ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բարեկամ և թշնամի երկրները Անդրկովկասի հանրապետությունների հասարակական կարծիքում

Անդրկովկասը և Հայաստանի Հանրապետությունը գտնվում են գերտերությունների և տարածաշրջանային տերությունների սուր մրցակցության կիզակետում։

Այդ մրցակցությունում կարևորագույն դեր ունի այն, թե որոնք են անդրկովկասյան երկրների հասարակությունների ընկալումներում տվյալ երկրի բարեկամ և թշնամի երկրները։ Անդրկովկասի երկրներում մրցակցող գերտերությունների փափուկ ուժի կիրառման կարևորագույն նպատակներից են տվյալ երկրում իր դրական կերպարի ձևավորումը և հասարակական ընկալումներում իրեն որպես այդ երկրի բարեկամ նույնականացումը։ 

Նշենք նաև, որ Հայաստանում «Կովկասյան բարոմետր 2019» հետազոտության տվյալները տեխնիկական պատճառներով հավաքագրվել են 2020 թ. հունվարին։

Հայաստան

Հայաստանի ամենամեծ թշնամիները, ինչպես և սպասելի էր, Ադրբեջանը և Թուրքիան են։ Ընդ որում Ադրբեջանը ամենամեծ թշնամի համարողների թիվը 2013-2020-ին աճել է 66.2%-ից 75.0%, իսկ Թուրքիան որպես ամենամեծ թշնամի համարողների թիվը նվազել է 28.2%-ից մինչև 22.8% (Աղյուսակ 3)։ Այդուհանդերձ, ավելի ադեկվատ է այդ երկու երկրների տվյալները դիտարկել համատեղ, քանի որ այդ երկու օբյեկտը հայ հասարակությունում ուժեղ շաղկապված են և հաճախ նույնացվում են։ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի ամենամեծ թշնամի համարողների ընդհանուր թիվն աճել է 94.4%-ից մինչև 97.8%։

Համանման կերպով, Հայաստանի ամենամեծ բարեկամը, ինչպես և սպասելի էր 2013-ին և 2020-ին Ռուսաստանն էր։  

Հայաստանի ամենաբարեկամ և ամենաթշնամի երկրները, 2013 և 2020 թթ․ 

Երկիր

Ամենաբարեկամ երկիրը

Երկիր

Ամենաթշնամի երկիրը

2013

2020

2013

2020

ՌԴ

83.0%

56.9%

Ադրբեջան

66.2%

75.0%

Ֆրանսիա

5.0%

11.7%

Թուրքիա

28.2%

22.8%

Եվրոպական որևէ երկիր` ներառյալ Ֆրանսիան

5.1%

12.5%

Եվրոպական որևէ երկիր՝ ներառյալ Ֆրանսիան

0.0%

0.0%

Դժվարացել են պատասխանել

4.0%

4.4%

Դժվարացել են պատասխանել

2.0%

0.9%

Ոչ մեկը

3.8%

17.0%

ՌԴ

0․5%

-

Վրաստան

1.5%

-

ԱՄՆ

0.5%

-

Իրան

1.3%

-

Վրաստան

0.1%

-

Մենք՝ ինքներս

-

4.2%

-

-

-

Աղյուսակ 3

Սակայն Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումը էական փոփոխություն է կրել։ Եթե 2013-ին Ռուսաստանը որպես ամենամեծ բարեկամ երկիր նշել էր հարցվածների 83%-ը, ապա 2020-ին ընդամենը 57%-ը։ 

Մյուս կողմից, Հայաստանում ամենամեծ բարեկամ երկրի ընկալման հարցում տեղի է ունեցել ևս երկու էական փոփոխություն։ Առաջինը՝ նշանակալի աճել է Ֆրանսիան որպես Հայաստանի ամենաբարեկամական երկիր համարողների թիվը։ Եթե 2013-ին Ֆրանսիան որպես ամենամեծ բարեկամ երկիր նշել էր Հայաստանում հարցվածների 5%-ը, ապա 2019-ին արդեն 12%-ը։ 

Հայաստանում, ինչպես Վրաստանում, նշանակալի փոխվել է նաև այն անձանց ընդհանուր քանակը, ովքեր համարում են, որ Հայաստանը չունի ամենամեծ բարեկամ երկիր։ 2013-ին նրանց թիվը  3.8%-էր, իսկ 2020-ին արդեն 17.0%։ Ի հավելումն, 2020-ին Հայաստանում կազմավորվել էր մարդկանց շերտ՝ թվով 4.2%, ովքեր համարում են, որ «մեր լավագույն բարեկամը՝ մենք ինքներս ենք»։

