ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Քնած զինվորը»՝ լավագույնների շարքում․ միջազգային ֆոտոմրցույթի շրջիկ ցուցահանդեսը Հայաստանում է

Տարբեր տարիների մրցանակակիր աշխարհահռչակ լուսանկարիչների գործերը Հայաստանում են՝ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։

«Հոկտեմբերի 31․ Հայաստանի Ներքին Խնձորեսկի Սյունիքի հյուսիսարևելյան մասում զինվորը քնած է խրամատում»։  Լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանն այսպես է մակագրել «Քնած զինվորը» լուսանկարը։ 44-օրյա պատերազմի օրերին Սյունիքի դիրքերում է եղել, առանց իր զենքի՝ լուսանկարչական ապարատի։ Բայց լուսանկարչի էմոցիան, միևնույն է, վերածվել է կադրի՝ ձեռքի տակ ունեցած սովորական հեռախոսով․

  «Խրամատում էի, տեսա այդ պատկերը, և լուսանկարչի ռեակցիա մոտս առաջացավ, հեռախոսով նկարեցի։ Նկարում քնած է կամավորական Սասունը՝ Գորիսից, որն իր ընտանիքին, երկու երեխաներին թողել ու եկել էր պատերազմ։ Լուսանկարի հետ կապված պլաններ չունեի, World Press Photo-ի լուսանկարներ ներկայացնելու վերջնաժամկետից երկու օր առաջ եմ ուղարկել հեռախոսով արված ֆոտոն և միայն այս ֆոտոն եմ ուղարկել։ Հետո ինձ հետ կապ հաստատեցին։ Իհարկե, փոխել էին իմ տեքստը, որը ես գրել էի որպես նկարագրություն։ Մասնավորապես, արցախյան առաջին պատերազմի հետ կապված ավելացրել էին, որ Ադրբեջանը 800 հազար փախստական է ունեցել, իսկ Հայաստանի մասով ոչ մի խոսք, այդպես էլ տեղադրել էին սոցիալական հարթակներում, և մերոնց կողմից դժգոհություն էր առաջացել։ Երկու ամիս բանակցել եմ, և տեքստը փոխվել է, հանվել են այդ տվյալները»,-ասում է լուսանկարիչը։

44-օրյա պատերազմի այս մի դրվագը դարձավ Միջազգային World Press PhotoՄրցույթի հաղթող անվանակարգերից մեկն ու զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։ Վաղինակն առաջին լուսանկարիչն է, որ 67-ամյա այս միջազգային ֆոտոմրցույթում  «Ժամանակակից խնդիրներ՝ մեկ լուսանկարով» անվանակարգում դարձել է 3-րդ մրցանակակիր․ իսկ ներկայացված լուսանկարները շատ էին, շուրջ՝ 5 հազար:

Տարբեր տարիների մրցանակակիր աշխարհահռչակ լուսանկարիչների գործերը Հայաստանում են՝ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։ Ցուցահանդեսը շրջիկ է, և պարբերաբար հայտնվում է աշխարհի ցուցասրահներում։ Հայաստան է բերվել Նիդերլանդների Թագավորություն- Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների շրջանակում՝ մեր երկրում Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ։ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը բարձր է գնահատում Վաղինակի հաղթանակը և կարևորում է ցուցահանդեսը Հայաստան բերելը․

«Շատ կարևորում եմ, որ այս ցուցահանդեսը հենց դիվանագիտական պոստով հասավ Հայաստան, որովհետև նման մասշտաբի ցուցահանդես Հայաստան բերելը ենթադրում է մեծ ծախսեր, միջոցներ և կապեր։ Այս ցուցահանդեսը աշխարհի լավագույն ցուցասրահներում է ցուցադրվել։ Թե հաջորդ երկիրը որը կլինի, հայտնի չէ։ Մրցույթը Նիդերլանդներում է անցկացվում, և համաշխարհային համբավ ունեցող լուսանկարիչներ նկատել և գնահատել են հենց Վաղինակի լուսանկարը, թեպետ ես վստահ եմ, որ Հայաստանից այլ դիմողներ էլ ենք ունեցել։ Այս մրցույթին մասնակցում են ոչ թե երկրները, այլ անհատ լուսանկարիչները»,-ասում է թանգարան-ինստիտուտի տնօրենը։

1955-ից անցկացվող ֆոտոմրցույթում հաղթել է 576 լուսանկարիչ՝ 45 երկրներից։ Դրանցից մեկն էլ Վաղինակ Ղազարյանն է՝ Հայաստանից․ նրան հաջողվել է հեռախոսով արված լուսանկարով պատմել պատերազմի մասին ու  գրավել աշխարհի ուշադրությունը։ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 7-ը։

Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: