ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արցախի հարցը Բրյուսելում. խնդիրները զանազանելու մեծ հրամայականը

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 7-10-ն աշխատանքային այց է կատարել Բրյուսել, որտեղ հանդիպել է թե եվրոպական, թե հայկական շրջանակների հետ:

Մասնավորապես, Արցախի արտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդանի Արցախի հետ բարեկամության խմբի անդամներին: Խմբում ներկայացված են Եվրախորհրդարանի բոլոր ուժերի անդամներ: Հաղորդագրությունը տարածել է ՀՅԴ հայ դատի Եվրոպայի գրասենյակը, նշելով, որ հանդիպումների ընթացքում առանցքային թեմաների շարքում է եղել այս օրերին հրատապություն ստացած խնդիրը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության հետքը վերացնելու Ադրբեջանի մտադրությանը հակազդելն ու հայկական պատմամշակութային ժառանգությունը փրկելը:

 

Օրերս անդրադարձել էի այդ թեմային, նշելով, որ հրատապ այդ խնդրի շուրջ պետք է մոբիլիզացնել թե Արցախի ու Հայաստանի, թե Սփյուռքի ներուժը, ներառյալ նաեւ հայկական երկու կաթողիկոսություններն ու այլ կազմակերպություններ, այդ թվում նրանք, որոնք ավանդաբար իրենց առանցքային գործը համարում են ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը: Այդ գործում նրանց վաստակի հանդեպ մեծ հարգանքով հանդերձ, այդուամենայնիվ աշխարհաքաղաքական իրողությունները թերեւս ակնառու են դարձնում, որ Հայաստանի եւ Արցախի շահերը պահանջում են առնվազն այս փուլում գործունեության եւ գործողությունների առաջնահերթությունների սկզբունքային վերադասավորում, որպեսզի միջազգային դերակատարների հետ հարաբերություններում առավելագույնս արդյունավետ սպասարկվեն այսօր հրատապ լուծումներ պահանջող խնդիրները, այդ թվում պատմամշակութային ժառանգության պահպանումը: Իսկ դրա նշանակությունը լոկ պատմական եւ բարոյական չէ, այլ ռազմավարական եւ քաղաքական: Միեւնույն ժամանակ սակայն, այստեղ թերեւս կա առաջին հերթին իրողությունների եւ հանգամանքների հանդեպ ներհայկական անկեղծ եւ համարձակ խոսակցության կարիք, հասկանալու համար, թե արդյո՞ք, օրինակ, «պատահականություն» էր Արցախում «օկուպացված տարածքների վերաբերյալ» օրենքի նախագծի մասին հայտարարության եւ Ադրբեջանից՝ հայկական պատմամշակութային ժառանգությունը չեզոքացնելու մասին պաշտոնական մակարդակով հայտարարված նախաձեռնության զուգորդումը:

Այստեղ հարկ է նկատել, որ ադրբեջանական վանդալիզմի հանգամանքը կասկածի ենթակա չի եղել երբեք, սակայն պետք է նաեւ արձանագրել, որ առանձնահատուկ է, երբ Բաքուն պաշտոնական մակարդակով բարձրաձայնում է հայկական հետքը ջնջելու մտադրության մասին, թերեւս պատկերացնելով դրանից բխող խնդիրները միջազգային ատյաններում: Բաքուն իհարկե կարող է այդօրինակ քայլերով պարզապես փորձ անել բարձրացնել իր հետ միջազգային կառույցների խոսակցության «գինը»: Միեւնույն ժամանակ սակայն, այդուհանդերձ թերեւս հարկ է դիտարկել Արցախի խորհրդարանի նախաձեռնության եւ Բաքվի գործողության ժամանակագրական «զուգորդվածությունը», նվազագույնը հասկանալու համար՝ հայկական կողմը պատրա՞ստ է իրավիճակի այնպիսի զարգացման, երբ միջազգային կառույցներից Բաքվին հակազդելու պատրաստակամության դիմաց ակնկալվի նաեւ «օկուպացված տարածքների վերաբերյալ» օրենսդրական նախաձեռնությունն առկախելու քայլ Արցախից: Սրանք բավականին բարդ հարցեր են, որոնք սակայն գերազանցապես ենթարկվում են «ուռա-հայրենասիրական»  դիտարկումների, այդ հռչակագրերի ներքո թողնելով հայկական շահերի գործնական պաշտպանության հնարավորությունները: Ոչինչ անշուշտ միարժեք չէ, սակայն այդ շահերի արդյունավետ պաշտպանության համար այսօր՝ հետպատերազմական բարդ իրավիճակում առավել քան կարեւոր է դառնում ներքին քննարկումների մակարդակում դեկլարատիվ եւ պրակտիկ հնարավորությունների ճշգրտումը, տարբերակումն ու զանազանումը: Ի վերջո, այդ աշխատանքի հանրագումարից է կախված, թե որքան արդյունավետ կլինեն օրինակ Արցախի տարբեր պաշտոնյաների աշխատանքային այցերը արտերկիր: Այլապես, այդ այցերը կային նաեւ անցնող ավելի քան երկու տասնամյակի ընթացքում, բայց այդպես էլ պարզ չէ, թե ինչ գործնական ռազմավարական էֆեկտ են ունեցել դրանք եւ ինչն էր Արցախի համար պակաս լինելու, եթե պակաս լինեին այդ այցերը:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: