ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչ թողեց Քիմը Հայաստանում. պաթոսի և ներուժի համահայկական դիլեման

Տեղեկություն է տարածվել, որ ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը դարձել է համաշխարհային հայտնի ապրանքանիշներից մեկի դեմքը: Չկոնկրետացնենք, թե որ ապրանքանիշի մասին է խոսքը, ավելորդ գովազդից խուսափելու համար:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Առավել ևս, որ տվյալ տեղեկությունը բոլորովին այլ թեմայի անդրադառնալու առիթ է: 2015 թվականին Հայաստանում ահռելի ուշադրության էր արժանացել ամերիկահայ մեգաաստղի հայաստանյան առաջին այցը, այն ժամանակ ոչ պակաս աստղային ամուսնու՝ Քանյե Վեսթի և փոքրիկի հետ: Ավելին, Քիմի ու Վեսթի հայաստանյան այցի եզրափակիչ գերակորդը Կարապի լճում համաշխարհային ռեփաստղի՝ Քանյե Վեսթի տված փոքր համերգն էր, որ վերածվեց մշակութային հեղափոխության փոքր մի ակտի:

 
 
 

Հետո Քիմն ու Վեսթը գնացին, ապրեցին իրենց կյանքով, որում իհարկե ժամանակ առ ժամանակ տեղ ուներ Հայաստանը՝ այստեղ եղած նկարահանումների նաև հիշողությունների բերումով: Քիմ Քարդաշյանին երեք տարի անց Հայաստան բերեց ՏՏ համաշխարհային կոնգրեսը, որը 2018  թվականին անցկացվում էր Հայաստանում: Քիմի այցը դարձյալ առաջացրեց մեծ հետաքրքրություն, նա կոնգրեսի հիմնական բանախոսներից մեկն էր, այցից հետո որոշակիորեն շրջանառվեց տեղեկություն, թե նա մտադիր է Հայաստանում իրականացնել բիզնես ծրագիր, և, պարզ չէ, թե ինչ եղավ այդ ամենը: Քիմ Քարդաշյանի մասշտաբի աստղային հայրենակից ունեն ոչ բոլոր ժողովուրդները: Որքան էլ անշուշտ կարող են տարբեր լինել նրա ոլորտային գործունեության վերաբերյալ գնահատականները, Քիմը մեգաաստղ է իր տասնյակ միլիոնավոր հետևորդներով, մեգաաստղ, որն իր գործունեությունը կառուցել է իր աշխատանքով, իսկ աշխարհում աշխատանքը գնահատվում է անկախ ոլորտային «նկարագրություններից», որովհետև աշխատանքը արժեք է: Եվ այդ համատեքստում, պետք է արձանագրել, որ Հայաստանը չկարողացավ որևէ «աշխատանքային արժեք» ստանալ մեգաաստղ հայրենակցուհու հայաստանյան այցերից, որն ի դեպ որևէ կերպ չի զլացել և զլանում իր էթնիկ նույնականացման հարցում հայկականությունը ճանաչելու առումով:

Առաջին հայացքից, թեման որևէ կերպ կարևոր չէ բազմաթիվ լրջագույն մարտահրավերների առաջ կանգնած Հայաստանի ու հայության առաջ: Բայց հենց այդ մարտահրավերներն են նաև պահանջում համաշխարհային հայկական ռեսուրսի առավելագույն արդյունավետ մոբիլիզացիա, որը չի կարող տեղի ունենալ միայն քաղաքական կամ ռազմական բաղադրիչներով: Այդ մոբիլիզացիան պետք է տեղի ունենա նաև հասարակական հարաբերությունների այլ, ամենատարբեր դաշտերում: Եվ այստեղ չկապիտալիզացնել այն ռեսուրսը, որ ունենք ի դեմս մեգաաստղի, անշուշտ որևէ կերպ վճռորոշ կամ առավել ևս բախտորոշ բացթողում չէ, սակայն բավականին խոսուն բացթողում է: Հայաստանում չգտնվեց գաղափար, նախագիծ, որը «կմնար» Քիմի այցից կամ այցերից հետո և կլիներ աշխատող, կստեղծեր որոշակի աշխատանքային արժեք, կդառնար հասարակական կենսագործունեության ինքնատիպ «ինդուստրիալ» դրսևորում, լինելով այդպիսով համահայկական ներուժի բազմաշերտ և բազմաբնույթ հավաքականություն ապահովելու օրինակ: Այդ հավաքականության առավելագույն էֆեկտիվ աստիճանի հասնելու տեսանկյունից այդ օրինակը կլիներ հնարավորություն նաև խնդիրը դուրս բերել  հայրենասիրական պաթետիկ ճառասացության շրջանակից: Առավել ևս, որ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերության և կապի լայն խնդիրը ունի համաշխարհային տեխնոլոգիական ու հասարակագիտական տրանսֆորմացիաներին ներդաշնակեցվելու և ժամանակակից տրենդները համահունչ կերպով ներառելու խնդիր: Քիմն այստեղ ամենևին միակը չէ: Կա երիտասարդական մեծ ներուժ կենսագործունեության այլ բնագավառներում, ոչ պակաս հայտնի կամ նվազ հայտնի տարբեր մասնագետների, հաջողակ պատմության կրողների տեսքով: Ներուժ, որն ինքը ամենևին ավելորդ պաթոսի կրող չէ, շատ պրագմատիկ է, առարկայորեն մտածող, չափող, և իր այդ «ոչ ավանդական» հատկանիշներով հանդերձ ունի Հայաստանի պետական խնդիրների շուրջ կապիտալացման անհրաժեշտություն:

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: