ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարն ասել է, որ Իրանը կարևորում է հարևան երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացումը:
Parstoday-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ Իրանը պատրաստ է Հայաստանի հետ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ բացել:
Հոջաթոլլահ Աբդոլմալեքին Նարեկ Մկրտչյանի հետ հեռախոսազրույցում ասել է. «Իրանի արտաքին քաղաքականության մեջ կարևորովում են տնտեսական դիվանագիտությունը, հարևան երկրների հետ առևտրային փոխանակումների զարգացումը և ներդրումների ոլորտը»:
Անդրադառնալով միջազգային ասպարեզում դիմադրողական տնտեսության քաղաքականությանը և մակրոռազմավարություններին, նա հավելել է.«Տարածաշրջանի երկրների համագործակցությունը պետք է ուղղված լինի հարևանների հնարավորությունների զարգացմանը»:
Աբդոլմալեքին նշել է, որ Հայաստանը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Իրանի տնտեսական դիվանագիտության ոլորտում, հավելելով. «Նախկինում ստորագրված հուշագրերի գործադրումն ինչպես նաև նոր համագործակցությունների հարցն օրակարգում է»:
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հեռախոսազրույցում ասել է. «Մենք նույնպես կարևորում ենք հարևան երկրների հետ առևտրային փոխանակումների զարգացման վերաբերյալ Իրանի ռազմավարական տեսակետը»:
Աղբյուր՝ armradio.am