Այսպիսով, Հայաստանում 2020-ին առկա էր մարդկանց բավական ստվար շերտ, ովքեր որևէ երկիր չեն ընկալում որպես Հայաստանի ամենամեծ բարեկամ։ Այդ շերտի ծավալը 25.6% է, այդ թվում, 17.0% նրանք են, ովքեր ուղղակիորեն նշել են, որ Հայաստանը չունի ամենամեծ բարեկամ երկիր, 4.2%-ը նրանք են, ովքեր համարել են, որ «մենք ինքներս ենք մեր ամենամեծ բարեկամը» և 4.4% նրանք են, ովքեր դժվարացել են պատասխանել այն հարցին, թե որ երկիրն է Հայաստանի ամենամեծ բարեկամը։

Հայաստանի հասարակությունում ամենամեծ բարեկամ երկրի վերաբերյալ դիրքորոշումների նկարագրված փոփոխությունն ունակ է գործարկելու տարբեր սոցիալական և քաղաքական բացասական պրոցեսներ։ Թուրքիայի հետ սահմանը պաշտպանում է Ռուսաստանը։ Եթե նվազում է Ռուսաստանի ընկալումը որպես Հայաստանի ամենաբարեկամական երկիր, ապա Հայաստանի հասարակությունում կնվազի իր ֆիզիկական պաշտպանվածության զգացողությունը, որը կխթանի արտագաղթը Հայաստանից։ 

Ռուսաստանի դերի նվազմանը զուգահեռ, որպես Հայաստանի ամենաբարեկամական երկիր, աճում է Ֆրանսիայի դերը։ Սակայն Ֆրանսիան օբյեկտիվորեն ունակ չէ պաշտպանելու Հայաստանն ու հայ հասարակությունն էքզիստենցիալ վտանգներից։ Բացի դրանից, կարող են առաջանալ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները խարխլող քաղաքական պրոցեսներ՝ խիստ բացասական իրավիճակների առաջացման հեռանկարով։ 

Որպես Հայաստանի ամենաբարեկամ երկիր երրորդ տեղում է Իրանը, որը նշել է հարցվածների 3%-ը: Հաշվի առնելով, վերոբերյալ մեթոդաբանական մեկնաբանությունը, դժվար է գնահատել, թե ինչպիսին է Իրանի նկատմամբ ընդհանուր դրական վերաբերմունքը։ 

Մնացած երկրները, մասնավորապես ԱՄՆ-ն և Վրաստանը ամենաբարեկամական երկիր են անվանել բնակչության 1-ական տոկոսը։ 

Եզրակացություններ

Ադրբեջանի հիմնական բարեկամ երկիրը մնում է Թուրքիան։ Հիմքեր չկան ենթադրելու, որ որևէ այլ երկիր, այդ թվում նաև Ռուսաստանը, կարող են այդ հարցում նշանակալի տեղ զբաղեցնել Ադրբեջանի հասարակությունում։ Ադրբեջանի ամենաթշնամական երկիրը Հայաստանն է և այս դեպքում նույնպես հիմքեր չկան ենթադրելու, որ Հայաստանի նկատմամբ այդ դիրքորոշումն էապես կփոխվի։

Հայաստանում տեղի է ունենում Ռուսաստանի, որպես Հայաստանի ամենաբարեկամական երկրի դերի նվազում։ Ավելի ու ավելի մեծ հասարակական շերտ է համարում, որ Հայաստանի ամենաբարեկամ երկիրը Ֆրանսիան է։ Միաժամանակ, զարգանում է այն դիրքորոշումը, որ Հայաստանը չունի ամենաբարեկամական երկիր։ Այդ պրոցեսը կարող է հանգեցնել Հայաստանից արտագաղթի աճին։ 

Ադրբեջանը և Թուրքիան, որոնք Հայաստանի հասարակությունում ընկալվում են որպես «միասնական» երևույթ, մնում են Հայաստանի ընդհանրական հավաքական թշնամի։ Դրանց, որպես թշնամու դերի նվազումն իրատեսական չէ։

Վրաստանի հասարակական գիտակցությունում 2008 թ.-ից հետո բարեկամ և թշնամի երկրների նույնականացման հարցում առկա է ուժեղ կոգնիտիվ դիսոնանս։ Այդ դիսոնանսի հանգուցալուծման սցենարների շարքում կան այնպիսիք, որոնք ունակ են բարելավելու վրաց հասարակությունում Ռուսաստանի կերպարը։ Այդուհանդերձ, ներկայիս բարդ և սուր գլոբալ հակասությունների պայմաններում՝ մի կողմից Ռուսաստանի, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ, ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության միջև, հնարավոր են ամենատարբեր հանգուցալուծումներ, ինչպես նաև լարված հարաբերությունների հարատևում անորոշ երկար ժամանակահատվածում։ 

orbeli.am

Սամվել Մանուկյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: