ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սինգապուրում բացվեց Ասիայի խոշորագույն ավիասալոններից մեկը

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 15-ին բացված Singapore Airshow – 2022 ավիասալոնին մասնակցում են շուրջ 600 ընկերությունների ներկայացուցիչներ գրեթե 40 երկրներից եւ տարածքներից, ավիասալն, որն անցկացվում Է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:

«Այս միջոցառումն ընդգծում Է սահմանների աստիճանաբար բացման եւ բնականոն կենսագործունեության վերականգնման՝ Սինգապուրի հանձնառությունը»,- բացման արարողությանը հայտարարել Է փոխվարչապետ, տնտեսական զարգացման հարցերով համակարգող նախարար Հեն Սվի Քիտը:

 
 

Ավիասալոնը համարվում Է խոշորագույններից մեկն Ասիայում:

Այս տարի այն հավաքել Է գրեթե կիսով չափ պակաս մասնակիցների, քան 2020 թվականին: Ցուցահանդեսը տեղի Է ունենում հասարակայնության համար փակ ռեժիմով, ցուցադրական թռիչքները կարելի կլինի դիտել ուղիղ հեռարձակմամբ սոցիալական մեդիաների միջոցով:

«Չնայած դրան, միջոցառումը դարձել Է Սինգապուրի համար ամենաընդգրկունը համավարակն սկսվելու պահից»,- հավելել Է փոխվարչապետը:

Նրա խոսքով՝ Սինգապուրը գլոբալ ավիահանգույց Է, ուստի ձգտում Է զարգացնելու ավիացիոն եւ օդատիեզերական հատվածները: Իրենց արտադրանքն են ավիասալոն բերել այնպիսի խոշոր արտադրողներ, ինչպիսիք են Airbus-ը, Boeing-ը, Lockheed Martin-ը, Rolls-Royce-ը, Չինաստանի AVIC ավիացիոն արդյունաբերության պետական կորպորացիան:

Ասիայում առաջին անգամ ներկայացրել են Boeing ընկերության 777Х նորագույն հեռամայրուղային լայնաֆյուզելաժ օդանավը: Այդ մոդելը նախորդներից տարբերվում Է իր չափերով եւ ծալովի կոմպոզիտային թեւի առկայությամբ:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: