ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուս- ուկրաինական պատերազմի ժամկետները ու նախապես ծրագրված սադրանքի «մեխանիկան»

Միամտություն կլինի կարծելը, թե Ուկրաինա «Ռուսաստանի ներխուժման» ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և այլոց կողմից ավելի վաղ «նշանակված» ժամկետները` հունվարի կեսից փետրվարի կես, փետրվարի 15, փետրվարի 16, այս շաբաթ, ամերիկյան և բրիտանական հետախուզությունների վատ աշխատանքի հետևանք, ինչ-որ սխալմունքի, շփոթմունքի դրսևորում են:

 Իրականում դրանք քաղաքական խորամանկության արտահայտություն են և յուրօրինակ «ծխածածկույթ»` թաքցնելու իրենց կողմից, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ միասին կամ առանց նրա, նախապես պլանավորած ու հայտնի սադրանքի իրականացման ստույգ օրը:

Վաղն ԱՄՆ-ի նախագահը, ռազմաքաղաքական այլ ղեկավարներ կարող են հայտարարել, թե, տեսա՞ք, որ Ռուսաստանի կողմից սադրանք իրականացնելու և Ուկրաինա ներխուժելու մասին մեր զգուշացումները ճիշտ էին, ի վերջո, ճիշտ դուրս եկան, պարզապես մենք մի փոքր սխալվել էինք` կարծելով, թե հարձակումը մի քանի օր կամ շաբաթ առաջ պետք է տեղի ունենա, ռազմական գործողությունների մեկնարկի ամսաթիվը եղել է գերագնահատված: Ամերիկյան «Politico» պարբերականի կողմից ավելի վաղ հրապարակված հնարավոր ռազմական գործողությունների մեկնարկի ամսաթիվը փորձագետների հետ վերջին հարցազրույցում արդեն իսկ ներկայացված է հենց այդպես` «գերագնահատված»:

Ինչպես նշել ենք այս թեմայով մեր երեկվա հրապարակման  մեջ, առկա տեղեկությունները հիմք են տալիս եզրակացնելու, առնվազն ենթադրելու, որ առաջիկա օրերին սադրանքը կարող է իրականացվել ուկրաինական ավիացիայի կիրառմամբ Դոնբասի, ՌԴ-ի կամ, բացառված չէ, Բելառուսի վրա կատարված հարձակմամբ, որը կներկայացվի իբրև ուկրաինական տարբերանշաններով ՌԴ ավիացիայի կողմից կատարված հարձակում:

Ի դեպ, եթե Ուկրաինան սադրանքի ու պատերազմի հետևանքներից վախենալով, նույնիսկ չգնա այդ քայլին, ուկրաինական մի քանի ինքնաթիռներ կարող են շատ արագորեն զավթվել, օդ բարձրացվել ու հիշյալ սադրանքի իրականացման համար օգտագործվել ամերիկյան կամ բրիտանական հատուկջոկատայինների, հատուկ ծառայությունների աշխատակիցների կամ գործակալների կողմից (վերջինների դեպքում բացառված չէ նույնիսկ ուկրաինացի…), իսկ հետո, երբ պատերազմը սկսվեց, ինչպես ասում են, արդեն «շունը տիրոջը չի ճանաչի»… Զելենսկուն էլ ուղղակի կարող են ստիպել կատարվածի մասին չաղմկել ու շարունակել պատերազմը, բացատրելով, որ չենթարկվելն իր համար կլինի կործանարար:

Ռուսական «Ведомости»-ի այսօրվա հրապարակումից հայտնի դարձավ ամերիկյան «Politico» պարբերականին տված հարցազրույցում փորձագետների արտահայտած այն կարծիքը, որ Ռուսաստանը փետրվարի 20-ից հետո կարող է «ներխուժում սկսել» Ուկրաինա։

Կարելի է ասել, որ ռուս- ուկրաինական լայնածավալ պատերազմի մեկնարկի առումով վերոնշյալ ժամկետը` փետրվարի 20-ից հետո, արդեն համապատասխանում է իրականությանը, միայն թե այն, ինչ սպասվում է կամ առնվազն կարող է տեղի ունենալ փետրվարի 20-ից հետո, ոչ թե Ուկրաինա ՌԴ զորքերի ներխուժումն է, այլ Դոնբասում, ռուս- ուկրաինական կամ ուկրաինա- բելառուսական սահմանին (բացառված չէ նույնիսկ` Ուկրաինայում…) Միացյալ Նահանգների սադրանքը` Ուկրաինայի, թերևս նաև Մեծ Բրիտանիայի հետ միասին կամ առանց նրանց: Հենց այդ սադրանքի իրականացման դեպքում էլ կբռնկվի ռուս- ուկրաինական լայնածավալ պատերազմը, ինչպես կայծից բոցը:

Ինչպես հիշում եք, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ չէր բացառել, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման վերաբերյալ հայտարարություններն արվում են Դոնբասում սադրանքների համար: Մոսկվան նրա միջոցով զգուշացրել էր, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերն ամենալուրջ հետևանքներն են ունենալու։

Երեկվա հրապարակմամբ  այն կարծիքն էի արտահայտել, որ սադրանքի իրականացումը կամ պատերազմի սկիզբը կլինի փետրվարի 22-ին. խորհրդանիշները, այդ թվում նաև` թվային, ԱՄՆ-ի ու նրա ետևում կանգնած գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի կողմից կարևորվում են… Հիշո՞ւմ եք 44- օրյա պատերազմից առաջ Լեդի Գագայի տեսահոլովակը… Այժմ մի փոքր բացեմ փակագծերն այս դեպքում առկա թվային խորհրդանիշների վերաբերյալ. այժմ 2022 թվականն է, 22-ը փետրվարի` 2022-ի հայելային հակաշրջությունն է (2022- 2202): Է, հետո՞… 2022 (2+0+2+2= 6), 2202 (2+2+0+2= 6): Հիշում եք Հայտնությունում գրվածը Գազանի թվի` 666-ի մասին… Երրորդ 6-ի մասին կգրեմ, եթե վերոնշյալ սադրանքը կատարվի կամ պատերազմը սկսվի փետրվարի 22-ին:

Ի դեպ, սադրանքի կամ պատերազմի` փետրվարի 22-ին նախատեսված լինելու վերաբերյալ վերը գրվածն ընդամենը կանխատեսում է, կարծիք, բացառված չէ, որ ԱՄՆ-ում, Ուկրաինայում մինչ այս պահը չնախատեսված ինչ-որ հանգամանքների, տեղեկությունների արդյունքում այդ օրը փոխվի: Ինչպես ասում են, կապրենք կտեսնենք…

Փետրվարի 12-ին «Politico» թերթը, հղում կատարելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին դաշնակիցների հետ տեսակոնֆերանսի ռեժիմով վարած բանակցությունների ընթացքում վկայակոչելով ամերիկյան հետախուզության պաշտոնյաներին, նրանց տրամադրած տվյալները, տեղեկացրել է, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա փետրվարի 16-ին:

Նախօրեին ՌԴ ենթադրյալ ներխուժման ժամանակը նշել էին բրիտանական տաբլոիդները: Բրիտանական «The Sun» պարբերականը, վկայակոչելով ամերիկյան հետախուզության աղբյուրը, գրել էր, որ ներխուժումը տեղի կունենա փետրվարի 16-ին, բրիտանական ժամանակով ժամը 1:00-ին (Մոսկվայի ժամանակով 4:00-ին և Կիևի ժամանակով 3:00-ին): Ավելի ուշ հոդվածը խմբագրվել է. վերնագրում այժմ նշված է, որ Ռուսաստանը պատրաստ է ներխուժել Ուկրաինա «ցանկացած պահի»: Բրիտանական «The Mirror» թերթը նույնպես գրել էր, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը կարող է սկսվել փետրվարի 16-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ին:

«Փետրվարի 16-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու հեռանկարը միշտ գերագնահատվել է,- նշված է ժամկետի կապակցությամբ «Politico»-ի վերջին հրապարակման մեջ:- Ժամկետը, որին իսկապես պետք է հետևել, այն է, թե ինչ կլինի փետրվարի 20-ից անմիջապես հետո»:

livenews.am

Արթուր Հովհաննիսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: