ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Վարդանանց տոնը հայոց մեջ

Վարդանանց տոնը նվիրված է 451թ.-ի մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում զոհված Վարդան զորավարի և Վարդանանց 1036 վկաների հիշատակին:

Վարդանանց տոնը նվիրված է 451թ.-ի մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում զոհված Վարդան զորավարի և Վարդանանց 1036 վկաների հիշատակին: Ազգային և կրոնական ազատագրական պայքարի այդ ակտիվ մասնակիցները հետագայում իրենց պատվավոր տեղը գտան Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սրբերի ցանկում` ձեռք բերելով «հայրենիքի սուրբ նահատակներ» հավաքական անունը, ովքեր հանուն հավատքի կռվեցին պարսկական զորքերի դեմ և նահատակվեցին [6, էջ 65]: 1918թ.-ին Վարդանանց տոնը մի շարք տոների հետ` Նոր Տարի, Քրիստոսի Ծնունդ, Մկրտություն, Տեառն ընդ Առաջ, Բարեկենդան, Զատիկ, Համբարձում, Թարգմանչաց, հանրապետության կողմից հռչակվում է համընդհանուր պետական տոն, միաժամանակ ընդունելով դրանց եկեղեցական կարգավիճակը: 1919թ.-ին հունվարին Հայաստան խորհրդի կողմից ՀՀ-ում Վարդանանցը հաստատվում է պետական տոն: 2001թ.-ին ընդունվում է օրենք, ըստ որի Զատիկից 8 շաբաթ առաջ հինգշաբթի օրը նշանակվում է Սբ. Վարդանանց տոն, բարի գործի և ազգային տուրքի օր: Տոնվում է հիմնականում հունվարի 30-ից մարտի 4-ը ընկած ժամանակահատվածում:

Շարակնոց, 1482թ.

Վարդանանց տոնը անվանում են նաև անվանակոչության ամենագլխավոր համազգային տոն: Այն վերաբերում է ինչպես Վարդան, այնպես էլ իրենց անունով սրբերի տոներ չունեցող անձանց, անկախ սեռից: Վարդանանցը շատ սիրված ժողովրդական տոն է: Մեզ հայտնի է, թե ինչպես են նշել այն հայկական տարբեր բնակավայրերում: Մեր ունեցած տեղեկությունները ցույց են տալիս, թե ժամանակին որքան էին կարևորում այս տոնն ու նրա ավանդույթները, մեծ սիրով զբաղվում նախապատրաստական, կազմակերպչական գործերով` ընդգրկելով թե՛ երիտասարդ, թե՛ տարիքով մարդկանց: Բավականին լայն տարածում ուներ Ավարայրի ճակատամարտին նվիրված ներակայացում կազմակերպելը, ինչպես նաև Վարդան անունը կրող որևէ գյուղացու տանը մատաղ անելու արարողությունը: Օրինակ` Ղարադաղում աշակերտների, բնակիչների կողմից ներկայացման համար պատրաստվում էին անհրաժեշտ ատրիբուտները` հագուստ, զենք և այլն: Գյուղի ընդարձակ հրապարակի աջ կողմում գտնվում էր հայոց արքունիքն ու զորաբանակը: Հայոց բանակի զինվորները պարսկականից տարբերվելու համար գլխներին կրում էին գեղեցիկ սաղավարտներ: Ներկայացման ընթացքում ցույց էին տրվում բանակցությունները, Վարդան զորավարի քաջալերանքով լի ճառը, բուն մարտը, Վասակ իշխանի դավաճանությունը, ամենը ուղեկցվում էր հայրենասիրական երգերով և երաժշտությամբ: Գյուղի երիտասարդները և պատանիները ցուցադրում էին հիանալի հմտություն, ջանասիրություն: Նախորոք կազմակերպված այս միջոցառումը ամբողջությամբ փոխանցում էր հայկական ոգին և տոկունությունը, որ եղել է 451թ.-ին: Նույնիսկ պահպանվել են հատուկ անուններ և ազգանուններ, թե որոշ ժամանակ ովքեր էին խաղում գլխավոր դերերը (Բեմադրող-Արմենակ Քյարամի Արզումանյան, Վարդան զորավար – Վարդան Հարությունի Հարությունյան, Ղևոնդ Երեց – Խաչատուր Զաքարի Գրիգորյան, Վասակ իշխան – Միսակ Սամսոնի Աղաջանյան,): Ներկայացումից հետո գնում էին պատարագի, իսկ վերջում Վարդան անունով մեկը մատաղ էր անում և բոլորին հրավիրում իր տուն [4,էջ 408-410]: Ախալցխայում ևս մեծ շուքով էր նշվում Վարդանանց տոնը: Այստեղ 1900-ական թվականներից սկսած Վարդանաց տոնն ավելի ազգային բնույթ էր ստացել, քան կրոնական: Զգեստավորվում էին անհրաժեշտ իրերով` Վարդան զորավարին, ռազմիկներին, հոգևորականներին բնորոշ տեսքով: Վարդանն ու իր զինակիցները ձիավորվում էին:

 

Ռազմական և հոգևոր առաջնորդները հայրենասիրական ճառեր էին արտասանում և պարկապզուկ նվագողների ուղեկցությամբ մեծ թափորով շրջում էին քաղաքի փողոցներով, և ընթացքում նրանց նաև ուրիշներն էին միանում: Հետաքրքիր է «բերդախաղ»-ը: Երեխաները ձյունից երկու բարձր բերդեր էին պատում, խորշեր անում և լցնում դրանք ձնագնդիկներով, այնուհետև ձևացնելով պատերազմ, միմյանց վրա էին նետում ձնագնդիկները: Հաղթող կողմը բերդը կիսով չափ քանդում էր որպես գրավման նշան: Հետո նորից միասին վերականգնում էին բերդերը և այդպես թողնում: Դրանք երբեմն մինչև Մեծ Պաս, Լուսավորչի և Ծաղկազարդի տոները մնում էին, եթե տաք եղանակի դեպքում ձյունը չէր հալվում: Երբեմն այս գնդախաղը վերածվում էր ուղղակի զվարճանքի, որին միանում էին նաև տարիքով մարդիկ, ապա այնքան աշխուժանում էր ամեն ինչ, որ հանդիսատեսին ևս ներգրավում էին խաղի մեջ, մինչև որ մի կողմը ընդուներ պարտություն [1, էջ 69-71]: Մարաշում տարածված էր «Թլխաղիր» կոչվող խաղը, մինչև 1860-ական թթ., կանայք բահ էին վերցնում, տալիս «Թլխաղիր» անունը, ապա, իբրև հարս, նրան շրջազգեստ էին հագցնում, գլուխը քողերով ծածկում, զարդերով զարդարում, ապա տնետուն էին տանում այն, հատուկ խաղերով և կատակերգություններով, հետո տնկում բակում, և մինչև երեկո պարում էին շուրջը [6, էջ 70]: Մուսալեռում Վարդանանց տոնը անվանում էին «հարբեցողների օր»:
 

 

 

Մատուցվում էր պատարագ, քահանան տարվա մեջ այդ մեկ օրը հայրենաշունչ քարոզ է ասում` փառաբանելով Վարդանին, Ղևոնդ Երեցին և մյուս հերոսներն, որից հետ տղամարդիկ հոգով գինովանում էին: Իսկ երեկոյան կազմակերպում էին հավաքական խաղեր, լինում էր կերուխում: Մեծերը տոնի իմաստը պարտադիր բացատրում էին նաև իրենց 6-7 տարեկան, երբեմն էլ ավելի փոքր երեխաներին: Գ. Գյոզալյանը նշում է, որ աշակերտները փորձում էին «Վարդանանց պատերազմ» խաղալ, բայց ոչ ոք չէր ուզում պարսիկի դեր կատարել [2, էջ 251-252]: Ուրախ խաղային երանգավորումից բացի, զորավարի մահվան կապակցությամբ տոնը երբեմն վերածվում էր մեռելոցի, սրա փոքրիկ անդրադարձը կա Բարեկենդանի համալիրում. «Բարեկենդանի առթիվ բազմաթիվ հայեր, հավաքված մի բաց դաշտում խնջույք էին անում, հանկարծ մի ձիավոր է գալիս, և գուժում Վարդան Մամիկոնյանի մահվան բոթը: Մարդկանց ծիծաղը վերածվում է լացի, և այդ օրվանից Բարեկենդանի օրը դառնում է Մեռելոց», կոչվում է նաև Վարդանանց այգուց` էգնահող, երբ մարդիկ այցելում էին գերեզմաններ [6, էջ 71]: Վարդանանց հերոսների հետ կապված են նաև սրբավայրեր, որոնք համեմված են ժողովրդական ավանդազրույցներով: Այդպիսիններից է Վարդան զորավարի կաղնին Տավուշի Ներքին Աղդան գյուղում: Ասում են, թե այս կաղնին տնկել է Վարդան զորավարը: Նրա տակից հոսում է առատաջուր ու զուլալ մի աղբյուր, որին տեղացիք «Զորավորի աղբյուր» են անվանում: Երբ գյուղի ջահելները պատերազմ են գնացել, ծերերը նրանց ասել են. «Զորավոր աղբյուրից ջուր խմեք, ձեռքներդ քսեք քաջ Վարդանի տնկած կաղնուն` ձեզ մահ ու մեռ չկա»)[7, էջ 68]:

 

Էդուարդ Իսաբեկյան, «Ավարայրի ճակատամարտը», 1994թ.

Վարդան Մամիկոնյանին և հերոսներին նվիրված կան հայկական եկեղեցիներ (Զովունի 5-րդ դարի մատուռ-դամբարան, Վանի Սբ. Վարդան, որտեղ պահվել է Վարդան զորավարի ճկույթը, Համշենում, Ախալցխայում, ԱՄՆ Նյու-Յորք), խաչքարեր, գեղանկարչական աշխատանքեր, հուշարձաններ ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ հայկական գաղթօջախներում. 5-րդ դարում Երուսաղենի հայկական սրբավայրում իր իսկ ծախսերով մի ուխտավոր պատվիրել էր խճանկար հայերեն արձանագրությամբ, որ այն նվիրվում է Վարդանանց պատերազմում զոհված անանուն հերոսների [8, էջ 970]: Պահպանվել են ձեռագրերում ներկայացված մանրանկարներ, որոնք ներկայացնում են Ավարայրի ճակատամարտը. էջի վերևում աջ կողմում Վարդան զորավարը նժույգի վրա, նրա կողքին մարտիկները`թրերով և նետ ու աղեղով, իսկ ձախ կողմում`պարսկական զորքը` փղերով, էջի ներքևում մարտի տեսարաններ (1482թ. Շարակնոց, 1569 Բաղեշի ձեռագիր):


Գրիգոր Խանջյան, «Վարդանանք», 1981թ.

Ավարայրի ճակատամարտին նվիրված հայ կերպարվեստի պատմության մեջ առաջին մեծաչափ և հայտնի գործը Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» մեծադիր կտավն է (1981): Նկարի խորհուրդը արտահայտված է Եղիշե պատմիչի՝ Վարդանանց պատերազմի մասին ասված խոսքերում «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է»: Վարդան Մամիկոնյանի և նրան շրջապատած քաջ մարտիկների շարքում մենք կարող ենք տեսնել հայ մեծերին` Վարուժան, Կոմիտաս, Սարոյան, Չարենց, Սևակ: Անավարտ մնացած մեծադիր կտավի օրինակով 1983 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի պատվերով Գրիգոր Խանջյանն ստեղծել է համանուն գորգանկարը`գոբելեն: Վարդանանց պատերազմին նվիրված գեղանկարչական աշխատանքներից առանձնանում են նաև Էդուարդ Իսաբեկյանի կողմից արված Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի նկարազարդումները, որտեղ տեքստին համահունչ ներկայացված պատկերները առանձնանում են տեսարաններին բնորոշ զգացմունքայնությամբ, դինամիկայով և արտահայտչականությամբ:

 

Վարդանանց հերոսներին նվիրվել են նաև երգեր, տաղեր, ինչպիսիք են «Վարդան զարավար», «Պլպուլն Ավարայրի», Կոմիտասի «Իմ հայրենյաց հոգի Վարդան», «Նորահրաշ» շարականը և այլ հիանալի և հաղթական երգեր: Վարդանանցն այժմ հիմնականում եկեղեցին է նշում, տրվում է պատարագ, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո Գևորգյան ճեմարանում կազմակերպվում է համերգ-միջոցառում: Այս արարողությունն արդեն 7-րդ տարին է կազմակերպվում է Երևանի Պետական Համալսարանի հետ համատեղ` Մշակույթի կենտրոնի սաների անմիջական մասնակցությամբ: Տարեց տարի միջոցառման կազմակերպիչները, ներգրավելով նաև այլ բուհեր, ընդլայնում են համագործակցության շրջանակը` հուսալով վերականգնել Վարդանանց տոնի ժողովրդական շունչն ու պահպանված ավանդույթները:

Աղբյուր՝ arvestagir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: