ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրան-Ադրբեջան հարաբերությունները թևակոխել են ավելի բարդ ու քողարկված հակասությունների փուլ

Lragir.am-ի զրուցակիցն է իրանահայ վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը

lragir.am-ի զրուցակիցն է իրանահայ վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը

 
 

Պարոն Շահմուրադյան, Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունն արդեն ավարտված է: Որքանո՞վ է դա այդպես:

 

Իրանի և Ադրբեջանի միջև առաջացած լարվածությունն աստիճանաբար մեղմվել է և կողմերը գնում են ինչ-որ փոխզիջումների ու առերևույթ հարբերությունների բարելավման։ Մի քանի շաբաթ տևած լարվածությունից հետո Իրանի սպառնալիքների հետևանքով վերջապես Ադրբեջանը համոզվեց ազատ արձակել Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարահատվածում ադրբեջանցի օկուպանտ զինվորականների կողմից ապօրինաբար ձերբակալված իրանցի երկու վարորդներին։ Բոլորն էլ հասկանում են, որ սա ձևական քայլ էր Ադրբեջանի կողմից՝ իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով, ինչից հետո Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարեց, որ Իրանը և Ադրբեջանը երկու մուսուլման հարևաններ են, որոնք շատ ընդհանրություններ ունեն։ Իրանը դեռ բավարարված չէ Ադրբեջանի  հակաիրանական գործողությունների փարատման ուղղությամբ Ադրբեջանի ընդունած որոշումից․ և իրանցի երկու վարորդների ազատ արձակումը չի կարող դրական քայլ համարել, Իրանի հասցեին Ադրբեջանի պաշտոնյաների կողմից վերջին քանի շաբաթների ընթացքում հնչեցրած կոշտ ու անհեթեթ հայտարարությունների ու հռետորաբանության մեղմացման արդյունք։

 
 

Ավելին, Իրանի արտգործնախարարը իր ադրբեջանցի գործընկերոջը հիշեցրել է, որ Իրանը և Ադրբեջանը երկու մուսուլման հարևաններ են և որ ունեն ընդհանուր շահեր տարածաշրջանում։ Ամիր Աբդոլլահյանը կոչ է արել Արբեջանին քայլեր ձեռնարկել Ադրբեջանի  հետ սահմանամերձ շրջաններում իրանական բեռնատարների երթևեկությունը դյուրացնելու ուղղությամբ: Սա նշանակում է, որ Իրանը Ադրբեջանին զգուշացնում է Բաքվի և Իսրայելի հարաբերությունների աճի մասին, որը կարող է վտանգել Իրանի շահերը Մերձավոր Արևելքի ու կովկասյան տարածաշրջաններում և այն, որ Իրանը շիա դավանանքի մուսուլման երկիր է և կարող է կրոնի գործոնը օգտագործել Ադրբեջանում ցանկացած իրավիճակ փոխելու հանուն շիա մուսուլմանների շահերի ապահովման։ Մյուս կողմից, Իրանի ԱԳ նախարարի ակնարկն իրանական բեռնատարների երթևեկությունը դյուրացնելու ուղղությամբ ցույց է տալիս, որ Իրանի տեսակետից դեռ չեն լուծվել Ադրբեջանի կողմից իրանական բեռնատարների անխափան երթևեկության հարցերը տարածաշրջանում, և Իրանը ակնկալում է, որ Ադրբեջանը վստահելի քայլեր ձեռնարկի տարածաշրջանում իրանական բեռնատարների ազատ երթևեկության և անվտանգության համար։

Ուստի կարող ենք ասել, որ երկու երկրների պաշտոնյաների միջև ոչ պաշտոնական նման խոսակցությունների հետևանքով ավարտված չպետք է համարել ավելի խորը և ռազմավարական նշանակություն ունեցող հարցերը։ Սա միայն ժամանակավոր լուծում էր թեժացած կրքերը մեղմելու, և այժմ Իրան-Ադրբեջան հարաբերությունները թվակոխել են ավելի բարդ ու քողարկված հակասությունների փուլ, որի մի կողմում են կանգնած Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունին, իսկ մյուս կողմում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը և նրա տարածաշրջանային այլ գործընկերները։

Տեսակետ կա, որ փակ խողովակներով ընթացող գործընթացներում Իրանը որոշակի զիջումներ Ադրբեջանից ստացել է: Համամի՞տ եք արդյոք:

Իլհամ Ալիևը այն պայմաններում է հանդես գալիս Իրանի ազգային շահերի դեմ ուղղված հայտարարություններով, երբ նույն ժամանակ կեղծիքով կոչ է անում ընդլայնել Բաքվի հարաբերությունները Իրանի հետ: Կասկած չկա, որ Իսրայելն Ադրբեջանի նախագահին թելադրում է կեղծ հայտարարություններ և մեղադրանքներ հնչեցնել Իրանի հասցեին, իսկ մյուս կողմից առաջարկում է ԼՂ տարածքներում իբր վերակառուցման նախագծերում նեգրավել իրանական ընկերություններին: Մի կողմից, Իլհամ Ալիևի օֆշորային ռեժիմը ստիպված է օգնել օտարերկրյա կառավարություններին իրականացնել իրենց քաղաքականությունը Կովկասյան տարածաշրջանում, մյուս կողմից փորձում է վերջ դնել ստեղծված լարվածությանը: Այդ քաղաքականության արդյունքում ադրբեջանցի պաշտոնյաները մշտապես ստիպված են լինում հակասական ու սխալ հայտարարություններ անել Իրանի և մյուս հարևանների հասցեին, իսկ վերջում փոխզիջումների գնալով փորձում են հանգստացնել՝ պատասխան քայլից խուսափելու նպատակով:

Անհավանական է, որ Իրանը որոշակի զիջումներ է ստացել Ադրբեջանից, քանի որ Իրանն այլևս լիովին չի վստահում Ադրբեջանի իշխանությունների կեղծ խոստումներին, քանի որ Իսրայելի խորհրդականների ու զինվորական ներկայացուցիչների ներկայությունը Ադրբեջանում և թաքֆիրական ու ահաբեկչական խմբերի ներհոսքը Իրանի սահմանակից տարածքներում ավելի է խորացնում Թեհրանի անվստահությունը Բաքվի ռեժիմի նկատմամբ, և վերջերս իրանցի երկու վարորդների ազատ արձակումը դիտվում է որպես աչքի փոշի՝ ժամանակավորապես կոծկելու այն սադրանքները, որ Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան եռյակը որոշել են իրագործել Իրանի տարածաշրջանային շահերի ու անվտանգության դեմ։ Ադրբեջանի ռեժիմի կողմից Իրանին տրվող զիջումներն, անկասկած, ինչ մակարդակում էլ որ դա լինի, չեն կարող որպես լուրջ քայլ ու երաշխիք հանդիսանալ Իրանի տարածաշրջանային և տարածքային անվտանգության ապահովման ակնկալիքները գոհացնելու համար, մինչև այն ժամանակ, երբ Ադրբեջանը պաշտոնապես չհայտարարի, որ լիովին կասեցնում է իր հարաբերությունները Իսրայելի հետ և միանում է Իրանի ղեկավարությամբ «դիմադրության» ճակատին, որպես մահմեդական աշխարհի շիա դավանանքի երկրորդ ամենամեծ բնակչությունն ունեցող երկիր՝ հավատարիմ մնալով Իրանի գաղափարական ակնկալիքներին ու նպատակներին։ Սա այն խոշոր զիջումն է, որին գնալով Բաքուն կարող է վայելել Իրանի վստահությունը տարածաշրջանում, իսկ Իլհամ Ալիևի ու նրա կոռումպացված ռեժիմի մնացած կեղծ խոստումներն ու նրա դաշնակիցների կողմից թելադրված սպառնալիքները և հռետորաբանությունը Իրանի հասցեին ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ Իրանի իշխանությունների մոտեցումների փոփոխության կամ երկողմ հարաբերությունների բարելավման վրա։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: