ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պուտինն է որոշում սահմանազատումն ինչ եղանակով ձևակերպել հօգուտ Ռուսաստանի բարեկամներ Ադրբեջանի և Թուրքիայի

Մեր զրուցակիցն է իրանահայ վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը/ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Պարոն Շահմուրադյան, Իրանն արգելել է իր բեռնատարների մուտքը Արցախ, իսկ դրանից առաջ ազատ էին արձակվել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի երկու վարորդները: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

 
 
 

Արդեն մի քանի օր է՝ իրանական ԶԼՄ-ներում քննարկման առարկա է դարձել այն հայտարարությունը, ըստ որի՝ Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների կազմակերպությունն իրանական բեռնափոխադրող ընկերություններին արգելել է այցելել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի շրջան։ Նախ նշեմ, որ Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների կազմակերպությունը Իրանում այն ինստիտուտը չէ, որի միջազգային իրավական պարտականություններում են ներգրավված այլ երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, ուստի հայտարարության մեջ նշված այդ կետը միայն ուղերձ է ադրբեջանական կողմին հանգստացնելու համար, որ Իրանը տրանսպորտային կապերի ոլորտում ճանաչում է Ադրբեջանի պնդումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։

 
 
 

Ինչ վերաբերում է բեռնատարների մուտքի արգելմանն Արցախ, դա Իրանի պետության որոշումը չէ, այլ Իրանի պետության ենթակա Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների կազմակերպության միջազգային բեռնափոխադրումների գրասենյակի հայտարարություն է, որով միայն փորձել են զգուշացնել իրանցի վարորդներին Լեռնային Ղարաբաղ մուտք գործելիս նկատի ունենալ Ադրբեջանի՝ պաշտոնապես ճանաչված սահմանային անցակետերը։

Հատկանշական է, որ այս հայտարարությունից անմիջապես հետո Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ  Ադրբեջանում ձերբակալված երկու իրանցի վարորդներն ազատ են արձակվել: Անկասկած, Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների  կազմակերպության հայտարարության և Իրանի ԱԳՆ հայտարարությունների միջև կան աղերսներ և ինչ-որ քողարկված հակաձայնություն իրանցի վարորդների ազատ  արձակման վերաբերյալ։

Եթե իրանցի վարորդները այսուհետ փորձեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գորիս-Կապան ճանապարհատվածով մուտք գործել Արցախ, կարծում եմ, Ադրբեջանը չի փորձի նրանց ձերբակալել, բայց կշարունակի ճանապարհատուրք գանձել, սակայն իրականում Իրանի կառավարությունը այլևս չի փորձի այդ ճանապարհով հաղորդակցվել Հայաստանի և Արցախի հետ։ Ամենառեալ և գործնական միջոցը հենց գոնե այս պահին Տաթևի հատվածի վերանորոգվող ճանապարհի տարբերակն է, որն Իրանը միացնում է Հայաստանին, իսկ այնուհետև հայկական բեռնատարները կարող են ապրանքները փոխադրել Արցախ։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ նոյեմբերի 9-ին Երեւանը եւ Բաքուն Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու, որոնցից մեկը վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների հաստատմանը: Իրանն այս առումով ունի՞ մտահոգություն:

Իհարկե, Իրանն այս առումով ունի լուրջ մտահոգություններ, քանի որ անցած տարի Մոսկվա, Երեւան եւ Բաքու կատարած այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարար Զարիֆը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկեց 3+3 ձևաչափը, որում ներգրավված կլինի նաև Իրանը։ Այս ձևաչափը նաև վերահաստատվել է Իրանի նոր արտգործնախարար Ամիրաբդոլահյանի կողմից, սակայն ըստ երևույթին, 3+3 ձևաչափի գոնե 3 հայտնի կողմերը դեմ են Իրանի ներգրավածությանը կովկասյան տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման գորընթացներին մասնակցությանը, իսկ հայկական կողմն այնքան էլ թափանցիկ չէ այս հարցում, և հաճախ երկիմաստ հայտարարություններ են հնչում Հայաստանի իշխանությունների կողմից հաղորդակցությունների ապաշրջափակման, մասնավորապես ճանապարհ-միջանցքի՝ Զանգեզուրի միջանցքի հետագա լուծումների վերաբերյալ։ Այս ամենը մտահոգության տեղիք է տալիս իրանական պաշտոնյաների մոտ, որոնք փորձում են ըստ պայմանների և զարգացումների՝ ճշտել իրենց հարաբերությունները Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ՝ անկասկած նախ նկատի ունենալով իրենց ազգային անվտանգության և տարածաշրջանային տրանսպորտային ու հաղորդակցությունների կապերի ապահովման շահերը։ Իրանը բազմավեկտոր մոտեցում է որդեգրել տարաշաշրջանային երկրների հետ իր հարաբերություններում և միաժամանակ խաղում է իր բոլոր քարտերով՝ իր ներկայությունը ապահովելու տարածաշրջանային հավասարումներում։ Այդ իմաստով, Հայաստանը ևս չպետք է փորձի միայն Ռուսաստանի շահերի ապահովման ուղղությամբ տեղի տալ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իր վրա գործադրվող ճնշումներին և պետք է համարժեք քաղաքականություն վարի՝ իհարկե եթե Հայաստանի իշխանությունների մոտ կա ցանկություն և կամք, անմիջապես Իրանի հետ նախաձեռնել Հյուսիս-Հարավ նոր միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները։ Սա այն ակնկալիքն է, որ Իրանն ունի Հայաստանից, իսկ եթե Հայաստանը փորձի թույլ դիրքերից շարունակել ենթարկվել Ռուսաստանի պահանջներին՝ վերահաստատել 2020թ․-ի հետպատերազմյան եռակողմ համաձայնության դրույթների առավել կործանարար դրույթների իրագործումը մոսկովյան առաջիկա եռակողմ  հանդիպման ժամանակ, ապա Իրանը վստահաբար կփորձի տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալու նպատակով հաշվի նստել իր մյուս հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այդ դեպքում Հայաստանը կմնա մենակ իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի թելադրանքների ու պարտադրանքների կոտրված տաշտակի առջև։ Ճանապարհները բաց են, ու բազմակողմանի խաղի կանոնների ընտրությունը և մարտավարությունն արդեն մնացել է դերակատարների կամքին ու ճկուն քաղաքականությանը։

Նոյեմբերի 9-ին ստորագրվելիք փաստաթղթերից մյուսը վերաբերում է սահմանազատմանն ու սահմանագծմանը, որը ըստ Պուտինի պետք է տեղի ունենա ՌԴ գլխավոր շտաբում եղած քարտեզների հիման վրա:

Արդեն իսկ 2020 թ․ նոյեմբերի 9-ին եռակողմ չարաբաստիկ համաձայնագրության ստորագրումից և Արցախի անվտանգության երաշխիքը հայկական իշխանությունների կողմից Մոսկվային հանձնելուց ի վեր Պուտինն է, որ որոշում է՝ տարածաշրջանում սահմանազատումն ու սահմանագծումն ինչ եղանակով ձևակերպել հօգուտ Ռուսաստանի բարեկամներ Ադրբեջանի և Թուրքիայի շահերի, և այստեղ Հայաստանի իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում միայն ենթարկվել են Ռուսաստանի կողմից Հայաստանի և Արցախի որոշ հատվածների տարածքային զիջումների գնալու պահանջներին։

Ակնհայտ է՝ երբ Հայաստանի իշխանություններն արդեն անկարող են երաշխավորել Հայաստանի տարածքային և սահմանների անվտանգությունը և Հայաստանի սահմանների պաշտպանությունը երեք ուղղություններով արդեն հանձնել են Ռուսաստանի ուժերին, իսկ Արցախի անվտանգությունը լիովին հանձնված է ռուս խաղաղապահներին, էլ ի՞նչ մտահոգության մասին պետք է խոսել Հայաստանի իշխանությունների կողմից։ Մինչ օրս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինչ ցանկացել է Հայաստանից, մեր իշխանությունները առանց առարկության դա կատարել են ի նպաստ Ադրբեջանի, մինչ նկատում ենք, որ Պուտինը ոչ մի պահանջ էլ չի ներկայացրել Ադրբեջանին, գոնե մի կետում զիջում անել հօգուտ Հայաստանի՝ սկսած գերիներին ազատ արձակելու հարցից մինչև Արցախի անվտանգության երաշխիքների ընդունումը և Հայաստանի սուվերեն պետականության ու միջազգային սահմանների ճանաչումը։ Ես կարծում են՝ առաջիկա մոսկովյան եռակողմ, կամ ավելի ճիշտ պուտինյան միակողմ հանդիպման ժամամակ, ՌԴ գլխավոր շտաբում գծագրված քարտեզների հիման վրա Հայաստանն առանց դժգոհելու ու առարկելու կրկին կգնա զիջումների, ու թերևս այս անգամ Պուտինը բաց տեքստով Հայաստանից կպահանջի բացել նաև Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի համար։

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: