դրանց  և՛ քանակական, և՛ որակական  տարածումը:  Մուսուլմաններն  այս ստեղծագործությունների միջոցով առաջին անգամ բնական գիտությունների նկատմամբ  կիրառեցին անմիջական փորձի և դիտարկման մեթոդը:

Պարսկերենից թարգմանված ստեղծագործությունները կարելի է բաժանել երեք խմբի՝  խրատանիներ,  խավդայնամեներ,  առասպելներ ու սնահավատություններ (պատմություններ և  լեգենդներ): Այնուամենայնիվ, որոշ  ստեղծագործությունների  բովանդակությունը չի  կարող սահմանափակվել մեկ թեմայով:

Պարսկական խրատանիներն իրանցիների գործնական իմաստությունն է, ընդորում երբեմն վերցվել է  հնդկական և նույնիսկ հունական իմաստությունից: Այս խմբի  ստեղծագործործությունների ամենահայտնի օրինակը «Քելիլե և Դեմնե» գիրքն է, որը թարգմանել է Իբն Մողաֆան, ինչպես նաև  Աբդոլլահ Իբն Հելալ Ահվազին:

«Ջավիդան Խերադ» (թարգ.Իմաստության անմահությունը) գիրքը ևս խրատանի է, որը   պարսկերենից արաբերեն է թարգմանել Հասան Իբն Սահլը և չորրորդ դարում ներառվել է Մոսկույե Ռազիի նույնանուն ստեղծագործության մեջ: 

Խավդայնամեներն  իրանական ստեղծագործությունների մեկ այլ խումբ է, որում ներառված են   առասպելներ և  Իրանի էպիկական պատմությունը: Այս ստեղծագործությունների միջոցով ձեռք բերվեց իսլամական քաղաքական կառույցների  էվոլյուցիայի մեջ իրանական տարրի ազդեցության ամենակարևոր մասը: Իսկ արաբերեն լեզվով հայտնաբերվել է հատուկ գրականություն ՝  սկսած երկրի կառավարումից մինչև արքունական արարողակարգեր: Այս թեմաներով գրքերը կրում են հետևյալ խորագրերը՝ «Ադաբ ալ-Մոլուք», «Նասիհա ալ-Մոլուք» կամ «Ալ-Ադաբ ալ-Սոլթանիե»: Այս գրքերից ներշնչված Ջահեզը գրել  է  «Ալ-թաջ ֆի Ախլաղ ալ-Մոլուք» խորագրով գիրքը,որը համարվում է ամենահայտնի ստեղծագործություններից մեկը:

Թարգմանչական շարժման ընթացքում արաբերեն թարգմանված գրական և մշակութային ստեղծագործությունների երրորդ խմբին են պատկանում  առասպելներն ու սնահավատությունները:  Պատմության և առասպելների մասին Իբն Նադիմի 188 գրքերից քսանը պարսկական ծագում ունեն, տասնյոթը՝ հնդկական, տասնմեկը՝ հռոմեական: Այդ ստեղծագործությունները հիմնականում պարսկերենից են թարգմանվել արաբերեն: Այս աշխատանքներից ամենահայտնին են Հեզարաֆսան (Հազար ու մեկ գիշեր), Հեզարդաստան, Բուզասեֆ և Բելոհարը, ինչպես նաև «Ալ-Հենդ ֆի Ղեսե Հաբութ Ադամ» խորագրով գիրքը:

«Քելիլե և Դեմնե»-ն համարվում է  աշխարհի գրական գլուխգործոցներից մեկը, որը թվագրվում է ավելի քան 2000 տարի առաջ: Քելիլեի և Դեմնեի գիրքը գիտելիքների և իմաստության հավաքածու է, որը վաղ անցյալում  իմաստուն մարդիկ հավաքել և թարգմանել են տարբեր լեզուներով և փոխանցել գալիք սերունդներին, որպեսզի մարդիկ կարդան և դասեր քաղեն դրա իմաստությունից և խորհուրդներից:

Այս ստեղծագործությունը ի սկզբանե պարսկերեն չի գրվել: Այն  գրվել է Բադիա անունով հնդիկ փիլիսոփայի կողմից և գրվելուց հետո նվիրվել է Հնդկաստանի թագավորին: Հետաքրքիր է իմանալ, որ այս պատմվածքը սկզբում գրվել է սանսկրիտ լեզվով և  Սասանյանների օրոք միջին պարսկերեն է թարգմանվել Նասրոլլահ Մոնշիի կողմից: Պահպանելով բնօրինակի  բովանդակությունն ու իմաստը՝ նա իր  ընթերցողին է ներկայացրել պարսկերեն լեզվին համապատասխանող նոր  ստեղծագործություն:

Քելիլեի և Դեմնեի պատմությունը  Սասանյանների օրոք մեծ աղմուկ բարձրացրեց   Իրանում, և  հաշվի առնելով այս ստեղծագործության  պահլավերեն թարգմանությունը, Շահի խնդրանքով, այն ժամանակվա հայտնի բանաստեղծ Ռուդաքին ընդունեց այդ ստեղծագործությունը չափածոյի վերածելու  առաքելությունը:

Ներկայումս Ռուդաքիի ընդհանուր տասներկու հազար երկտողերից  առկա է ընդամենը 129 երկտող, որը Սաիդ Նաֆիսիի  ջանքերի շնորհիվ հավաքվել է տարբեր աղբյուրներից ու  տարբեր հին գրքերից: Ինչպես գրքի անունից է երևում, այն պարունակում է խրատական հեքիաթներ, անդրադառնում է Քելիլեհ և Դեմնե անուններով երկու շնագայլների արկածներին: «Քելիլե և Դեմնե» գրքի ամենամեծ առանձնահատկությունը կենդանիների միջև փոխկապակցված պատմություններն են, որոնք միասին մի համայնքում գտնվում են իրար կողքի, խոսում, երբեմն կռվում, երբեմն օգնում են միմյանց և նույնիսկ դավեր նյութում միմյանց դեմ: Պատմվածքի որոշ հատվածներում մենք տեսնում ենք դատարան, որտեղ կենդանիներ են հավաքվում ՝ արդարություն պահանջելու  համար: Ընդհանրապես, այն ամենը, ինչ գոյություն ունի մարդկային հասարակության մեջ, գոյություն ունի  Քելիլե և Դեմնե գրքում, բայց այլ տեսքով և ավելի տարբերվող արարածների մասնակցությամբ: 

Իհարկե, հիշեք, որ «Քելիլե և Դեմնե»-ի արձակ օրինակի  ոչ բոլոր գլուխներն են  պատմում կենդանիների լեզվից,  շատ պատմություններում  հեղինակը  ուսուցանելն է նկատի ունեցել, և երբեմն պատմությունն ավարտում է տարբեր փոխաբերություններով և խորհրդանիշներով: 

«Քելիլե և Դեմնե»-ի ուսանելի պատմությունները ներառում են 10 գլուխ, որոնցից յուրաքանչյուրում կան հետաքրքիր և հուզիչ պատմություններ տարբեր իրադարձությունների վերաբերյալ: Այս գրքում տեղ գտած պատմությունների լավ հատկությունն այն է, որ դրանք կարճ են և սահուն: Որովհետև ընթերցողը հեղինակի ուղերձը հասկանում է մեկ անգամ կարդալով:

Հնդկական, իրանական և իսլամական  հասարակությունների քաղաքակրթությունների պատմության մեջ «Քելիլե և Դեմնե»-ն տարբեր առումներով  մեծ նշանակություն է ունեցել: Այս գիրքը լավապես  արտացոլում է ավանդական հասարակության մեջ մարդու և հասարակության նկատմամբ հայեցողությունը: Այս գիրքը բազմաթիվ շերտեր ունի՝ արևելյան տարբեր մշակույթների հետ միաձուլման բերումով: Այս գրքում կարելի է տեսնել և ուսումնասիրել հնդկական, Իրանական և արաբական երեք մեծ քաղաքակրթությունների դերը: «Քելիլե և Դեմնե»-ի  պատմությունների մեծ մասը այլաբանական են և կենդանիների լեզվով: Հավանաբար, կենդանիների կերպարների օգտագործման հիմնական պատճառը դրա քաղաքական բովանդակությունն է: Այս կերպարները հնարավորություն են տվել  հեղինակին արտահայտել հարցեր, որոնց ձևավորումը մարդկային կերպարների տեսքով կարող էր խնդիրներ առաջացնել: «Քելիլե և Դեմնե» ստեղծագործությունն իր գեղարվեստական-ուսուցողական բացառիկ հատկանիշների շնորհիվ,  հայտնի դարձավ ոչ միայն իրանական, այլև համաշխարհային գրականության պատմության մեջ:

«Քելիլե և Դեմնե»-ի խրատական հեքիաթները պատմում են առօրյայի մասին և երբեք չեն հնանում: Մարդիկ գրքի յուրաքանչյուր էջը կարդալով կարող են նոր փորձ ձեռք բերել իրենց կյանքի համար: 

 

Թարգմանեց՝ Շաղիկ Քեշիշյանը


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: