ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Եվրոպայի գավաթի առաջնությանը հայ սամբիստները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթ, 2 բրոնզե մեդալ

Փետրվարի 12-ին և 13-ին Մինսկում կայացավ Սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճեցին առաջին մեդալները:

Խաղարկության ավանդական մրցաշարը՝ պայմանավորված սամբո մարզաձևի օլիմպիական ճանաչում ստանալով և վարկանիշային կարգավիճակ ձեռք բերելով 2022-ից կրում է նոր կարգավիճակ, որտեղ մրցամարտերն անց են կացվում նոր կանոններով, նոր քաշային կարգերով, մրցագորգի նոր չափսերով: Մասնակցում էր 11 երկրի ավելի քան 150 մարզիկ:

Այս տարի Հայաստանը ներկայացնում էր 8 սամբիստ:

Մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում ներկայացված էր միաժամանակ երեք հայ մարզիկ:

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը վիճակահանության արդյունքում բաց թողնելով առաջին գոտեմարտը, նախ հաղթեց բելոռուսցի Իլյա Մայուռաուին, հետո՝ ղազախստանցի Նուրդաուլետ Աիմբեկովին և եզրափակչում հանդիպեց թիմակցին՝ արցախցի Դավիթ Հովսեփյանին:

Դավիթը մինչ այդ հաղթել էր ղազախ Կայիրբերդի Այդինբային, մոլդովացի Լուլիան Առապանին, ապա՝ ընկերոջն ու հայրենակցին, Կարեն Սարգսյանին:

Տիգրանի ու Դավիթի եզրափակիչ գոտեմարտը լարված էր, բայց տարիքային 10 տարվա տարբերությունն ու փորձառությունը զգացնել տվեցին. Տիգրանն արժանացավ ոսկե, Դավիթը՝ արծաթե մեդալի:

Այս քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում, Կարեն Սարգսյանը, որ հաղթել էր ռուսաստանցի Ռոման Կոզլովին, ղազախսատնցի Դաուրեն Տոլեգենովին, պարտվել Դավիթին, հաղթեց մոլդովացի Լուլիան Առապանին և արժանացավ բրոնզե մեդալի:

Մարզական սամբոյի 71 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Կառլեն Մահինյանը: Նա հաղթելով ՌԴ-ն ներկայացնող Գևորգ Գզիրյանին, բելոռուսցի Իվան Լուկաշուին, մոլդավացի Վասիլի Չիրյակովին, եզրափակչում հանդիպեց վրացի Մինդիա Լիլուասհվիլիին և պարտվելով՝ բավարարվեց արծաթե մեդալով: Դավիթ Գրիգորյանը 88 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե մեդալի։

2022թ. ք․ Մինսկում սամբոյի Եվրոպայի գավաթի առաջնությանը մերոնք նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթ, 2 բրոնզե մեդալ:

hy.armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: