ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ֆիզիկների, «լիրիկների» ու հայկական մաթեմատիկական մեքենաների մասին

Երկրորդ աշխարհամարտից հետո Խորհրդային Հայաստանի ղեկավարներին հաջողվեց Մոսկվային համոզել, որ Հայաստանում հնարավոր է ու պետք է զարգացնել տեխնոլոգիաները: Արդյունքում ստեղծվեցին հայկական գիտահետազոտական կենտրոններ, որոնք շատ արագ վերածվեցին առաջատար ինստիտուտների։

Այդ տարիների գիտական մտքի ու դրա համատեքստում Երեւանի պատմության, ճարտարապետության ու մշակույթի մասին պատմող «Մարդիկ եւ մեքենաները. հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գիրքը ներկայացվել է Newmag հրատարակչության Winter Fest-ի ընթացքում:

 

Գրքի գլխավոր գործընկերը DataArt ՏՏ ընկերությունն է, հեղինակները՝ DataArt-ի աշխատակիցներ Ալեքսեյ Պոմիգալովը, Ալեքսանդր Անդրեեւը եւ Իլյա Կորոբովը:

 

DataArt ընկերությունը տարիներ առաջ ստեղծել է առցանց թանգարան, որում ներկայացված է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ընթացքն Արեւելյան Եվրոպայում ու հետխորհրդային երկրներում: Newmag հրատարակչության հետ համագործակցությամբ, թանգարանում ներկայացված ինֆորմացիան դրա ստեղծողները վերածել են գրքի:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Փորձել ենք այդ տարիների պատմությունն այնպես ներկայացնել, որ հետաքրքիր լինի ցանկացած մարդու: Պարտադիր չէ, որ ընթերցողն առնչություն ունենա ինժեներական գործին, ծրագրավորմանը կամ ՏՏ այլ ուղղվածությանը», - Newmag Winter Fest-ի ժամանակ ասել է հեղինակներից Ալեքսեյ Պոմիգալովը:

 

Ալեքսեյ ՊոմիգալովըԱլեքսեյ Պոմիգալովը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Թեեւ մենք հայ չենք, այլազգի ենք, բայց կարծում ենք՝ գիրքը լավ իմաստով հայրենասիրական է ստացվել», - կատակել է հեղինակներից Ալեքսանդր Անդրեեւը:

 

Ալեքսեյ Պոմիգալովը եւ Ալեքսանդր ԱնդրեեւըԱլեքսեյ Պոմիգալովը եւ Ալեքսանդր Անդրեեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Newmag Winter Fest-ին ներկա ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը կարեւորել է նման աշխատանքներն ու հիշել DataArt միջազգային ընկերության ղեկավարների հետ իր առաջին հանդիպումը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում.

 

Հակոբ Արշակյանը Հակոբ Արշակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Այսօր DataArt-ը Հայաստանում 250-ից ավելի աշխատակից ունեցող մեծ ընկերություն է ու ուշագրավ է, որ ստեղծում է գիրք Մերգելյանի ինստիտուտի մասին, որով տպավորված եկել էր Հայաստան», - նշել է Հակոբ Արշակյանը:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Գիրքը գրվել է ռուսերենով եւ թարգմանվել հայերեն: Հեղինակների խոսքով՝ գրքի վրա աշխատանքի ընթացքում լեզվական բարդություններ չեն եղել, քանի որ Խորհրդային Հայաստանում մեքենաշինության վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան հիմնականում ռուսերենով էր:

 

Դավիթ ՍարգսյանըԴավիթ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Գիրքը տեխնիկական գիտությունների մասին չէ, սա պատմություն է, որը ցույց է տալիս մի կարեւոր դրույթ՝ առանց անցյալի չկա ապագա, ու այսօր մեր ձեռքբերումները հենվում են հենց այս ֆանտաստիկ պատմության վրա», - ասել է գրքի թարգմանիչ Դավիթ Սարգսյանը:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Գրքում մեքենաշինական գործընթացներից բացի, ներկայացված է այդ տարիների պատմական ու մշակութային համատեքստը: Անդրադարձ կա հայրենադարձությանը, Երեւանի ճարտարապետությանն ու քաղաքի զարգացմանը:

 

«50-ականների, 60-ականների Հայաստանում զարմանալի կերպով համընկան մի քանի գործոններ: Առաջինը՝ հայրենադարձությունն էր. ամբողջ աշխարհից մարդիկ վերադառնում էին հայրենիք ու Հայաստանը դառնում էր մի փոքրիկ հանրապետություն, որն անմիջական կապ ուներ աշխարհի հետ, ու այդ կապը պայմանավորված չէր Մոսկվայով: Երկրորդ գործոնը հանճարեղ գիտնականների ի հայտ գալն էր», - ասել է Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, լրագրող Մարկ Գրիգորյանը, որի բազմաթիվ մեկնաբանություններ տեղ են գտել գրքում:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Հանճարներից մեկը Սերգեյ Մերգելյանն էր, երկրորդը՝ Վիկտոր Համբարձումյանը, եւ երրորդ գիտական հանճարները Ալիխանյան եղբայրներն էին: Այդ տարիներին Սերգեյ Մերգելյանն ու Ալիխանյան եղբայրները սկսեցին Մոսկվայից, Լենինգրադից եւ Կիեւից Հայաստան հրավիրել այն այլախոհ մասնագետներին, որոնց հնարավորություն չէին տալիս զբաղվել գիտությամբ: Հայաստան սկսեցին գալ տաղանդավոր գիտնականներ՝ իրենց հետ բերելով այլախոհություն, մտքի ազատություն, իսկ առանց մտքի ազատության չկա գիտություն»:

 

Արա ԹադեւոսյանըԱրա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Գրքի ներկայացումը վարող «Մեդիամաքս» մեդիա ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը հիշել է այդ տարիների ֆիզիկների ու «լիրիկների» մշտական «բախումը».

 

«Անձնական գաղտնիք բացեմ՝ Մարկ Գրիգորյանն իմ դպրոցական ուսուցիչն էր, ու ինձ համար անակնկալ էր իմանալ, որ նա, իմ կարծիքով մինչեւ ուղն ու ծուծը լինելով հումանիտար, որոշ ժամանակ աշխատել է Երեւանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտում (ԵրԱԿՀԳՀԻ)»:

 

Մարկ ԳրիգորյանըՄարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մարկ Գրիգորյանն էլ նշել է՝ այո՛, կոնֆլիկտը կար, բայց ֆիզիկներն ու «լիրիկները» նաեւ անհավանական ընկերներ էին:

 

Զարմանալի չէ, որ գրքի առաջին էջերին բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու եւ Ալիխանյան եղբայրների լուսանկարն է՝ Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտին կից Գիտավանում:

 

«Ֆիզիկներն ու լիրիկները կարող էին ժամերով վիճել՝ ի՞նչն է ավելի կարեւոր՝ ծովագնացության ռոմանտիկա՞ն, թե՞ ճշգրիտ թվերը, որոնք կարող են մեզ տիեզերք հասցնել: Հենց այս վեճերն էին հանգեցնում անհավանական ընկերության», - հիշել է Մարկ Գրիգորյանը:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Եթե վերադառնամ 60-ականների, 70-ականների Հայաստանի ազատության միջավայրին, պետք է նշեմ երեք վայր, որտեղ կարելի էր անկարելին: Առաջինն աբսուրդային կհնչի՝ «КГБ» ակումբն էր. դե երեւի КГБ-ն հոգնել էր վազել բոլոր այլախոհների հետեւից ու մտածել՝ ավելի լավ է ինքնակամ գան մեզ մոտ: Հիշում եմ՝ այն ժամանակ կատակում էինք, թե երբ Վիսոցկին իմացել է, որ Երեւանում ելույթ է ունեցել «КГБ» ակումբում, շոկ է ապրել: Երկրորդ նման վայրը Արվեստի գործիչների հայկական տունն էր, երրորդը՝ Ֆիզիկայի ինստիտուտի Մշակույթի տունը: Այս երեք տեղերում էին հանդիպում ֆիզիկներն ու լիրիկները, եւ կարելի էր անկարելին», - ասել է նա:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: