ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հային հայ պահող մաշտոցյան գիրը

Կա՞, արդյոք, աշխարհում մեկ այլ ազգ, ժողովուրդ, որ ժամանակների հոլովույթում իր գոյատեւման ու հարատեւումի խորհուրդն իմաստավորեր գրերի առկայությամբ: Հզորների, անգամ խաշնարած ցեղերի պարագայում նման միջոց են եղել զենքը, զինական ուժը, նվաճումներն ու արյունոտ ասպատակությունները: Այդպիսի ցեղեր ու պետություններ այսօր էլ կան: Այսօր՝ 21-րդ միջուկային դարում ու մեր կողքին:

Կա՞, արդյոք, աշխարհում մեկ այլ ազգ, ժողովուրդ, որ ժամանակների հոլովույթում իր գոյատեւման ու հարատեւումի խորհուրդն իմաստավորեր գրերի առկայությամբ: Հզորների, անգամ խաշնարած ցեղերի պարագայում նման միջոց են եղել զենքը, զինական ուժը, նվաճումներն ու արյունոտ ասպատակությունները: Այդպիսի ցեղեր ու պետություններ այսօր էլ կան: Այսօր՝ 21-րդ միջուկային դարում ու մեր կողքին:

Որքան իմաստուն պիտի լիներ հայոց Վռամշապուհ Արշակունի արքան, եւ որքան խորագետ՝ Սահակ Պարթեւ վեհափառը, որ օդուջրի պակասին հավասար զգացողությամբ կարեւորեին ազգափրկչության խորհուրդ ունեցող գրերի անհրաժեշտությունը, եւ մեր ազգն այն ունենար՝ շնորհիվ Մեսրոպ Մաշտոց աստվածառաք դպիրի մտային հանճարեղ պայծառացման: Եվ եթե մի ազգին պահողը լեզուն էր, ապա այդ լեզուն պահողը գիրն էր լինելու: Եվ եղավ այդ գիրը 5-րդ դարասկզբին: Եվ ցնծություն եղավ հայոց արքայանիստ Վաղարշապատ քաղաքում: Ծնծղաներ հնչեցին՝ ի փառս Տարոնի Հացեկաց գյուղում աչքերը բացած մեծն Մաշտոցի, ի փառավորումն Հայոց հավերժախոս ու անպարտելի ԱՅԲՈՒԲԵՆ-ԱԶԳԱՊԱՀ ԳՐԻ:

 
 

Իսկ հետո դպրոցներ էին բացվելու, հայերեն էր թարգմանվելու գրքերի գիրքը՝ «Աստվածաշունչը»՝ բնութագրվելով որպես «թարգմանչաց թագուհի»: Իսկ «Առակաց գրքից» հայերեն առաջին նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»՝ որպես պատվիրան էր ընկալվելու եւ դառնալու ազգի պատմական ընթացքն առաջնորդող գաղափար: Այդ գաղափարի ու գրչության արդյունք էր դեռ վաղ ժամանակներից Թարգմանչաց տոնը մեզանում, մեր գրականության ոսկեդարը՝ իր պատմիչներով՝ Խորենացի, Բուզանդ, Եղիշե, Կորյուն, այլք:

Եվ հեռավոր այդ ժամանակներից հայ գիրն ու մագաղաթը սրբության սրբոց դարձան հայ մարդու համար: Ավելին՝ դրա զորությանը՝ հանձին տիեզերական բանաստեղծ ու միջնադարյան վերածննդի խորհրդանիշ Նարեկացու «Մատյան ողբերգության» աստվածախոս քերթվածքի, որպես ապաքինության զորավոր միջոց ընկալեցին անհուսալի հիվանդներն ու փրկություն աղերսողները՝ իրենց բարձերի տակ փայփայելով «Նարեկը»: Հայոց վանքերն ու եկեղեցիները դարձան կրթարաններ ու ոգեղեն գանձերի պահոցներ: Երբ խավարածին արյունարբու հրոսակները դժոխքի էին վերածում դրախտավայր մեր հայրենիքը, մահվան երախից իրենց ու իրենց ձագուկներին հրաշքով փրկած, հալումաշ եղած հայ մայրերն ու մամիկները «Մշո ճառընտիր» ու հազարագանձ ձեռագիր մատյաններ էին տանում փախեփախի փշալից-արյունոտ ճանապարհներով: Որովհետեւ նույնիսկ նրանք, ովքեր գրել կամ կարդալ չգիտեին, փառավորում էին իմացողներին ու այդպիսի անձնազոհությամբ ազդակ ուղարկում հայոց սերունդներին՝ հավատարիմ մնալ հայկական մտքին ու նրա դրսեւորումները կիրառել մեր կյանքում: Ցավոք, մեր մտքին տեր դարձան օտարները՝ թշնամի եւ թվացյալ բարեկամ, եւ հայոց մտքի արդյունքները հաճախ կրակում են հայոց ուղղությամբ…

Պատահական չէր, որ դեռ էն գլխից, երբ այսուայնտեղ  մոլեգնում էին տակավին հում մսակեր ցեղախմբեր, հայ մարդն արդեն արարել էր զորեղ իր աստվածներին: Նաեւ դպրության աստված իր Տիրին: Հազարամյակների վաղեմություն, որ պերճախոս վկայությունն է հայոց գրապաշտության, ազգապահ նրա դերի ու նշանակության:

Ժամանակներն այսօր այլ են: Գիրքն այսօր մի տեսակ նեղացած է մեզանից: Մենք ենք մեղավոր՝ նեղացրել ենք: Այն հատորյակները, որոնք ձեռք բերելու համար մինչ ի լույս խարույկներ էինք վառում գրախանութների դռների առջեւ, մեզ կոտորում երկարաշար հերթերում, այսօր փոշիների բարուրի մեջ են կամ փոշոտ մայթերին: Նրանք խռովել են մեզնից շատերից: Բայց այն, որ այսօր էլ շարունակում ենք նշել Թարգմանչաց տոնը, որ միմյանց գիրք նվիրելու օր ենք նշանավորել, վերջին հաշվով խոսում է գրքի հանդեպ մեր անանց սիրո մասին: Մեր ունկերում մշտապես արթուն է սայաթնովյան «Գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե» իմաստախոս պատգամը, թումանյանական այն մտորումը, թե՝ «Ի՞նչ կա ավելի լավ բան, քան գիրքն է ու գրականությունը»: Կամ թե նրա՝ «Գրականությունն ազգերի հոգին է, եւ գրողները՝ էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները»:

Գրականությունը, հիրավի, ազգերի հոգին է: Պատահական չէր, որ մեծ Հայրենականի տարիներին ծնվեց հայ պատմավիպասանության պսակներից մեկը՝ «Վարդանանքը», հայրենանվիրումի մեծարժեք այլ հատորներ, պոեմներ ու բանաստեղծական շարքեր: Էլ չասենք հայրենասիրական երգերի մասին: Պատահական չէր նաեւ, որ արցախյան առաջին հաղթական պատերազմում հայ զինվորն իր «սուրը փառքով դրեց պատյան». այդ սերունդը սնվել ու հասակ էր առել Եղիշեի «Վարդանանց պատերազմով», Րաֆֆիով, Պատկանյանով, Շիրազով, Սեւակով: Արծվասիրտ մեր տղաներից շատերն էին նրանց գրքերից իրենց ծոցերում փութացել ռազմի դաշտ… Ոգեղեն այս սնունդն է մեզ փոխանցվել մաշտոցյան երեսունվեց զորավոր զինագնդի շնորհիվ: Ասել է, թե հայ գիրը շարունակում է մնալ մեր հարատեւման անբեկանելի սյունը եւ անսասանորեն փոխանցվելու է գալիք սերունդներին:

Իսկ այսօր չմոռանանք գիրք նվիրել միմյանց եւ թոթափել փոշին մեր հին գրքերի կանչող էջերից…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: