ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երբ կժամանի Իրանի նախագահը Հայաստան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հեռախոսազրույց ունենալով Իրանի արտգործնախարար Աբդոլահիանի հետ, նրան շնորհակալություն է հայտնել նաև 3+3 ձևաչափի հաջորդ հանդիպումն Իրանում հյուրընկալելու համար:

Լավրովը Իրանի արտգործնախարարի հետ վերջին օրերին ունենում է երկրորդ հեռախոսազրույցը: Ընդ որում, երկրորդը տեղի է ունենում այն բանից հետո, երբ դրա նախօրեին զրուցել էին Իրանի և Մեծ Բրիտանիայի նախարարները: «3+3»-ի վերաբերյալ Լավրովի դիտարկումը ուշադրության է արժանի, քանի որ մինչ այդ խոսվում էր, որ այդ ձևաչափի երկրորդ հանդիպումը կլինի Թուրքիայում: Թուրքիայի դիվանագետներն արդեն հայտնում էին ակնկալիք, որ դրան կմասնակցի նաև Մոսկվայի առաջին հանդիպումը բաց թողած Վրաստանը: Ի՞նչ է ստացվում, Թուրքիան այլևս չի՞ դիտվում «3+3»-ի հանդիպման հաջորդ վայր: Անկարա՞ն է կորցրել դրա հանդեպ հետաքրքրությունը, թե՞ Իրանն ու Ռուսաստանն են որոշել փոխել հանդիպման վայրը, գուցե պայմանավորված այն քաղաքականությամբ և հայտարարություններով, որ Անկարան փորձում է իրականացնել ուկրաինական ուղղությամբ: Կիևի և Մոսկվայի միջև միջնորդ լինելու էրդողանյան ջանքը ակնհայտորեն չի ստացել Մոսկվայի հավանությունը:

 

Կրեմլը առ այսօր հայտարարում է, որ չի կարող ասել Պուտինի Թուրքիա այցելելու հստակ ժամկետներ: Իսկ հրավերը հղել է Էրդողանը: Թուրքիայի մոտ չստացվեց Ուկրաինական ճգնաժամ տպավորիչ մուտք: Գուցե այդ պատճառով է նաև, որ Էրդողանը որոշեց տպավորիչ խաղ փորձել արաբական ուղղությամբ, այցելելով ԱՄԷ և կքնելով մի շարք պայմանագրեր: Այդ ֆոնին նկատելի է ռուս-իրանական ակտիվությունը, և ընդհանրապես որոշակի ակտիվությունն Իրանի շուրջ, կապված Վիեննայի բանակցության գործընթացի հետ: Այստեղ հակասական իրավիճակ է, բանակցությունը մոտենում է եզրափակմանը, սակայն դրական և հոռետեսական տրամադրությունները կարծես թե ընթանում են «ձեռք-ձեռքի»:

Այդուհանդերձ, Իրանի հարցը անկասկած հիմնավորապես շաղկապված է ուկրաինական ճգնաժամին, որի համատեքստը շատ ավելի լայն է: Այդ ճգնաժամում որոշակի տեղաշարժի պարագայում, հաջորդիվ թերևս առանցքայինը լինելու է հենց իրանական խնդրի շուրջ իրավիճակն ու դրա զարգացումը: Իսկ ահա այն, թե ինչ տրամաբանությամբ կլինի այդ զարգացումը, բավականին բարդ հարց է: Բոլոր դեպքերում սակայն, Հայաստանը պետք է պատրաստվի դրա և այդ առումով հատկանշական է, որ օրերս Իսլամական հեղափոխության տարեդարձի առիթով Իրանի նախագահին ուղղված շնորհավորանքում Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր Հայաստան այցելելու հրավերը: Իրանի նախագահը վերջին անգամ Հայաստանում եղել է 2019-ի հոկտեմբերին՝ ԵՏՄ Վեհաժողովի առիթով, ինչը ըստ էության բացառիկ դարձրեց այդ Վեհաժողովը իր քաղաքական համատեքստով: Դրանից հետո սակայն միջազգային իրավիճակը փոխվեց արմատապես, այդ թվում մասնավորապես  Իրանի շուրջ զարգացումների առանցքով, երբ 2020 թվականի հունվարի 3–ին սպանվեց իրանյան ռազմա-քաղաքականության, ու նաև մերձավորարևելյան ռազմա-քաղաքականության առանցքային ֆիգուրներից մեկը՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Մեծ հաշվով, այդ իրադարձությունից սկսվեց ռեգիոնալ տեկտոնական նոր շարք, որը հանգեցրեց նաև պատերազմի Արցախում: Ուկրաինական ճգնաժամում կան նշաններ, որ դրանից կարող է մեկնարկել խորքային նոր վերադասավորում և այստեղ արդեն հարց է, թե արդյո՞ք այն կարող է այս անգամ Իրանը շոշափել առավել դրական տրամաբանությամբ, իհարկե այդ բնորոշման ամբողջ հարաբերականությամբ հանդերձ: Հարաբերականություն, որ բնորոշ է ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակի բոլոր դրվագներին:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: