ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանն ու Հնդկաստանը զարգացնում են առևտրային հարաբերությունները

Իրանը և Հնդկաստանը, որպես Ասիայի երկու մեծ քաղաքակրթություններ, ունեն երկարամյա պատմական-տնտեսական հարաբերություններ, և երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները, հատկապես ծովային ճանապարհով, շարունակվել են հեռավոր անցյալից մինչև մեր օրերը:

Թեհրանում Հնդկաստանի դեսպան Գադամ Դարմանդրան կիրակի օրը Իրանի  Հորմոզգան նահանգի խոշորագույն առևտրային նավահանգստի տարբեր հատվածներ կատարած այցի ժամանակ կոչ է արել զարգացնել Իրանի և Հնդկաստանի միջև ծովային առևտուրը։ Անդրադառնալով Իրանի և Հնդկաստանի քաղաքական և առևտրային հարաբերություններին  և Բանդար Աբբասի, Չաբահարի և Մումբայ նավահանգստի հարևանությանը, ինչպես նաև  տարածաշրջանի ծովային առևտրում Շահիդ Ռաջայի նավահանգստի անփոխարինելի դերին, Հնդկաստանի դեսպանը հայտարարել է. «Մենք վստահ ենք, որ Շահիդ Ռաջայի նավահանգիստն իր ռազմավարական դիրքի շնորհիվ արող է ուժեղացնել միջազգային տարանցումը հյուսիս-հարավ միջանցքի միջև»:

Թեհրանը նույնպես  ողջունում է Հնդկաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելուն ուղղված ջանքերը:

Էներգետիկ ոլորտում Հնդկաստանի համար Իրանում ներդրումներ անելու բազմաթիվ հնարավորություններ կան։

Այս առումով Իրանը ողջունում է Հնդկաստանի ներդրումները Հորմոզգան նահանգի Ջասք նավահանգստի էներգետիկ ոլորտում: Հնդկաստանը կարող է նավթի պաշարման ռազմավարական պահեստներ կառուցել Ջասկ նավահանգստում և ապահովել իր էներգետիկ անվտանգությունը՝  նավահանգստից գազի խողովակլաշար կառուցելով և նույնիսկ էներգիայի մատակարարման շղթայում հնարավոր խափանումների դեպքում ապահովելով էներգակիրների անխափան մատակարարումը: Բացի այդ, Հնդկաստանը կարող է նաև նավթաքիմիական գործարանների կառուցման ծրագրեր իրականացնել Իրանի Սիստան և Բելուչիստան նահանգի Չաբահար ազատ առևտրի գոտում՝ անկախ կամ իրանական ընկերությունների հետ համագործակցությամբ։

Հնդկաստանում Իրանի դեսպան  Ալի Չեգինին  նշել է. «Հնդկաստանում իրանական ապրանքների մեծ պահանջարկի պատճառով, Իրանի և Հնդկաստանի համատեղ արտադրությունը դեպի Հնդկաստան  ոչ նավթային ապրանքների արտահանումն ավելացնելու ևս մեկ հնարավորություն է»։

Թեհրանի և Նյու Դելիի նպատակներին հասնելու համար, երկու երկրները պետք է անեն համապատասխան քայլեր: Առևտրի արագացման և ոչ նավթային արտահանումների ծավալն ավելացնելու համար, երկու երկրների միջև պետք է գործեն ուղիղ ավիաչվերթների, այդ կապակցությամբ փաստաթղթերը ստորագրվեն հնարավորինս արագ։ Ներկայումս Իրանի, Հնդկաստանի և Աֆղանստանի միջև եռակողմ համաձայնագրի շրջանակներում հեշտացվել է հնդկական ապրանքների առաքումը Աֆղանստան և Կենտրոնական Ասիայի սահմաններից դուրս գտնվող երկրներ։

Չաբահար նավահանգստի առևտրային և տարանցիկ կարողությունների օգտագործումը կրկնակի կարևորվել է Իրանի և Հնդկաստանի միջև երկարաժամկետ համագործակցության ծրագրով սահմանված ռազմավարական նպատակների շնորհիվ։ Բացի այդ, այս ռազմավարական նավահանգիստը հնարավորություն  է տալիս մերձենալ Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրների հետ։

Տարածաշրջանային աշխարհատնտեսական և առևտրային կարողությունների առավելագույն օգտագործումը կհանգեցնի տնտեսական աճի և կուժեղացնի տարածաշրջանի երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը: Ուստի այդ համաձայնագրերի կնքումը դարձել է անհրաժեշտություն։

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: