ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանի գունավոր վախերը

Բաքվի «գունավոր վախերի», պատրաստվում են կազմակերպել երիտասարդական ընդվզման մեծ ցանց:

Ադրբեջանական «ոչ պաշտոնական» պրոպագանդայի տիրույթները բաց տեքստով խոսում են Ադրբեջանում «գունավոր հեղափոխության» գործընթացների «մեկնարկի» մասին, որն ըստ այդ պրոպագանդայի միջոցների, տրվել է Արևմուտքում, մասնավորապես ԱՄՆ գլխավորությամբ: Այդ էջերում արդեն մատնացույց են արվում անուններ, որոնք Ադրբեջանում, ըստ Բաքվի «գունավոր վախերի», պատրաստվում են կազմակերպել երիտասարդական ընդվզման մեծ ցանց: Ու թեև առայժմ փորձ է արվում այդ վախերը ներկայացնել պաշտոնական Բաքվից առանձին, այդուհանդերձ անկասկած է, որ դրանք արտահայտվում են համաձայնեցված: Այս մասին խոսել եմ բազմիցս:

 

Արցախյան երկրորդ մեծ պատերազմում լինելով հաղթող՝ Թուրքիայի, Իսրայելի, Ռուսաստանի ակտիվ ու պասիվ աջակցությամբ, միաժամանակ ԱՄՆ և միջազգային այլ դերակատարների լռությամբ, Ալիևն այդուհանդերձ լավ պատկերացնում է, որ դրանով իր խնդիրները ոչ միայն չի լուծել, այլ թերևս արդեն հայտնվել է դրանց առաջ առավել «մերկ» վիճակում: Եթե Ադրբեջանի հանրության հետ հարաբերություններում նա «հագնում»  էր «Ղարաբաղը հետ բերողի» այսպես ասած քարոզչական պատմուճանն ու դրանով լռեցնում ադրբեջանցիներին, ապա այսօր արդեն նա այդ «հարցը լուծել» է, հետևաբար զրկվել ներադրբեջանական հարաբերություններում իր այդ գլխավոր և միակ փաստարկից: Ավելին, դա արել է «կամովին»:

Ալիևը չէր կարող հայտարարել, որ հաղթել է, բայց չի լուծել ղարաբաղյան հարցը: Հետևաբար ստիպված էր ասել, որ հաղթել է և լուծել: Իսկ այդտեղ առաջանում են երկու այլ հարցեր: Մեկը այն, որ՝ եթե հաղթել են, ապա ինչու Ստեփանակերտում և Արցախի մնացյալ կեսում ոչ թե ադրբեջանա-թուրքական, այլ փաստացի ռուսական կամ հայկական, կամ հայ-ռուսական ռազմա-քաղաքական ներկայություն է, իսկ մյուսն այն, որն արդեն առնչվում է Ադրբեջանի ներքին խնդիրներին, կոռուպցիա և այլն:

Ահա թե ինչու է Բաքուն մի կողմից անցել «գունավոր հեղափոխության» դեմ հակաքարոզչության, մյուս կողմից սկսել է ինտենսիվ կերպով տարփոխել իբրև թե հայկական ազգայնական ռևանշի մասին: Այդ կերպ Ալիևը մտադիր է լռեցնել Ադրբեջանի ներհասարակական բողոքներն ու պահանջները, մի կողմից չհրաժարվելով «հաղթանակի» և հարցը լուծելու մասին իր պնդումներից, մյուս կողմից ազդարարելով, որ այդուհանդերձ կա հայկական «նացիզմի» վտանգ: Այդպես Ալիևը փորձում է փրկել իր իշխանության հետպատերազմյան փակուղին և առերեսումը թե ներադրբեջանական, թե համաշխարհային իրողությունների հետ, որոնց համատեքստում էլ Ալիևը կամաց-կամաց կարող է դառնալ ավելորդ՝ կրկնեմ, Ալիեը, ոչ էներգամատակարար Ադրբեջանը: Ահա, Ալիևի շուրջ այդ բարդ իրավիճակում է, որ հայկական կողմում հավակնոտ և ագրեսիվ հռետորաբանությունը այս շրջափուլում գործնականում ավելի օգնում է Ալիևին, քան նպաստում Հայաստանի ու Արցախի համար իրական խնդիրների լուծմանը: Այն խնդիրները, որ կարող է և պետք է լուծել հայկական կողմը՝ Հայաստանն ու Արցախը, չեն պահանջում հավակնոտ ռազմա-հայրենասիրական հռետորաբանության նորանոր դոզաներ: Դրանք պահանջում են հանգիստ, հանդարտ, լուռ աշխատանք, որպեսզի լուծվեն խնդիրներ, իսկ Ալիևը մնա իր «հաղթանակի յուղի» և գույնզգույն վախերի մեջ տապակվելու, չկարողանալով ելք փնտրել «հայկական նացիզմ» մոգոնելու ճանապարհով:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: