ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» յուրատեսակ ձոն է՝ նվիրված բնությանը

Այն, ինչ մենք կորցրել ենք, չենք զգում արդեն։ Շատ ավելի արհեստական ենք դառնում, և որքան համացանցը զարգանում է, այնքան ավելի ենք հայտնվում «սարդոստայնում»։

 
 
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
 
Այն, ինչ մենք կորցրել ենք, չենք զգում արդեն։ Շատ ավելի արհեստական ենք դառնում, և որքան համացանցը զարգանում է, այնքան ավելի ենք հայտնվում «սարդոստայնում»։ Գոմեշի ճանապարհը գծել ենք, որ գնա, հասնի իր նպատակին։
Երբ կարդում ես նրա գրվածքները, չես կարողանում չսիրել բնությունը. հենց այդ սերն է, որ ուզում էի փոխանցել հանդիսատեսին:
Նարինե Գրիգորյան
Նարինե Գրիգորյանի մենաներկայացումը Հրանտ Մաթևոսյանի (1935-2002) «Գոմեշը» վիպակի բեմականացումն է։ Ըստ դերասանուհու, Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» յուրատեսակ ձոն է՝ նվիրված բնությանը։
«Հրանտը լուսնալույսի մեջ մեռած շան մտածումն է վրձնել, ձիու է վրձնել, գայլի է վրձնել և տախի (կռտած խոզի) և Հրանտը մարդկանց է վրձնել` անհատականությունների, միավորների` արձակով, որպիսին իրենից առաջ չկար: Նա ոչ թե գրել է նրանց մասին, այլ հենց վրձնել է նրանց»,- Հրանտ Մաթևոսյանի մասին այսպես է արտահայտվել ռուս գրող Անդրեյ Բիտովը (1937-2018):
Ճիշտ նույն կերպ է Հրանտ Մաթևոսյանը պատմում «Գոմեշը»` էգի, մայրացուի, գեղեցիկի պատմությունը, որ ճանապարհ է ընկնում ամբողջականանալու։
Մաթևոսյանը այս ճամփորդությունը դարձնում է ծես, տոն, ձոն՝ նվիրելով Աստծո ստեղծած և միաժամանակ հզոր ու խոցելի, գեղեցիկ ու փխրուն, ուժեղ ու նկուն բնությանը։
Գոմեշի հայացքով մենք տեսնում ենք Նանին, Բասարին, գայլին, Մինասին, մարդկանց՝ մեզ և այն աշխարհը, որի մեջ երկինքն ու երկիրը, հողն ու ջուրը, մարդն ու կենդանին պիտի ստեղծեն, հյուսեն գոյի այն ներդաշնակությունը, որն ինքը՝ կյանքն է: Բայց հազիվ թե նրանք ի վիճակի են լինում հյուսել:
Ասվածի լավագույն վկան Մաթևոսյանի «Գոմեշ»-ն է, որը մի ճամփորդություն է՝ դեպի մեր ներսը: Իսկ հիմա հենց մեր ներսն ու մեր շուրջը նայելու և տեսնելու ճիշտ ժամանակն է:
«Գոմեշը» մենաներկայացումն էի դիտում: Հիացած և տպավորված եմ տաղանդավոր դերասանուհու խաղով: Նա այն սակավաթիվ շնորհալի դերասաններից է, որոնք իրենց ամեն մի շարժումով ու ամեն մի բառով կարողանում են հույզերի, ապրումների և զգացումների հզոր ալիքներ առաջացնել՝ դրանք ուղղորդելով յուրաքանչյուր հանդիսատեսի սիրտն ու հոգին։
Նարինե Գրիգորյանը, ստեղծագործական մտքի և բնական ու անթերի կատարման հրաշալի համադրությամբ ու ներդաշնակությամբ, իր հոգու ամենանուրբ մեղեդիներով անդադար սեր է փոխանցում՝ այն սիրո թույլ անդրադարձը, որը տարիների ընթացքում կուտակել է իր հոգում՝ տաք խոսքերի ջերմությամբ անտեսանելի հաղորդալարերով փոխանցելով արյունատար անոթներում վետվետող արյանը և արյան գնդիկների միջոցով՝ սրտին: Եվ այս խառնիխուռն զգացումները այնքան պարզ ու հասարակ, ու բարությամբ շաղախված, տնավարի ու մի քիչ էլ հայավարի է ներկայացվում, որ մեզ ոչ թե թվում է, այլ կարծես մենք անմիջականորեն ներկա ենք հենց մաթևոսյանական աշխարհում՝ դառնալով մենախաղի դերասանուհու անտեսանելի խաղընկերն ու օգնականը և նրա ամեն մի խոսքը զգալով մեր հոգու մեջ։
Իսկ բառերն այնպես նրբորեն են հալչում Նարինեի շուրթերի եզրագծերին՝ անմիջապես արձագանքելով մեր ուղեղներում ու սրտերում, և աստվածային լույսը այնպես բնականորեն է տարածվում իր ազդեցիկ ու տպավորիչ ձայնի ելևէջների խորքերում՝ մեր տպավորված ականջների թմբկաթաղանթներից ներս իր մնայուն տեղն ապահովելով, որ մենք ակամա վստահում ենք իրեն ու հավատում ենք, որ միայն ներկայացում չէ, այլ իրական կյանքի մի փոքրիկ դրվագ, որ հենց մենք ինքներս էլ ապրել ենք:
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: