ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի բազմավեկտոր քաղաքականությունը՝ ուղղված է Թեհրանի անվտանգային և տնտեսական շահերը ապահովել կովկասյան տարածաշրջանում

Իրանը փորձում է այս ձևով իր ներկայությունը հաստատել Արցախի գրավված տարածքներում

Աբաս Մուսավին նաև ասել է, որ արևոր կետերից մեկը, որի շուրջ երկու երկրները կարող են լուրջ տնտեսական ծրագրեր մշակել, Ղարաբաղի ազատագրված տարածքներն են․«Մենք հայտարարել ենք այս տարածքներում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու մեր պատրաստակամության մասին։ Որոշված է, որ մեծ կարողությունների տիրապետող իրանական մասնավոր և հանրային ընկերությունները շուտով ազատագրված տարածքներում կսկսեն իրենց աշխատանքները», -մասնավորապես նշել է դեսպանը։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի կարծիքով՝ նախկինում էլ Իրանի տարբեր պաշտոնյաներ նման հայտարարություններ անելով  փորձել են  մեղմել Իրան-Ադրբեջան հարաբերություններում առաջացած լարվածությունը, կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից անցած տարի Իրանի հասցեին հնչեցրած կոշտ հռետորաբանության հետ․«Սակայն դա խնդրի մի կողմն է, իսկ Իրան-Ադրբեջան հարաբերությունները, հատկապես 2020 թվականի Արցախյան 44-օրյա երկրորդ պատերազմից հետո ստացել են այլ երանգներ ու բովանդակություն, ինչն ուղղակի կախված է Կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններից, որի արդյունքում Թուրքիայի և Ռուսաստանի ուղղակի միջամտությամբ ու Ադրբեջանին սատարելու քաղաքականության որդեգրման  հետևանքով  և հայկական կողմի դիրքերի ու դերի թուլացմամբ, Իրանը դուրս է մղվել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հավասարումներից ու դրան հաջորդող հաղորդակցական երթուղիների բացման ու տնտեսական մրցակցության խաղից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Շահմուրադյանի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ադրբեջանը և Թուրքիան փորձում են ավելի շատ մերձենալով Իսրայելին իրենց ոտքի տեղը ամրացնել Հարավային Կովկասի տարածաշրջանում և հզորացնել իրենց լրտեսական ցանցն ու ռազմական կարողությունները տարածաշրջանում, իսկ մյուս կողմից Իսրայելը ևս իր հերթին փորձում է Թել-Ավիվի քաղաքական ու էներգետիկ երկարատև անվտանգության ապահովման նպատակներով, ինչու չե նաև իսլամական երկրներում Իսրայելի իմիջը ամրապնդելու միտումով Իրանին մեկուսացնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանից, կարող ենք ենթադրել,  որ Իրանին մտահոգում է Իսրայելի ակտիվացումը Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում, ինչը հետևում է պրոքսի և հիբրիդ պատերազմի կանոններին․«Հատկապես երբ նկատի ունենանք Ադրբեջանը աշխարհի երկրորդ շիա դավանանքի երկիրն է, որը սերտ կապեր ունի Իրանի հյուսիս-արևմտյան ադրբեջանաբնակ նահանգների բնակչության հետ։ Ադրբեջանի իշխանությունների իսրայելամետ ու արևմտամետ մոտեցումները լուրջ մտահոգության տեղիք է տալիս իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում։Ինչպես հայտնի է Իրանը՝ Թուրքիայի և Իսրայելի հետ ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում հիբրիդ պայքարի մեջ է և Հարավային Կովկասում Իսրայելի ու Արևմուտքի դաշնակիցների ներկայությունը Թեհրանի անվտանգային պետական պաշտոնյաների տեսակետից կարող է սպառնալիք համարվել Իրանի ազգային անվտանգության և տարածաշրջանային շահերին։ Իհարկե Իրանը բազմաշերտ և ու բազմավեկտոր քաղաքականություն է վարում տարածաշրջանում իր դիրքերը ամրապնդելու և ազդեցության գոտին ընդլայնելու ուղղությամբ և նկատի առնելով այն փաստը, որ Հարավային Կովկասը համարվում է Ռուսաստանի ազդեցության գոտի, որում մեծ դերակատարություն ունեն Ռուսաստանի ռազմական և տնտեսական ու անվտանգային բազաները, ԱՄՆ-ի ու Արևմուտքի ներթափանցումը կանխելու նպատակով,   Իրանի և Ռուսաստանի համահունչ քաղաքականությունը միջազգային հարթակում ու Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, Իրանը փորձում է փափուկ պատերազմի շրջանակներում առանց Ադրբեջանին կամ Թոիրքիային գրգռելու մուտք գործել կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական ու տնտեսական մրցակցության դաշտը, դրան զուգահեռ չանհանգստացնելով իր մյուս գործընկեր Ռուսաստանին, որի հենասյուներից մեկը Հարավային Կովկասում այս պահի դրությամբ նաև համարվում է Հայաստանը», -ընդգծեց մեր զրուցակիցը։

Սահակ Շահմուրադյանը  հատկանշական է համարում այն փաստը, որ  Իրան-Ադրբեջան և Իրան-Հայաստան հարաբերությունը ֆոնին փետրվարի 9-ին, Երևանում կայացած «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» թեմայով միջազգային համաժողովին ունեցած ելույթում, Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին կարեւորել է՝ Պարսից ծոցը և Սեւ ծովը կապող ճանապարհի շուտափույթ գործարկումը՝ պարզաբանելով, որ Հայաստանով անցնող «Հյուսիս-Հարավ» ճանապարհը կարող է կարևոր օղակ դառնալ տարածաշրջանային ռազմավարական հաղորդակցության  համար։․«Ակնհայտ է, որ  Իրանը թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ երկկողմանի քաղաքականության է վարում, փորձելով պահել բալանսը երկու երկրների հետ հարաբերություններում, սակայն նկատի առնելով Իրանի միջուկային հարցի և ԱՄՆ-ի ու Արևմուտքի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման շուրջ այժմ Վիեննայում ընթացող բանակցություններիը, որը կարող է բերել  Իրան-արևմուտք հարաբերությունների ժամանակավոր վերականգնմանը գոնե տնտեսական հարթակում, կարող ենք ենթադրել կանխամտածված մի քայլով Իրանը փորձում է Հայաստանի հետ Հյուսիս-Հարավ ճանապարհի նախագծի իրականացման շուրջ ակտիվություն մտցնելով տարանցիկ ճանապարհ բացել դեպի Եվրոպայի էներգետիկ շուկաները իր տնտեսական անմխիթար վիճակը բուժելու նպատակով, մյուս կողմից հաշվի առնելով  վերջերս Աշխաբադում կայացած պայմանավորվածությանը, որի համաձայն Իրանը Թուրքմենստանի գազի տարանցման ճանապարհ է հանդիսանում դեպի Ադրբեջան ու Եվրոպա, Իրանը նաև փորձում է Ադրբեջանի հետ տնտեսական և քաղաքական հարաբերություններն ընդլայնելով օգտագործել ստեղծված առիթը իր էներգակիրները կովկասյան տարածաշրջանի ճանապարհով հասցնել պահանջարկ ունեցող  շուկաներ»։

Վերլուծաբանի խոսքերով՝  Իրանի համար նաև խիստ կարևոր է կովկասյան տարածաշրջանի և հատկապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության և իր սահմանների անվտանգության ապահովման հարցերը, որն այժմ արդեն անցել է թուրք-ռուսական վերահսկողության տակ․«Մյուս կողմից Բաքվի տնտեսական, անվտանգային և ռազմական սերտ համագործակցությունը Իրանի մյուս թշնամի Իսրայելի հետ շատ լուրջ մտահոգության առարկա է Թեհրանի համար, որին սակայն ներկայումս Իրանը չի կարող Ադրբեջանի մասով կոշտ արձագանքել, հետևաբար Իրանը փորձում է տնտեսական, տրանսպորտային, քարոզչական և էներգետիկ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների ու համագործակցությունների ոլորտում, Ադրբեջանի ղեկավարության ուշադրությունը գրավել դեպի Իրան և Լեռնային Ղարաբաղի գրավված տարածքներում համագործակցության ու Ադրբեջանի կողմից հայտարարված անհայտ ենթակառուցվածքային ու շինարարական նախագծերում ներգրավվածության առաջարկներով իր ներկայություն հաստատել տարածաշրջանում, չնայած այն իրողության որ անբնակ տարածքներում Իլհամ Ալիևը մտադիր է ենթակառուծվածքային նախագծեր իրականացնել, ինքնին մտածելու տեղիք է տալիս, քանի որ բոլորին հայտնի է, որ  այդ տարածքները միգուցե  պատրաստվում են Սիրիայից տարածաշրջան տեղափոխված ծայրահեղ խմբավորումների և Թուրքիայի կողմից աջակցվող ԻԼԻՊ-ի անդամներին տրամադրվել որպես փոխհատուցում՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմին նրանց մասնակցության դիմաց։ Ի հարկե այս բոլորը չի կարող անտեսվել Իրանի իշխանությունների կողմից և այժմ Իրանը փորձում է այս ձևով իր ներկայությունը հաստատել Լեռնային Ղարաբաղի գրավված տարածքներում, իր սահմանային և աշխարհաքաղաքական անվտանգությունը երաշխավորելու նպատակով»,-եզրափակեց նա։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

1in.am

 
 

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: